Jump to content

Առա՛ջ, ճանապարհորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առա՛ջ, ճանապարհորդ
անգլ.՝ Now, Voyager
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա[1][2], ռոմանտիկ ֆիլմ[1][3][2] և գրական ստեղծագործության էկրանավորում
Թվական1942
Լեզուանգլերեն
ՌեժիսորԻրվինգ Ռափեր[1][3][2]
ՊրոդյուսերՀել Ուոլլիս
Սցենարի հեղինակՔեյսի Ռոբինսոն
ԴերակատարներԲեթ Դեյվիս[3][2], Փոլ Հենրեյդ[3][2], Կլոդ Ռեյնս[3][2], Գլեդիս Կուպեր[3][2], Բոնիտա Գրենվիլ[2], Մերի Ուիքս, Ջոն Լոդեր[2], Իլկա Չեյզ[2], Լի Պատրիկ[2], Դոլորես Գրեյ, Ֆրենկ Պուլիա, Ֆրանկլին Փենգբորն[2], Ժորժ Ռենավենտ, Ջեյմս Ռեննի, Քեթրին Ալեքսանդր, Ռիդ Հեդլի, Թեմփե Փիգոթ և Յոլա դ'Ավրիլ
ՕպերատորՍոլ Պոլիտո
ԵրաժշտությունՄաքս Սթայներ
ՄոնտաժՈւորեն Լոու
Պատմվածքի վայրՌիո դե Ժանեյրո
ԿինոընկերությունWarner Bros. և Warner Bros. Pictures
Տևողություն117 րոպե
 Now, Voyager Վիքիպահեստում

Առա՛ջ, ճանապարհորդ (անգլ.՝ Now, Voyager), ամերիկացի ռեժիսոր Իրվինգ Ռեպերի 1942 թվականին նկարահանած գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է բոստոնյան հարուստ ընտանիքից մի աղջկա սիրո և ազատության ձեռք բերման մասին։ Ֆիլմը նկարահանվել է Օլիվ Հիգինս Փրոութիի համանուն վեպի հիման վրա։ Գլխավոր դերերը կատարել են Բեթ Դեյվիսը և Փոլ Հենրեյդը։ Կինոֆիլմը «Օսկար» մրցանակ է ստացել Լավագույն երաժշտություն անվանակարգում։ Ֆիլմն ԱՄՆ-ում ցուցադրվել է 1942 թվականի հոկտեմբերին[4]։ Ֆիլմի անվանումն ուղիղ մեջբերում է ամերիկացի բանաստեղծ Ուոլթ Ուիթմենի «Չասված ցանկություն» բանաստեղծությունից.

Չասված ցանկություն, չբավարարված ո՛չ կյանքից, ո՛չ հողից,

Առաջ, ճանապարհորդ, լողա. ով փնտրում է, նա գտնում է[5]։

Շառլոտա Վեյլը միայնակ, իր` ավելորդ խստությամբ աչքի ընկնող մորից ճնշված պառաված օրիորդ է։ Նա ապրում է նյարդային խանգարման եզրին, շրջապատված անվերջ արգելքներով։ Մի անգամ նրա եղբոր կինը` Լիզան, նրան ծանոթացնում է հայտնի բժիշկ-հոգեբան Ժակուիտի հետ։ Նախ վերցնե��ով Շառլոտային իր հսկողության տակ առողջարանում, իսկ հետո Լիզայի օգնությամբ ուղարկելով նրան երկարաժամկետ կրուիզի Լատինական Ամերիկայում` բժիշկն ազատում է Շառլոտային մոր ճնշումներից։

Ճանապարհորդելով կեղծ անվամբ` թեև Շառլոտան ակնհայտորեն արտաքնապես փոխվել էր, սակայն խուսափում էր հանրությունից և համարյա դուրս չէր գալիս նավասենյակից։ Սակայն կանգառներից մեկում նա կիսում է մեքենան Ջերեմայա Դյուվո Դյուրանսի («Ջերրի») հետ, որին հաջողվում է ինչ-որ չափով աշխուժացնել աղջկան։ Նրանք սկսում են ավելի շատ ժամանակ անցկացնել միասին։ Սակայն Ջերրին ամուսնացած է, նրա կինն օգտագործում էր Ջերրիին իր նպատակների համար, և նա չէր բաժանվում կնոջից միայն իր փոքր աղջկա համար, որը հանգիստ աղջիկ էր, ում մայրը պահում էր խիստ հսկողության տակ։ Ռիո դե Ժանեյրոյում մեքենան, որով գնում էին Շառլոտան և Ջերրին, վթարի է ենթարկվում։ Նրանք ստիպված են լինում գիշերն անցկացնել Պան դի Ասուկար լեռան վրա և այդ պատճառով ուշանում են նավից։ Ջերրին խոստովանում է իր սիրո մասին Շառլոտային և խնդրում է նրան, որ չշտապի ճանապարհվել, քանի որ եթե նա ինքնաթիռով թռչի 5 օր հետո, կկարողանա հասնել իր նավին Բուենոս Այրեսում։ Սիրահարները միասին անցկացնում են մի քանի օր, որից հետո որոշում են, որ ավելի լավ կլինի այլևս երբեք չհանդիպեն։

Երբ Շառլոտան վերադառնում է տուն` բռնակալ մայրիկի մոտ, միայն Ջերրիի հանդեպ սերը և հիշողություններն են օգնում նրան ապրել ազատ կյանքով և չվերադառնալ նախկինին։ Շառլոտան սկսում է ավելի հայտնի դառնալ տեղի հասարակության համար, հայտնվում են երկրպագուներ, սակայն նա չի կարողանում մոռանալ Ջերրիին։ Նրան նորից Ջերրիի մասին հիշեցնում է իր հանդիպումը Ջերրիի աղջկա` Թինայի հետ, որը եկել էր բժիշկ Ժակուիտի առողջարան։ Շառլոտային թվում է, որ ինքը գտել է իր առաքելությունը, ինչպես նաև` հնարավորություն Ջերրիին մոտ գտնվելու։ Բժիշկ Ժակուիտը բացատրում է Շառլոտային, որ նրա հարաբերությունները աղջկա հոր հետ կարող են վատ անդրադառնալ Թինայի վրա։ Շառլոտան և Ջերրին հասկանում են, որ չնայած միմյանց հանդեպ նրանց մեծ սիրուն, իրենց դեռևս վիճակված չէ միասին լինել։

Դերասանական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բեթ Դեյվիս՝ Շառլոտա Վեյլ
  • Փոլ Հենրեյդ՝ Ջերեմայա Դյուվո «Ջերրի» Դյուվանս
  • Կլոդ Ռեյնս՝ բժիշկ Ժակուիտ
  • Գլեդիս Կուպեր՝ տիկին Ուինդլ Վեյլ
  • Բոնիտա Գրենվիլ՝ Ջուն Վեյլ
  • Իլկա Չեյզ՝ Լիզա Վեյլ
  • Ջոն Լոդեր՝ Էլիոթ Լիվինգսթոն
  • Լի Պատրիկ՝ Դեբ Մակինտայր
  • Ջեյմս Ռենի՝ Ֆրենկ Մակինթայր
  • Ֆրենկլին Պենգբորն՝ բժիշկ Թոմփսոն
  • Կատարինա Ալեքսանդր՝ միսս Տրասկ
  • Մերի Ուիքս՝ բուժքույր Դորա Պիկֆորդ
  • Ջենիս Ուիլսոն՝ Քրիստինա «Թինա» Դյուրանս[6]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0035140/
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 http://www.filmaffinity.com/en/film558970.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=1234.html
  4. Chandler, Charlotte The Girl Who Walked Home Alone: Bette Davis, A Personal Biography. — New York: Simon & Schuster, 2006. — С. 315. — ISBN 9780743289054
  5. The untold want by life and land ne'er granted, Now, voyager, sail thou forth, to seek and find
  6. T.S. (1942 թ․ հոկտեմբերի 23). «Now Voyager,' with Bette Davis, Paul Henreid, Claude Rains, at the Hollywood -- 'Flying Tigers Featured at Capitol». nytimes.com (անգլերեն). The New York Times. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առա՛ջ, ճանապարհորդ» հոդվածին։