Ավետարան (5164)
Ավետարան | |
---|---|
Տեսակ | ձեռագիր |
Գրիչ | Պարսամ երեց, Հովհաննես, Մխիթար երեց |
Ծաղկող | Ներսես Բոլենցցի |
Ստացող | Թումայ, Ռես Հակոբ, Հայրապետ |
Տարեթիվ | 1590 թվական |
Վայր | Բոլենց գյուղ |
Թերթեր | 309 |
Նյութ | թուղթ |
Չափս | 19.5x14 |
Լայնություն | 14 սանտիմետր |
Գիր | երկսյուն, բոլորգիր |
Տող | 19 |
Կազմ | կաշեպատ տախտակ դրոշմազարդ |
Մանրանկարչություն | կիսախորան և լուսանցազարդ |
Ժողովածու | Մատենադարան |
Ավետարան (5164), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 5164 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1590 թվականին Պարսամ երեց, Հովհաննես, Մխիթար երեց գրիչների կողմից Բոլենց գյուղում (Մոկս)։ Ծաղկող և կազմող՝ Ներսես Բոլենցցի։ Ստացողները եղել են Թումայը, Ռես Հակոբը, Հայրապետը և այլք։ Գրված է թղթի վրա, որը ունի 19.5x14 չափս։ Ձեռագիրը կազմված է 309 թերթից։ Գրված է երկսյուն, բոլորգրով։ Ունի տերունական 16, խորան 10, կիսախորան և լուսանցազարդ մանրանկարներ։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, կոստղապատ, արծաթյա ականակուռ 7 խաչով, մակագրությամբ, աստառը՝ կարմիր, կանաչ, սպիտակ կտավ։ Հիշատակարաններ գրչի՝ 152ա, 240ա, 301բ, ծաղկողի՝ 130ա, հետագայի՝ 1բ, 2ա, 305բ, 306ա, 307բ (17-րդ դար), 308բ (1732 թ.), 6բ, 11բ, (1776 թ.), 12ա (1883 թ.), կնիք՝ 2ա (Տեր Գրիգոր)[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ. Բ (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1970, էջ 49 — 1552 էջ։