Աստիճանաձև բուրգեր
Աստիճանաձև բուրգեր, ճարտարապետական շինություններ, որոնցում օգտագործվում են հարթ հարթակներ և սանդուղքներ, որոնք աստիճանաբար բարձրանում են վեր և ձևավորում երկրաչափական բուրգին նման կառուցվածք։ Աստիճանաձև բուրգերը բնորոշ են որոշ մշակույթների, որոնք իրենց պատմության ընթացքում կառուցել են դրանք։ Որպես կանոն, նման կառույցները մեծ են և կառուցված քարե մի քանի շերտերից։ Այս եզրույթը վերաբերում է բրգաձև կառույցներին, որոնք միմյանցից անկախ ի հայտ են եկել իրար հետ շփում չունեցող տարբեր քաղաքակրթություններում։
Զիկկուրատ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զիկկուրատները Միջագետքի դաշտավայրում և Իրանական լեռնաշխարհի արևմտյան մասում կառուցված խոշոր կրոնական կառույցներ են, որոնք ունեն վերևում աստիճանաբար փոքրացող աստիճանաձև բուրգի ձև։ Հայտնի է շուրջ 32 միջագետքյան զիկկուրատ, որոնցից 28-ը գտնվում է Իրաքում, 4-ը՝ Իրանում։ Առավել հայտնի զիկկուրատներն են՝ զիկկուրատ Ուրում, Դուր Կուրուգալզուում, Չոգա-Զանբիլում, Սիալկում և այլուր։ Զիկկուրատներ կառուցել են շումերները, բաբելոնացիները, էլամները և ասորիները։ Զիկկուրատների նախորդներ են համարվում Ուբեյդական ժամանակաշրջանին բնորոշ բարձրահարթակների կամ տեռասների վրա կառուցված տաճարները[1]։ Դրանց շինարարաությունը շարունակվել է 4000 տարի՝ մինչև մ.թ.ա. 6-րդ դարը։
Ամենահին զիկկուրատը պատկանում է Հարավային Միջագետքի վաղ դինաստիկ շրջանին[2]։ Դրա բազմաշերտ կառուցվածքն ուներ ուղանկյունաձև, քառակուսի և օվալաձևը հարթակներ։ Զիկկուրատը բուրգաձև էր։ Կառուցվել էր ադոբդներով և երեսպատվել կիզված աղյուսներով։ Երեսպատումը ծածկվել էր գունավոր շերտով։ Աղյուսներից որոշների վրա կային արքայական անուններ։ Հարկերի քանակը կարող էր տատանվել երկուսից մինչև յոթի սահմաններում։ Վեր բարձրանալու համար օգտվում էին մի կողմում տեղադրված հատուկ հարթակներից կամ պարուրաձև թեքամուտքերից։
Հին Եգիպտոս
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին Եգիպտոսում աստիճանաձև բուրգերը կառուցվել են 3-րդ դինաստիայի ժամանակաշրջանում։ Առաջին աստիճանաձև բուրգը կառուցել է ճարտարապետ Իմհոթեպը փարավոն Ջոսերի համար։ Ջոսերի բուրգը բաղկացած է վեց մաստաբներից։ Ջոսերի բուրգից բացի Եգիպտոսում կան նաև աստիճանաձև այլ բուրգեր․
- Շերտավոր բուրգ
- Սեկեմխեթի բուրգ
- Նեֆերֆրայի բուրգ
- Նեֆերիրկարայի բուրգ
- Մեյդումի բուրգ
4-րդ դինաստիայի ժամանակաշրջանում եգիպտացիները սկսեցին այսպես կոչված «ճշմարիտ բուրգեր» կառուցել՝ հարթ մակերեսով։ Այդպիսի առաջին բուրգերին են Վարդագույն և Կոտրված բուրգերը Դախշուրում, որոնք կառուցվել են Սնոֆրուի հրամանով։
Աֆրիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆրիկայում աստիճանաձև բուրգեր հանդիպում են Նիգերիայում` Էնսուդ քաղաքի մոտակայքում` Իգբոլենդի հյուսիսում։ Էնսուդի բուրգերը կառուցված են կավից և չթրծած աղյուսից։ Ստորին հիմնական հարթակն ուներ 18 մետր լայնություն և 19 սմ բարձրություն։ Հաջորդ հարթակն ուներ 13 մետր լայնություն։ Բոլոր հարթակները ոչ թե ուղղանկյունաձև էին, ինչպես աստիճանաձև բուրգերի մեծ մասում, այլ շրջանաձև։ Բուրգերը հիմնականում կազմված էին 5 աստիճանից։ Այս բուրգերը Ալա/Ուտո աստծո տաճարներն էին, և տեղացի բնակիչների պատկերացմամբ՝ նա ապրում էր այդ բուրգի գագաթին։ Բուրգի վերևում գտնվող փայտը այն վայրն էր, որտեղ ապրում էր Աստված։ Քանի որ այս կառույցները պատրաստված էին կավից, ներկայումս դրանք գտնվում են վատ վիճակում և վերականգնման կարիք ունեն[3]։
Եվրոպա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարդինիա կղզու վրա գոյություն ունի այսպես կոչված Սարդինական զիկկուրատ, որը թվագրվում է մ․թ․ա․-րդ հազարամյակով։ Այն տրապեցիաձև է, կառուցված է արհեստական բլրի վրա։ Այս հատված բուրգի վերևում կառուցվել է հարավ ուղղված ուղղանկյուն հարթակ, որը հայտնի է որպես «կարմիր տաճար»։ Մակերևույթը պատված էր օքրայով։ Այս հարթակը վերագրվում է էնեոլիթի ժամանակաշրջանին (մ.թ.ա. 2700-2000 թվականներ), իսկ տաճարը օգտագործվել է մինչև վաղ բրոնզի դարը (մ.թ.ա. 2000-1600 թվականներ)։ Տաճարի մոտ կա մի քանի քար և մեծ կրաքարի սալ, որը կարող էր ծառայել որպես զոհասեղան[4]։
Մեզոամերիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստիճանաձև բուրգերի մեծ մասը կառուցվել է մինչկոլումբոսյան քաղաքակրթություններում։ Աստիճանաձև բուրգերի ավերակներ հանդիպում են Մայա հնդկացիների գրեթե բոլոր քաղաքներում, ինչպես նաև ացտեկների և տոլտեկների մշակույթում։ Բուրգերից շատերը բազմաշերտ են, երբ որոշ բուրգերի վերին մասում կառուցվել են մեծ չափերով այլ բուրգեր։ Այդպիսի բուրգերից են Չոլուլի մեծ բուրգը և Տեմպլո Մայորը։ Այլ աստիճանաձև բուրգեր են․
- Արևի բուրգ
- Մեծ հովազի բուրգ
- Ուիցիլոպոչտլիի մեծ բուրգ
- Էլ Տախինի բուրգ
- Գուաչիմոնտոնեսի բուրգ
- Տաճարներ Պալենկեում
Հարավային Ամերիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավային Ամերիկայում աստիճանաձև բուրգեր հանդիպում են Մոչեի ճարտարապետության մեջ։ 87 մետր լայնությամբ և 21 մետր բարձրությամբ Լուսնի տաճարը Մոչեի քաղաքակրթության արարողակարգային և կրոնական կենտրոնն էր։ Այս տաճարի պատերին պահպանվել են գունագեղ պատկերներ։ Չավինյան մշակույթում կա Գարագայ աստիճանաձև տաճար` միագույն մակերեսով, և թվագրվում է մ․թ․ա․ 3500 թվականով։ Պերուում են գտնվում Տուկումեի բուրգերը, որոնցից շատերը կառուցված են սամանից։
Հյուսիսային Ամերիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսիսային Ամերիկայում աստիճանաձև բուրգեր հանդիպում են միսիսիպյան մշակույթի մնացորդներում՝ այսպես կոչված հարավարևելյան ծիսական համալիրում։ Մոնքս Մունդը այս տարածաշրջանի խոշորագույն հողեղեն բուրգն է[5]։ Մոնքս Մաունդը ներառված է 109 բլրից կազմված համալիրում՝ Կահոկիայում։ ԱՅն գտնվում է Միսիսիպի գետի ափին՝ Իլինոյս նահանգի Սենթ Լուիս քաղաքի հակառակ կողմում։ Տարածքի մեծությամբ Մոնքս Մաունդը համարվում է աշխարհի ամենամեծ բուրգը Լա Դանտայի և Չոլուլայի բուրգերից հետո։
Ինդոնեզիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենհիրների, քարե աթոռների և արձանների կողքին Ինդոնեզիայում կան նաև հողից և քարից պատրաստված բրգաձև կառույցներ, որոնք կոչվում են Պունդեն Բերունդակ։ Նմանատիպ կառույցներ հայտնաբերվել են Պանգիյանգանում, Սիսոլոկում, Գունուն Պադանգեում և Արևմտյան Ճավայում։ Վերջինս համարվում է Հարավարևելյան Ասիայում ամենամեծ մեգալիթիկ վայրը[6]։ Ինդոնեզիայում բուրգերի կառուցումը հանդիսանում է տարածված հավատքի անբաժանելի մասը։
Ինդոնեզիայում ամենահայտնի աստիճանաձև բուրգը համարվում է Բորոբուդուրը, որը կառուցվել է 8-9-րդ դարերում Կենտրոնական Ճավայում։
Այլ երկրներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամբոջայի Կահկաե վանական համալիրում է գտնվում Պրասատպրանգ տաճար-լեռը, որը կառուցված է աստիճանաձև բրգի տեսքով։ Չինաստանի Ցզիան գավառում ևս կա աստիճանաձև բուրգ, որը կառուցվել է Գոգուրեոյի ժամանակաշրջանում։ Հնդկաստանի Չիդամբարամ քաղաքում կան բրգաձև կառույցներ, որոնք ներկայացված են Շիվա-Նաթարաջայի վանական համալիրում, ինչպես նաև Բրահադիսվարայի տաճարում և այլ վայրերում։
Նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Արևի բուրգը Տեոտիուականում
-
Բուրգ Չոլուլայում
-
Հովազի տաճարը Տիկալում
-
Գլխավոր դամբարանները Ցիզանում, Չինաստան
-
Տանգուտի թագավորության ժամանակաշրջանի թագավորական գերեզման Չինաստանում
-
Շիվա-Նաթարաջայի տաճարը Հնդկաստանում
-
Էլ Տահինի բուրգը Մեքսիկայում
-
Պրասատպրանգի տաճար-լեռը Կամբոջայում
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Crawford, page 73
- ↑ Crawford, page 73-74
- ↑ Basden, G. S. Among the Ibos of Nigeria, 1921 Psychology Press: p. 109, ISBN 0-7146-1633-8
- ↑ Blake, Emma; Arthur Bernard Knapp (2004). The archaeology of Mediterranean prehistory. Wiley Blackwell. p. 117. ISBN 978-0-631-23268-1. Retrieved 31 August 2011.
- ↑ Warren King Morehead, The Cahokia mounds: with 16 plates; a preliminary paper, The University of Illinois, 1922
- ↑ "Megahnya Situs Megalith Gunung Padang Cianjur" Արխիվացված 2012-01-03 Wayback Machine. August 27, 2011.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Erich Lehner: Wege der architektonischen Evolution. Die Polygenese von Pyramiden und Stufenbauten. Aspekte zu einer vergleichenden Architekturgeschichte. Phoibos-Verlag, Wien 1998, ISBN 3-901232-17-6.
- Harriet Crawford, Sumer and the Sumerians, Cambridge University Press, (New York 1993), ISBN 0-521-38850-3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աստիճանաձև բուրգեր կատեգորիայում։ |
- Der Pyramidenbezirk von Saqqara (գերմ․)