Ատոմային հրետանու փորձարկում ԱՄՆ-ում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ատոմային հրետանու փորձարկում ԱՄՆ-ում (անգլ.՝ Upshot-Knothole Grable), ԱՄՆ-ում 1953 թ. մայիսի 25-ին Նևադայում կատարված ատոմային հրետանու փորձարկում։
Այն ԱՄՆ-ի պատմության առաջին և միակ ատոմային հրետանու փորձարկումն էր։
Տեխն. տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Grable կայանքի արկը իր կառուցվածքով նման էր Հիրոսիմայի վրա նետված «Փոքրիկ» անվանումով արկին։ Արկի տրամագիծը 280 մմ էր, երկարությունը 138 սմ, քաշը 364 կգ, հզորությունը 15 կիլոտոննա։ M65 Հրետանային կայանքը, որից կրակեցին արկը ուներ 77 տ քաշ, արկի սկզբնական արագությունը 625 մ/վ էր, իսկ նպատակակետը գտնվում էր 32 կմ հեռավորության վրա։
Կրակոց և պայթյուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրակոցը իրականացվեց Նևադայի հրաձգարանում 1953 թ. մայիսի 25-ին ժամը 15։30 UTC։ Այն ատոմային հրետանու առաջին փորձարկումն էր։
Կրակոցից 19 վայրկյան հետո տեղի ունեցավ Grable լիցքի դետոնացիա։ Արկը վերև բարձրացավ և պայթեց 160 մ բարձրության վրա։ Պայթյունի հաշվարկված դիրքը սխալ էր 7 մ բարձր, 26 մ դեպի արևմուտք ու 41 մետր դեպի հարավ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ատոմային հրետանու փորձարկում ԱՄՆ-ում կատեգորիայում։ |
- Operation Upshot-Knothole
- Operation Upshot-Knothole — 1953
- Video clip of Grable nuclear artillery experiment(չաշխատող հղում)
- The Atomic Cannon from VCE.com’s Atomic Central, including video Արխիվացված 2013-12-18 Wayback Machine