Jump to content

Ավետ Նազինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավետ Նազինյան
Ծնվել էօգոստոսի 31, 1967(1967-08-31)[1] (57 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ և նյարդաֆիզիոլոգ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Ավետ Հենզելի Նազինյան (օգոստոսի 31, 1967(1967-08-31)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նյարդախտաբան, նյարդաֆիզիոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2005):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետ Նազինյանը ծնվել է Երևանում։ 1992 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1997-1999 թվականներին աշխատել է «Նաիրի» բժշկաառողջարարական միավորման «Անոթանյարդաբանություն» ԳՀ կենտրոնի ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունքում, 1999 թվականից՝ Մոսկվայի Ի. Սեչենովի անվան բժշկական ակադեմիայի նյարդային հիվանդությունների կլինիկայի և էլեկտրանյարդաֆիզիոլոգիայի միջկլինիկական լաբորատորիայում, 2005 թվականից՝ նյարդաանոթաբանության և գերձայնային դոպլերագրության ամբիոնի պրոֆեսոր և դասընթացների ղեկավար[2]։

Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանի ընդհանուր նյարդաբանության և դոպլերագրության գծով խորհրդական, ՀՀ-ում «Ռուսաստանյան դոպլերագրական ակումբ» ընկերակցության ներկայացուցչության ղեկավար։ ՌԴ բնական ԳԱ անդամ է, Կենսագործունեության անվտանգության և էկոլոգիայի միջազգային ակադեմիայի անդամ[3]։

Աշխատանքները վերաբերում են գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդությունների տարբերակիչ ախտորոշման, գլխուղեղի իշեմիկ հիվանդության ժամանակակից հարկլինիկական հետազոտման համալիր եղանակներին (ներառյալ նյարդերի տեսանելիացումն ու գերձայնային դոպլերագրությունը)՝ համատեղ գլխուղեղի արտա- և ներգանգային անոթների հետազոտմամբ և գլխուղեղային անոթների խցանման դետեկտավորման մոնիտորինգով։ Ուսումնական ձեռնարկների համահեղինակ է։

  • Աորտայի աղեղի ճյուղերի, գլխի խոշոր զարկերակների և ծայրամասային անոթների գերձայնային դոպլերագրություն, դասագիրք, 2002 (ռուսերեն)։
  • Ишемические нарушения мозгового кровообращения. Доплерография и транскраниальный эмболодетектирующий мониторинг, М., 2001.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=9119
  2. Admin. «Նյարդաբանության ամբիոն». www.ysmu.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.(չաշխատող հղում)
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.