Աստիճանացանց
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աստիճանացանց՝ քարտեզի (գլոբուսի) վրա միջօրեականների ու զուգահեռականների հատումից առաջացած ցանց։ Աշխարհագրական քարտեզը և գլոբուսը, պատած են նուրբ ցանցով։ Դա երկրի աստիճանացանցն է։ Այն կազմված է միջօրեականներից և զուգահեռականներից, որոնք բաժանված են աստիճանների։ Միջօրեականները հատվում են Երկրի բևեռներում՝ Հյուսիսային բևեռում և Հարավային բևեռում։ Բոլոր միջօրեականները նույն երկարությունն ունեն։ Ըստ միջօրեականների որոշում են տվյալ վայրի աշխարհագրական երկայնությունը։ Զուգահեռականները «գոտևորում» են Երկիրը։ Ի տարբերություն միրջօրեականների, դրանք չեն հատվում և ունեն տարբեր երկարություն․ որքան հեռու են բևեռներից, այնքան երկար են։ Ամենաերկար զուգահեռականը կոչվում է հասարակած և ունի 40075160 կմ երկարություն։ Հասարակածը հավասար հեռավորության վրա է գտնվում բևեռներից և երկիրը բաժանում է Հյուսիսային ու Հարավային կիսագնդերի։ Լոնդոնում գտնվող Գրինվիչի աստղադիտարանով անցնող միջօրեականը գիտնականներն ընդունում են որպես սկզբնական միջօրեական (0°)։ Դրանից են սկսում միջօրեականների հաշվարկը։ Ըստ միջօրեականների որոշում են տվյալ վայրի աշխարհագրական երկայնությունը։ Գրինվիչի միջօրեականից արևելք ընկած բոլոր վայրերն ունեն արևելյան երկայնություն, իսկ արևմուտք ընկածները՝ արևմտյան երկայնություն։
Զուգահեռականների հաշվարկը կատարվում է հասարակածից։ Ըստ զուգահեռականների որոշում են տվյալ վայրի աշխարհագրական լայնությունը։ Երկրի մակերևույթի՝ հասարակածից հյուսիս գտնվող բոլոր կետերն ունեն հյուսիսային լայնություն, հարավ գտնվողները՝ հարավային լայնություն։ Լայնություններն ու երկայնություններն աշխարհագրական կոորդինատներ են, որոնք որոշում են կետերի դիրքը Երկրի մակերևույթի վրա։