Առաջնային սուկցեսսիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Առաջնային սուկցեսսիա, կյանքից զրկված տարածքներում զարգացող սուկցեսսիան է- ժայռեր, զառիթափ, գետերի նստվածք, սորուն ավազ, պնդացած լավա, և այլն։ Այդ տարածքների հաստատման ընթացքում իրենց նյութափոխանակության շնորհիվ կենդանի օրգանիզմները փոխում են գոյության պայմանները, և փոփոխում են միմյանց։ Հիմնական դերը պատկանում է մահացած բուսական մնացորդներին և տարալուծման արդյունքների կուտակմանը։ Դա կախված է բուսականության բնույթից, և այն ոչնչացնող միկրոօրգանիզմների, սնկերի և կենդանիների համալիրից։ Աստիճանաբար ձևավորվում է հողի պրոֆիլը, փոխվում է տարածքի ջրոլոգիական ռեժիմը, միկրոկլիման։ Նման սուկցեսսիաները երկրաբուսաբանության մեջ կոչվում է էկոգենիկ, քանի որ հանգեցնում են ապրելավայրի ինքնին փոխակերպումներին։ Բուսական ծածկի սկզբնական ձևավորման գործընթացը կոչվում է սինգենետիկ սուկցեսսիա։ Առաջնային սուբստրատի խոնավությունից կախված առաջնային սուկցեսսիաները բաժանվում են՝
- Կսերարխային (կսերոսերիաներ) - անջուր սուբստրատի վրա։ Կսերարխային սուկցեսսիայի դեպքում սկզբնական սուբստրատը խոնավանում է
- Պսամոկսերոսերիա - ավազների վրա
- Լիտոկսերոսերիա - քարերի և ժայռերի վրա
- Գեոկսերոսերիա - չոր կավերի, կավավազների վրա։
- Մեզարխային (մեզոսերիա) - բավականաչափ խոնավ սուբստրատի վրա։ Մեզարխային սուկցեսսիայի դեպքում սոուբստրատի խոնավությունը աննշան է փոփոխվում
- Էլյուվիլային
- Պրոլյուվիլային
- Ալյուվիալային և այլն։
- Հիդրարխային (իդրոսերիա) - էքստրեմալ խոնավ սուբստրատի վրա։ Այս սուկցեսսիայի դեպքում սովորաբար խոնավությունը նվազում է
- Օլիգոտրոֆային
- Մեզոտրոֆային
- Էվտրոֆային
- Գալոհիդրոսերիա
- Մանգրային։
Առաջնային սուկցեսսիան ընթանում է մի քանի փուլերով։ Օրինակ, անտառային գոտում. չոր, անկյանք սուբստրատ-քարաքոս-մամուռ-միամյա բուսական բազմազանություն-խոտաբույսեր և բազմամյա բույսեր-թփեր-առաջին գեներացիայի ծառեր-երկրորդ գեներացիայի ծառեր, տափաստանային գոտում՝ սուկցեսսիան ավարտվում է բույսերի փուլում, և այլն։