Աշոտ Հարությունյան (պատմաբան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Հարությունյան (այլ կիրառումներ)
Աշոտ Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1911[1][2] Արծվանիկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | 1986[3][2] Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան |
Հաստատություն(ներ) | Բանբեր Հայաստանի արխիվների[1][2] |
Ալմա մատեր | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1939)[1] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[1][2] (1968) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշոտ Հովսեփի Հարությունյան (դեկտեմբերի 31, 1911[1][2], Արծվանիկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - 1986[3][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1968), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1974), ԽՄԿԿ անդամ (1937)[4]։ Գ��դապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1939 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1934-1936 թթ. և 1941-1963 թթ. ծառայել է խորհրդային բանակում՝ որպես գնդի կոմիսար, դիվիզիայի քաղբաժնի պետ (գնդապետ)։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1963 թվականից՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր, գլխավոր արխիվային վարչության պետ։ «Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսի գլխավոր խմբագիր (1978 թվականից)[5]։
Գիտական ուսումնասիրությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գնդապետ, ռազմական պատմաբան Աշոտ Հարությունյանի գիտական ուսումնասիրությունները հիմնականում վերաբերվել են XX դարի առաջին տասնամյակների հայկական ռազմական պատմության, ինչպես նաև երկու աշխարհամարտերում հայերի մասնակցությանը։
- «Կովկասյան ռազմաճակատ. 1914-1917» (ռուսերեն, 1917),
- «Թուրքական արշավանքն Անդրկովկաս 1918 թ. և ինքնապաշտպանական մարտերը» (1984) աշխատությունները վերաբերում են Առաջին համաշխարհային պատերազմի պատմության հարցերին[6]։
Ուսումնասիրությունները հիմնականում նվիրված են Առաջին համաշխարհային պատերազմի պատմությանը, թուրքական արշավանքին (1918) Անդրկովկաս։ «Կովկասյան ռազմաճակատ, 1914-1917» (1971, ռուսերեն) աշխատության մեջ վերլուծել է ռազմական գործողությունների ընթացքը Կովկասյան ճակատում պատերազմի սկզբից մինչև 1915 թվականի Երզնկայի զինադադարը, լուսաբանել հայ կամավորական գնդերի կազմավորման պատմությունը, տվել ճիշտ գնահատական կամավորական շարժմանը։ «Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918 թ. և ինքնապաշտպանական մարտերը» (1984) գրքում ցույց է տվել Թուրքիայի զավթողական նկրտումները Անդրկովկասի նկատմամբ, բացահայտել 1918 թվականի մայիսին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում հայ ժողովրդի տարած հաղթանակի բացառիկ նշանակությունը[7]։
Ունի նաև Երկրորդ աշխարհամարտին հայերի, մասնավորապես՝ հայկական ազգային դիվիզիաների մասնակցությանը, ինչպես նաև առանձին նշանավոր հայ ռազմական գործիչներին (զորավար Անդրանիկ Օզանյան, ծովակալ Հովհաննես Իսակով) նվիրված ուսումնասիրություններ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշոտ Հովսեփի Հարությունյան, Կովկասյան ռազմաճակատ. 1914-1917, աշխատություն, 1971։
- Աշոտ Հովսեփի Հարությունյան, Թուրքական արշավանք Անդրկովկաս 1918 թ. և ինքնապաշտպանական մարտերը, աշխատություն, 1984։ / Ա.Հ. Հարությունյան; Խմբ.՝Վ. Ն. Ղազախեցյան, Ե. Ղ. Սարգսյան; ՀՍՍՀ ԳԱ, Պատմ. ին-տ. by Հարությունյան, Աշոտ Հովսեփի 1911-1986 | Ղազախեցյան, Վլադիմիր Նահապետի 1926- [խմբ.] | Սարգսյան, Երվանդ Ղազարի 1913- [խմբ.] | Պատմության ինստիտուտ ՀՍՍՀ ԳԱ. Material type: book Book. Publisher: Երևան; ԳԱ հրատ., 1984. Other title: Турецкая интервенция в Закавказье в 1918г. и оборонительные бои. Availability: Items available for loan: ԵՊՀ գրադարան [Call number: 9(47)9 H-42] (18). Items available for reference: ԵՊՀ գրադարան [Call number: 9(47)9 Հ-42] (2).[8][9]
- Աշոտ Հովսեփի Հարությունյան, Առաջին Համաշխարհային Պատերազմի Ռազմադիվանագիտական Պատմությունից, «Հայաստան» Հրատարակչություն, Երևան, 1983։ Առաջին համաշխարհային պատերազմի ռազմադիվանագիտական պատմությունից։ 1914-1918 / Ա. Հ. Հարությունյան ; Խմբ.՝ Ջ. Ս. Կիրակոսյան. by Հարությունյան, Աշոտ Հովսեփի 1911-1986 | Կիրակոսյան, Ջոն Սահակի 1929-1985 [խմբ.]. Material type: book Book; Format: print. Publisher: Երևան; Հայաստան, 1983. Availability: Items available for loan: ԵՊՀ գրադարան [Call number: 9(47)2 Հ-42] (5).[8][9]
- Պատերազմի և խաղաղության մի քանի պրոբլեմների մասին, Երևան, 1967։ / Ա.Հ. Հարությունյան. by Հարությունյան, Աշոտ Հովսեփի 1911-1986. Material type: book Book. Publisher: Երևան; Հայաստան, 1967. Availability: Items available for loan: ԵՊՀ գրադարան [Call number: 327 Հ-42] (2).[4][9]
- Kaвкaзский фронт в 1914 – 1917 гг., Eреяан, 1971./ А.О. Арутюнян; Отв. ред. Е.Г. Саркисян, by Հարությունյան, Աշոտ Հովսեփի 1911-1986 | Սարգսյան, Երվանդ Ղազարի 1913- [ред.].
Material type: book Book; Literary form: not fiction. Publisher: Ереван : Айастан, 1971. Availability: Items available for reference: ԵՊՀ գրադարան [Call number: 9(47)17 А-868] (1).[4][9]
- Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք / Ա. Հ. Հարությունյան, Ս. Հ. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասյան; Խմբ.՝ Ս. Տ. Հախումյան. by Հարությունյան, Աշոտ Հովսեփի 1911-1986 | Մելքումյան, Հայկազ Ստեփանի | Սուքիասյան, Աղվան Ղազարի | Հախումյան, Սեմյոն Տիգրանի 1930- [խմբ.]. Material type: book Book. Publisher: Երևան; Լույս., 1979. Availability: Items available for loan: ԵՊՀ գրադարան [Call number: 9(47.925)27 H-42] (12).[9]
- Андраник Озанян : Документы и материалы / Сост. А.О. Арутюнян, Г.Г. Арутюнян, В.С. и др. ; Гл. ред. А.А. Фелекян. by Հարությունյան, Աշոտ Հովսեփի 1911-1986 [com] | Арутюнян, Г.Г [com] | Эвоян, В.С [com] | Ֆելեքյան, Հարություն Հայկի 1931-2005 [edt] | Главное архивное управление при совете мин-ов Республики Армения. Material type: book Book. Publisher: Ереван : Вестник архивов Армении, 1991. Availability: Items available for loan: ԵՊՀ գրադարան [Call number: 355:92 О-46] (1). Items available for reference: ԵՊՀ գրադարան [Call number: 355:92 О-46] (1).[9]
- 89-րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի II աստիճանի, Կարմիր աստղի շքանշանակիր հայկական հրաձգային դիվիզիայի մարտական ուղին= : Боевой путь 89-й стрелковой армянской Таманской орденов красного знамени, Кутузова II степени, Красной звезды дивизии : 1942-1945 : Փաստաթղերի և նյութերի ժող. / ՀՍՍՀ մին. խորհրդին առընթեր գլխ. արխիվային վարչ.; ՀՍՍՀ ԳԱ պատմ. ին-տ; Կազմ.՝ Ա. Հ. Հարությունյան և ուրիշ; Խմբ.՝ Ա.Հ. Հարությունյան, Ա. Մ. Հակոբյան. by Հարությունյան, Աշոտ Հովսեփի 1911-1986 [կազմ., խմբ.] | Հակոբյան, Արշավիր Մնացականի 1908-1993 [խմբ.] | Գիտությունների ակադեմիա ՀՍՍՀ | Պատմության ինստիտուտ ՀՍՍՀ ԳԱ. Material type: book Book; Literary form: not fiction. Publisher: Երևան; Ա. հ, 1985. Other title: Боевой путь 89-й стрелковой армянской Таманской орденов красного знамени, Кутузова II степени, Красной звезды дивизии : 1942-1945 гг. : Сб. док. и материалов. Availability: Items available for loan: ԵՊՀ գրադարան [Call number: 9(47)2 ՈԻ-27] (1).[9]
- Адмирал флота Советского Союза Иван Степанович Исаков : Сборник документов и материалов / Сост.: А.О. Арутюнян, О.С.Баликян ; Гл. ред. Н.Д. Сергеев ; АН АрмССР. Ин-т истории ; Архивное упр. при Сов. мин-е АрмССР. by Հարությունյան, Աշոտ Հովսեփի 1911-1986 [сост.] | Баликян, О.С [сост.] | Сергеев, Н.Д [ред.] | Институт истории АН АрмССР.
Material type: book Book. Publisher: Ереван : Изд-во АН АрмССР, 1975. Other title: Սովետական Միության նավատորմի ծովակալ Հովհաննես Ստեփանի Իսակով. Availability: Items available for loan: ԵՊՀ գրադարան [Call number: 355:92 И-853] (4). Items available for reference: ԵՊՀ գրադարան [Call number: 355:92 И-853] (1).[9]
- Адмирал флота Советского Союза Исаков Иван Степанович : Документы и статьи / Глав. архив. упр. при Совмине АрмССР; Сост. А.О. Арутюнян, О.С. Баликян ; Редкол.: Н.Д. Сергеев (отв. ред.) и др. by Հարությունյան, Աշոտ Հովսեփի 1911-1986 [сост.] | Баликян, О.С [сост.] | Сергеев, Н.Д [ред.] | Главное архивное управление при Совмине АрмССР.
Material type: book Book; Format: print. Publisher: Ереван : Айастан, 1984. Other title: Սովետական Միության նավատորմի ծովակալ Հովհաննես Ստեփանի Իսակով. Availability: Items available for loan: ԵՊՀ գրադարան [Call number: 355:92 И-853] (12). Items available for reference: ԵՊՀ գրադարան [Call number: 355:92 И-853] (1).[9]
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 6, էջ 316
- ↑ «Աշոտ Հարությունյան ֊ zarkfoundation.com».
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ., էջ 272
- ↑ 8,0 8,1 Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris, 15, rue Jean-Goujon - 75008 Paris || Père Jirayr Tashjian, Directeur. Téléphone : 01 43 59 67 03. Consultation sur place du lundi au jeudi, de 14 heures à 17 heures, et éventuellement sur rendez-vous. Աշոտ Յովսեփի Հարությունյան։ [1]
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 ԵՊՀ Գրադարանի քարտարան։ %20%D4%B1%D5%B7%D5%B8%D5%BF%20%D5%80%D5%B8%D5%BE%D5%BD%D5%A5%D6%83%D5%AB, %22(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Հարությունյան (պատմաբան)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 316)։ |
- Դեկտեմբերի 31 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Արծվանիկ գյուղում ծնվածներ
- 1986 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի պատմաբաններ
- Խորհրդային պատմաբաններ
- Հայ գնդապետներ
- Հայ պատմաբաններ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Պատմական գիտությունների դոկտորներ