Jump to content

Ավետարանչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավետարանչություն
գործունեություն Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիադասավանդում, հավատորսություն Խմբագրել Wikidata
Մասն էքրիստոնեություն Խմբագրել Wikidata
Նպատակն էconversion to Christianity Խմբագրել Wikidata
Ով է կիրառումավետարանիչ Խմբագրել Wikidata
Չորս Ավետարանիչները

Ավետարանչություն կամ վկայություն (անգլ.՝ Evangelism), քրիստոնեական ավետարանի քարոզչական գործողություն, որն իրականացվում է Հիսուս Քրիստոսի ուղերձով և ուսմունքներով կիսվելու մտադրությամբ: Այն երբեմն կապված է քրիստոնեական առաքելությունների հետ:

Ավետարանչությամբ զբաղվող քրիստոնյաներին հաճախ կոչում են միսիոներներ՝ անկախ այն բանից, թե արդյոք նրանք իրենց հայրենի համայնքներում են, թե ապրում են որպես միսիոներներ այլ վայրերում:

Որոշ քրիստոնեական ավանդույթներում ենթադրվում է, որ ավետարանիչները ղեկավար պաշտոններ են զբաղեցնում և նրանց կարելի է հանդիպել մեծ ժողովներում քարոզելիս:

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառը ծագել է հունարեն «Կոյնե» εὐανγέλιον բառից, որը լատիներենում դարձել է evangelium: Այս բառը օգտագործվել է Չորս Ավետարանների վերնագրերում, որոնք վերագրվում են Մատթեոսին, Մարկոսին, Ղուկասին և Հովհաննեսին: Սկզբում «εὐανγέλιον» նշանակոլ է պարգև, որը տրվել է բարի լուր հաղորդողին։

Հունարեն εὐανγέλιον (euangelion) բառի բայաձևը[1] (թարգմանվում է որպես «ավետարանչություն»), հազվադեպ է հանդիպում Նոր Կտակարանից դուրս՝ հին հունական գրականության մեջ, ինչը դժվարեցնում է դրա նշանակության հստակեցումը: Ղուկասի և Մարկոսի Ավետարանների համեմատական տեքստերը ցույց են տալիս, որ «euangelizo» բայը համարժեք է հունարեն «κηρύσσω» (kerusso) բային, որը նշանակում է «հայտարարել» կամ «քարոզել»[2]։

Բիլի Գրեհեմը Դյուսելդորֆում (1954)

Ավետարանչության տարածման սովորական ձևերն են քարոզելը, աստվածաշնչերի բաժանումը, տպագիր նյութերի՝ թերթերի և ամսագրերի միջոցով տարածումը, էլեկտրոնային մեդիայի կիրառումը և փողոցային ավետարանչությունը[3][4][5]։

Երեխաների ավետարանչական շարժումը, որը կենտրոնանում է 4-ից 14 տարեկան երեխաների վրա, սկիզբ է առել 20-րդ դարում[6]։ Սկսած 1970-ական թվականներից՝ քրիստոնյա մարզիկների «Ուժի թիմ» խումբը ստեղծել Է քրիստոնեական ժամանցի ժանր, որտեղ ուժի ցուցադրությունները համադրվում էին քրիստոնեական ուղերձի հետ և հաճախ ուղեկցվում էին փրկության աղոթքի հնարավորությամբ[7]։ Վերջին տասնամյակներում ավետարանչության համար նոր հնարավորություններ են ստեղծվել՝ շնորհիվ ճամփորդությունների ընդլայնման և ինտերնետի միջոցով ակնթարթային հաղորդակցության[8]։

Երիտասարդության համաշխարհային օր, ավետարանչական իրադարձություն, Կոպակաբանայում, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա, 2013

Միսիոներական աշխատանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողոքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1831 թվականին Պրեսբիտերական առաքելության գործակալությունը հիմնադրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Պրեսբիտերական եկեղեցու կողմից[9]։

Ավետարանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նվիրվածության համաժողովներ, երաժշտության և ավետարանչական փառատոն Ջորջիա Դոմում Ատլանտայում, Ջորջիա, Միացյալ Նահանգներ, 2013

Պատմության ընթացքում ավետարանական առաքելությունների տարբեր կազմակերպություններ մասնագիտացել են ավետարանչության մեջ։ 1792 թվականին Ուիլյամ Քերիի կողմից հիմնադրվեԼ Է BMS համաշխարհային առաքելությունը Անգլիայի Քեթերինգ քաղաքում[10][11]։ 1814 թվականին ԱՄՆ-ում Ամերիկյան մկրտական եկեղեցիների կողմից հիմնադրվեԼ Է Ամերիկյան Մկրտականների միջազգային ծառայությունը[12]։

1865 թվականին Հադսոն Թեյլորը Անգլիայում հիմնադրել է «OMF International» կազմակերպությունը[13]։ 1893 թվականին Նիգերիայի Լագոս քաղաքում Ուոլթեր Գոուանսը, Ռոուլանդ Բինգհեմը և Թոմաս Քենթը հիմնադրել են «SIM» կազմակերպությունը[14]։ 1899 թվականին Սամուել Է. Հիլը, Ջոն Հ. Նիքոլսոնը և Ուիլյամ Ջ. Նայթսը Վիսկոնսինի Ջեյնսվիլ քաղաքում հիմնադրել են «Gideons International» կազմակերպությունը, որն անվճար Աստվածաշնչեր է բաժանում հյուրանոցներում, հիվանդանոցներում, ռազմական բազաներում, բանտերում, դպրոցներում և համալսարաններում[15]։

Ֆորսքուեր եկեղեցին հիմնած կանադացի ավետարանիչ Էմի Սեմփլ ՄաքՖերսոնը 1922 թվականին դարձել է առաջին կինն, ով օգտագործել է ռադիոն՝ Միացյալ Նահանգներում ավելի լայն լսարան ներգրավելու համար[16]։

1951 թվականին պրոդյուսեր Դիկ Ռոսը և բապտիստ ավետարանիչ Բիլլի Գրեհեմը հիմնել են World Wide Pictures կինոընկերությունը, որը զբաղվում էր նրա քարոզների և քրիստոնեական ֆիլմերի նկարահանմամբ[17]։

1960 թվականին բողոքական ամերիկացի միսիոներների կեսից ավելին ավետարանական էին[18]։ Շատ էին նաև եվրոպացի պենտեկոստալ միսիոներները։

1960 թվականին Լորեն Քաննինգհեմը և նրա կինը՝ Դարլենը ԱՄՆ-ում հիմնադրել են «Առաքելություն ունեցող երիտասարդներ» (YWAM) կազմակերպությունը[19][20]։

1961 թվականին բապտիստ հոգևորական Փեթ Ռոբերտսոնը հիմնադրել է Քրիստոնեական հեռարձակման ցանցը (CBN) ԱՄՆ-ի Վիրջինիա Բիչ քաղաքում[21]։

1974 թվականին Բիլլի Գրեհեմը և Լոզանի համաշխարհային ավետարանչության կոմիտեն Լոզանում կազմակերպել են համաշխարհային ավետարանչության վերաբերյալ առաջին միջազգային կոնգրեսը[22]։

1999 թվականի հուլիսին «TopChrétien» ավետարանական քրիստոնեական վեբ պորտալը և սոցիալական ցանցը, գործարկվել են Ֆրանսիայի Աստծո ժողովների և Էսթել Մարտինի հովիվ Էրիկ Սելերիեի կողմից[23]։

2007 թվականի հունվարին Դալլասի աստվածաբանական ճեմարանի ուսանող Քրիստոֆեր Ուայաթը Տեխաս նահանգի Պլանո քաղաքից ստեղծել է ավետարանական տեսանյութերի փոխանակման կայք «GodTube»-ը[24]։

2007թվականին աշխարհի տարբեր երկրներում աշխատել են ավելի քան 10․000 բապտիստ միսիոներներ[25]։

Հակասություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոմանք ավետարանականությունը համարում են հոգեվորսություն, որը պաշտպանված է Միացյալ Նահանգներում, բայց որոշ երկրներում արգելված է օրենքով[26], իսկ այն երկրներում, որտեղ ավետարանչությունը ճնշվում է, պնդում են, որ դա պարզապես ազատ արտահայտման իրավունք է[27][28][29]։

Այն, որ ավետարանականները հրապարակայնորեն խոսում են իրենց հավատքի մասին, երբեմն քննադատվում է լրատվամիջոցների կողմից և հաճախ կապվում է միսիոներության հետ[28]։

Ավետարանականների կարծիքով՝ կրոնի ազատությունը և խոսքի ազատությունը թույլ են տալիս նրանց քննարկել իրենց հավատքն այնպես, ինչպես կքննարկեին այլ թեմաներ[29]։

Ամերիկյան ավետարանական պրոդյուսերական ընկերությունների կողմից նկարահանված քրիստոնեական ֆիլմերը ևս հաճախ ասոցացվում են հոգեորսության հետ[30][31]։

ԱՄՆ կինոյի և քրիստոնեական հեռուստատեսության հանձնաժողովի սցենարի ուսուցչուհի Սառա-Ջեյն Մյուրեյի կարծիքով քրիստոնեական ֆիլմերը արվեստի գործեր են, ոչ թե հոգեվորսություն[32]։ Saje Distribution-ի հաղորդակցության մենեջեր Հյուբերտ դե Կերանգատը, ով Ֆրանսիայում ամերիկյան քրիստոնեական ֆիլմերի դիստրիբյուտորն է, նշում է. «Եթե քրիստոնեական ֆիլմերը համարվում են հոգեվորսություն, ապա բոլոր ֆիլմերն էլ կարելի է այդպես համարել, քանի որ բոլոր ժանրերի ֆիլմերը փոխանցում են որևէ ուղերձ»[33]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The 7 Principles of an Evangelistic Life, p. 32, Douglas M. Cecil, Moody Publishers
  2. Bible as a Second Language Արխիվացված Դեկտեմբեր 1, 2008 Wayback Machine, webpage, retrieved November 5, 2008
  3. Roswith Gerloff, Afe Adogame, Klaus Hock, Christianity in Africa and the African Diaspora: The Appropriation of a Scattered Heritage, Continuum, UK, 2011, p. 190
  4. George Thomas Kurian, James D. Smith III, The Encyclopedia of Christian Literature, Volume 2, Scarecrow Press, US, 2010, p. 95
  5. Martin I. Klauber, Scott M. Manetsch, Erwin W. Lutzer, The Great Commission: Evangelicals and the History of World Missions, B&H Publishing Group, US, 2008, p. 123
  6. Luis Bush (June 18, 2013). «4/14 Window – a Golden Age of Opportunity» (PDF). 4/14 Movement. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013-10-14-ին.
  7. «Coming on strong: Power Team lifts weights and spirits». July 30, 2004.
  8. Dulles SJ, Avery. Evangelization for the Third Millennium (Kindle Locations 781–782). Paulist Press.
  9. Parker, Michael (2012). «History of World Mission». Presbyterian Historical Society. Վերցված է June 7, 2014-ին.
  10. Robert E. Johnson, A Global Introduction to Baptist Churches, Cambridge University Press, UK, 2010, p. 99
  11. J. Gordon Melton and Martin Baumann, Religions of the World: A Comprehensive Encyclopedia of Beliefs and Practices, ABC-CLIO, US, 2010, p. 292
  12. George Thomas Kurian, Mark A. Lamport, Encyclopedia of Christianity in the United States, Volume 5, Rowman & Littlefield, USA, 2016, p. 63
  13. Mark A. Lamport, Encyclopedia of Christianity in the Global South, Volume 2, Rowman & Littlefield, USA, 2018, p. 148
  14. J. Gordon Melton and Martin Baumann, Religions of the World: A Comprehensive Encyclopedia of Beliefs and Practices, ABC-CLIO, USA, 2010, p. 2738
  15. George Thomas Kurian, Mark A. Lamport, Encyclopedia of Christianity in the United States, Volume 5, Rowman & Littlefield, USA, 2016, p. 962
  16. Christopher H. Sterling, Biographical Encyclopedia of American Radio, Routledge, USA, 2013, p. 253
  17. John Lyden, The Routledge Companion to Religion and Film, Taylor & Francis, Abingdon-on-Thames, 2009, p. 82
  18. Samuel S. Hill, Charles H. Lippy, Charles Reagan Wilson, Encyclopedia of Religion in the South, Mercer University Press, USA, 2005, P.
  19. Brian Stiller, Evangelicals Around the World: A Global Handbook for the 21st Century, Thomas Nelson, USA, 2015, p. 22
  20. Erwin Fahlbusch, Geoffrey William Bromiley, The Encyclopedia of Christianity, Volume 3 , Wm. B. Eerdmans Publishing, USA, 2003, p. 584
  21. Randall Herbert Balmer, Encyclopedia of Evangelicalism: Revised and expanded edition, Baylor University Press, USA, 2004, p. 157
  22. Mark A. Lamport, Encyclopedia of Christianity in the Global South, Volume 2, Rowman & Littlefield, USA, 2018, p. 451
  23. Michel Béghin, Ce jour-là, le 15 juillet 1999, naît le Top Chrétien Արխիվացված Հոկտեմբեր 4, 2021 Wayback Machine, christianismeaujourdhui.info, Switzerland, February 15, 2015
  24. Heidi Campbell, When Religion Meets New Media, Routledge, Abingdon-on-Thames, 2010, p. 191
  25. William H. Brackney, Historical Dictionary of the Baptists, Scarecrow Press, USA, 2009, p. 391
  26. Galina Lindquist, Don Handelman (2012). Religion, Politics, and Globalization: Anthropological Approaches, p. 224.
  27. La Croix, "Le pape François dénonce la confusion entre évangélisation et prosélytisme à l'approche du mois missionnaire extraordinaire", France, August 1, 2019.
  28. 28,0 28,1 Jean-Paul Willaime et Flora Genoux, "Pour les évangéliques, l'idée reste qu'être croyant, cela doit se voir", lemonde.fr, France, February 3, 2012.
  29. 29,0 29,1 Loup Besmond de Senneville, "Les Protestants évangéliques revendiquent d'avoir le droit de dire leur foi", la-croix.com, France, January 25, 2015.
  30. Barry Hertz, "Miracles from Heaven: Religious film has an insulting and forced message", The Globe and Mail, Canada, April 18, 2014.
  31. Nick Schager, "Film Review: 'Overcomer'", Variety, US, August 22, 2019.
  32. Carl Hoover, "Has Hollywood finally found religion? Faith-based films here to stay", Waco Tribune-Herald, US, April 18, 2014.
  33. Thomas Imbert, "SAJE Distribution: rencontre avec ce distributeur centré sur la foi", allocine.fr, France, January 9, 2019.