Աստրոբոյ (մուլտֆիլմ, 2009)
Աստրոբոյ (անգլ.՝ Astro Boy), Դեվիդ Բոուերսի լիամետրաժ համակարգչային անիմացիոն CGI-ֆիլմը, որն ստեղծվել է ըստ Օսամու Տեձուկայի համանուն հայտնի մանգայի և անիմեի։
Սցենարը գրել է Թիմոթի Հարիսը (փաստացի` ադապտացրել է Տեձուկայի մանգան)։ Ֆիլմը նկարահանվել է Tezuka Production Company Ltd և Imagi Animation Studios ընկերություննեերի կողմից։ Ֆիլմի պրոդյուսերներ են եղել նաև Փիլար Ֆլինը, Մերիան Գարգերը, Ֆրենսիս Կաոն, Յոսիհիրո Սիմիցուն, Մարկ Տորբոքսը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմի գործողությունները տեղի են ունենում Մետրոպոլիս ֆուտուրիստական քաղաքում, որը կախված է օդում։ Այդտեղ մարդկանց ամենուրեք և ամեն հարցում օգնում են ռոբոտները։ Այդ մեքենաների ստեղծման գլխավոր ինժեներն է հանճարեղ գիտնական դոկտոր Տենման։ Նա միայնակ դաստիարակում է իր միակ որդուն` Թոբիին, մանկահասակ հրաշամանուկին, ով կարողանում է մի քանի րոպեում լուծել ստուգողական աշխատանքը, որն այլ աշակերտների ուժերից վեր է։
Ինչպես բոլոր տղաները, Թոբին հետաքրքրվում է զենքերով և ռազմական տեխնիկայով, և դա դառնում է ողբերգության պատճառ։ Տենմայի գործընկերը` դոկտոր Էլիֆասը, մի անգամ գիսաստղի մնացորդներից ստեղծում է երկու էներգետիկ միջուկ. մի միջուկը ուներ միայն դրական էներգիա և երկնագույն էր, իսկ մյուս միջուկը` միայն բացասական էներգիա և կարմիր գույնի էր։ Գեներալ Սթոունն ուզում է օգտագործել կարմիր միջուկը իր գերզենքի ստեղծման համար. նրա հրամանով կարմիր միջուկը տեղավորում են հսկայական «Խաղաղարար» ռոբոտի մեջ։ Փորձի ժամանակ Թոբին պատահաբար հայտնվում է «Խաղաղարար»-ի հետ նույն խցում, որը միջուկի պատճառով խելագարվում և պայթում է։ Թոբին պայթյունից մահանում է, և նրանից մնում է միայն գլխարկը։
Տենման շատ է կարոտում իր տղային և ի վերջո գնում է հուսահատ քայլի` վերակենդանացնել Թոբիին որպես կիբօրգ, օգտագործելով նրա ԴՆԹ-ն` գլխարկի վրա մնացած մազերից, իր հիշողության արխիվային կրկնօրինակն ու Երկնագույն միջուկը։ Սակայն նա շուտով հասկանում է, որ նոր Թոբին, չնայած ստեղծվել է նորագույն տեխնոլոգիաներով, չի փոխարինում նախկինին։
Թոբին ընդհանրապես չի կասկածում, որ ինքը մարդ չէ, մինչև չի բացահայտում թռչելու և ձեռքերով հողը հորատելու իր ունակությունները։ Սակայն երբ նա ուզում է պ��րծենալ հոր մոտ իր ձեռքբերումներով, Տենմայի և Էլիֆասի` պատահաբար լսված խոսակցությունից հասկանում է, որ ինքն իրականում ռոբոտ է։ Թոբին հասկանում է որ Մետրոպոլիսն իր տեղը չէ և այդ պատճառով որոշում է հեռանալ այնտեղից։
Ընկնելով երկրի վրա` Թոբին ծանոթանում է չորս երեխաների ու նրանց աղբակեր շան հետ և դառնում է նրանց ընկերը։ Նրան տալիս են Աստրո անունը։ Շունը պարբերաբար փորձում է քողազերծել Աստրոյին, որը մարդ էր ձևանում, սակայն հաջողություն չի ունենում։ Թոբին ամենաշատը ուզում է մտերմանալ Կորայի հետ, ով ինքը որոշ ժամանակ ապրել է Մետրոպոլիսում, սակայն լքվել է ծնողների կողմից։ Աղջիկը նրանց հետ կապվելու հույսը չի կորցնում, բայց ամեն ինչ ապարդյուն է։ Թոբին օգնում է երեխաներին վերականգնել «Զոգ» հին ռոբոտին, սակայն նրան բացահայտում է իր խնամակալը. ով ռոբոտների մեջ միայն անհոգի մեքենաներ է տեսնում։ Թոբին իր կամքով մասնակցում է գլադիատորական մարտերի և հաղթում է բոլորին։ Շուտով նա որոշում է վերադառնալ Մետրոպոլիս, քանի որ դաժան նախագահ Սթոունը մտադիր էր վերընտրվելու համար նրանից խլել Երկնագույն միջուկը։
Արդյունքում նա գերի է վերցնում Աստրոյին և գրեթե ստիպում է Տեյմային ապակտիվացնել Թոբիին, սակայն Տենման չի դավաճանում իր տղային և օգնում է նրան փախչել։ Թոբին հարձակվում է «Խաղարարար»-ի վրա, որը վերաբեռնվել էր և միավորվել Սթոունի հետ։ Աստրոն հաղթում է նրան կյանքի գնով` միևնույն ժամանակ Մետրոպոլիսը իջեցնում է երկրի վրա։ «Զոգ»-ն իրեն երախտապարտ էր զգում և նրան է փոխանցում Երկնագույն միջուկի էներգիայի մի մասը, որով Թոբին նրան միացրել էր։ Թոբին վերակենդանանում է և վերջնականապես հաշտվում է հոր ու Կորայի հետ։ Սակայն երբ ժամանում է գնդաձև այլմոլորակայինը, Թոբին հասկանում է, որ սուպերհերոս լինելն իր ճակատագիրն է։ Նա գնում է մենամարտելու այլմոլորակայինի հետ։
Դերերը հնչյունավորել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրեդի Հայմոր- Թոբի Տենմա/Աստրո
- Նիկոաս Քեյջ - Դոկտոր Տեյմա
- Բիլ Նայի - Դոկտոր Էլիֆաս
- Դոնալդ Սազերլենդ - Գեներալ Սթոուն
- Քրիստեն Բել - Կորա
- Յուջին Լեվի - Օրին
- Մետ Լուկաս - Սպարքս
- Նեյթան Լեյն - Հեմ Էգ
- Մադլեն Քերոլ - Գրեյս Վիջետ
- Սթերլինգ Բոմոն - Սեմ Սլաջ
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աստրո կերպարը գոյություն ունի մոտ կես դար։
- Կերպարներից մեկը, որը լաբորատորիայի գիտնականներից է, ունի մուլտֆիլմի հեղինակ Օսամո Տեձուկիի արտաքին։ Նա կրում է եղջյուրանախշ շրջանակով ակնոց և բերետ։
- 1999 թվականին Sony Pictures Entertainment ստուդիան Tezuka Productions-ից իրավունք է ձեռք բերել Աստրոյի մասին մանգայի («Հզոր Ատոմը») մոտիվներով գեղարվեստական ֆիլմ ստեղծելու վերաբերյալ։ Ֆիլմը պետք է նկարահանվի կենդանի դերասանների մասնակցությամբ և համակարգչային գրաֆիկայի օգտագործմամբ, արտադրությունը նախատեսվել է The Jim Henson Company-իի հետ համատեղ։
- «Ռոբոտների հեղափոխական ճակատ»-ի գլխամասում կախված է Լենինի նկարով պաստառ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.metacritic.com/movie/astro-boy
- ↑ Rotten Tomatoes — 1998.
- ↑ 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt0375568/
- ↑ 4,0 4,1 http://www.the-numbers.com/movie/Astro-Boy
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=53750.html
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 6,19 6,20 http://www.imdb.com/title/tt0375568/fullcredits
- ↑ 7,0 7,1 7,2 http://stopklatka.pl/film/astro-boy
- ↑ http://www.china.org.cn/arts/2010-01/11/content_19215541.htm
- ↑ http://www.screendaily.com/reviews/us-americas/animation/astro-boy/5006743.article
- ↑ http://flickfacts.com/movie/11742/astro-boy
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստրոբոյ (մուլտֆիլմ, 2009)» հոդվածին։ |
|