Jump to content

Ավերակ (Բաբերդի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավերակ (այլ կիրառումներ)


Ավերակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառակում` Էրզրում–Տրապիզոն ճանապարհի վրա։

Մեծ եղեռնի տարիներին Ավերակի հայ բնակիչների մեծ մասը զոհվել է, իսկ փրկվածները կամ հավատափոխ են եղել կամ էլ գաղթել են օտար երկրներ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 30 տուն հայ և 30 տուն թուրք բնակիչ, իսկ 1909 թվականին`մոտ 200 տուն բնակիչ, որից 110 տունը՝ հայ, իսկ մնացած 90-ը` թուրքեր։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչները հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ, իսկ Էրզրումից եկած հայերը, բացի երկրագործությունից, զբաղվում էին նաև երկաթագործությամբ (պայտագոբծության և այլն)։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավերակն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Գյուղի մոտ է գտնվում Քամի զորավոր ուխտատեղին, որին թուրքերը կոչում են Ելզիարաթ։

Եկեղեցուն կից 1870-ական թվականներից սկսած գործում էր վարժարան, որն այդ տարիներին ուներ 30 աշակերտ։ 1914 թվականին վարժարանն ուներ 220 աշակերտ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 362
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 617