Աշնանային պատմություն
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 1979 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ինեսա Սելեզնյովա |
Սցենարի հեղինակ | Վադիմ Տրունին |
Երաժշտություն | Ալեքսեյ Ռիբնիկով |
Կինոընկերություն | Էկրան |
Տևողություն | 148 րոպե |
Աշնանային պատմություն (ռուս.՝ Осенняя история), ռեժիսոր Ինեսա Սելեզնյովայի 1979 թվականին նկարահանված խորհրդային երկսերիանոց հեռուստաֆիլմ, դրամա` ըստ Մարիա Պրիլեժաևայի «Աշուն» պատմվածքի։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզային թերթի սկսնակ լրագրող Արտյոմ Նովոսելցևը խմբագրության հանձնարարությամբ մեկնում է իր հարազատ քաղաքը։ Գործուղման պատճառը թերթի խմբագրություն ուղղարկված նամակն է, որը տեղեկացնում է, որ տեղի դպրոցի գրականության ուսուցչուհի Օլգա Դենիսովնան, փորձառու մանկավարժ և քաղաքում հարգված մարդ լինելով, այնուամենայնիվ, որոշում է թոշակի անցնել։ Ինչպես հաստատում է նամակի հեղինակը, ուսուցչուհին այդ որոշումը հարկադրված է կայացրել։ Արտյոմը պետք է տեղում պարզի բոլոր հանգամանքները և հասկանա տարօրինակ իրավիճակի հանգամանքները։
Գրական հիմք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նկարահանվել է գրող, իսկ մինչ այդ 25–ամյա մանկավարժական փորձ ունեցող ուսուցչուհու՝ Մարիա Պրիլեժաևայի պատմության հիման վրա. դպրոցի մասին նրա ստեղծագործություններում քննադատները տեսել են որոշ ինքնակենսագրական գծեր[1]։
«Աշուն» պատմվածքն առաջին անգամ տպագրվել է ֆիլմի ցուցադրությունից երկու տարի առաջ, 1977 թվականին, «Նոր աշխարհ» թերթի առաջին համարում[2]։
Պատմվածքը խորհրդային դպրոցի` Մարիա Պրիլեժաևային քաջածանոթ մանկավարժների աշխարհի և նրանց աշակերտների մասին է։ Աշունը ոչ միայն տարվա եղանակ է, երբ կատարվում են պատմվածքում նկարագրված իրադարձությունները, այլ նաև ծերության նախանշան է, որը նկատվում է արդեն տարիքով ոչ երիտասարդ, փորձառու, տաղանդավոր և աշակերտների կողմից սիրված գրականության ուսուցչուհի Օլգա Դենիսովայի մոտ։ Ոչ իր ցանկությամբ և երեխաների կամքին հակառակ նա դպրոցից դուրս է հայտնվում։
- «Գրականություն և արվեստ» թերթ[3]
|
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռիմա Բիկովա` Օլգա Դենիսովնա, գրականության ուսուցչուհի
- Ադա Ռոգովցևա` Աննա Զորինա, քաղաքային ժողկրթբաժնի վարիչ
- Վիտալի Յուշկով` Արտյոմ Նովոսելցև, (Տյոմա) շրջանային թերթի թղթակից
- Ելենա Իվոչկինա` Մարգարիտա Սադովսկայա («Մարգո թագուհի»)
- Ստանիսլավ Սադալսկի` Պավել Պատյուտին («Տյուտյա»)
Երկրորդական դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միխայիլ Դանիլով` Վիկտոր Իվանովիչ Լիսցով, դպրոցի տնօրեն
- Զինաիդա Շարկո` Նադեժդա Ռոմանովնա, քաղաքային ժողկրթբաժի տեսուչ
- Լյուդմիլա Իվանովնա` Նինա Տիմոֆեևնա, Օլգա Դենիսովնայի հարևանը, վաճառողուհի
- Լյուդմիլա Դմիտրիևնա` Մաշա, Զորինայի քարտուղարուհին
- Լեոնիս Կուլագին` Իգոր Նովոսելցև, բժիշկ, Զորինայի ամուսինը
- Դմիտրի Գոշև` Վոլոդյա, Նինայի ամուսինը
- Վսեվոլոդ Շեստակով` Միխայիլ Սեմյոնովիչ, խմբագիր
- Իրինա Յուրևիչ` խմբագրության աշխատակցուհի
- Վալենտինա Տալիզինա` խմբագրության աշխատակցուհի
- Գենադի Ֆրոլով` Պավել Օլենին, մետաղաձուլական գործարանի բրիգադիր
- Միխայիլ Բիչկով` Լյոշա Բրիզգալով, բանվոր
- Յուրի Կուզմենկո` Վանյա Մորոզով, բանվոր
- Վալենտինա Կորոտաևա` Շուրոչկա, բանվոր
- Մայա Բուլգակովա` Մարիա Պետրովնա
- Միխայիլ Դանիլով` Վիկտոր Լիսցով
- Վադիմ Զախարչենկո` Պիրոգով, հիվանդ դպրոցականի հայրը
- Օլգա Վոլկովա` ուսուցչուհի
- Օլգա Տոկարևա` ուսուցչուհի
- Ալլա Կոտելնիկովա` ուսուցչուհի
- Թամարա Միրոնովա` ուսուցչուհի
- Նիկոլայ Լոմտև` Ժենյա Պետուխով, աշակերտ
- Սաշա Մեդակին` Գարիկ Պրյանիչկին, աշակերտ
- Իռա Լուկյանովիչ` Ուլյանա Օլենինա, աշակերտուհի
- Վալենտինա Տոկարսկայա` տատիկ
Լրացուցիչ տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նկարահանվել է Կալուգա քաղաքում։
Գլխավոր դերակատարը թատրոնի դերասանուհի Ռիմա Բիկովան է։ Մինչ այդ ֆիլմը նա նկարահանվել է դրվագային դերերում, նրա անունը նույնիսկ չի նշվել լուսագրերում։ Միայն 1976 թվականին, երբ Ինեսա Սելեզնյովայի կողմից հրավիրվել է նկարահանվելու «Ցերեկային գնացք» ֆիլմում և խաղալու գլխավոր հերոսուհու մոր երկրորդական դերը, «կինոյի համար առաջին անգամ բացահայտվել է զգայուն–կրքոտ, անհավանական, մինչև սրտի ջղաձգության աստիճանի իրական Ռիմա Բիկովան։ Եվ այդ բացահայտումը կրկնվել է «Աշնանային պատմություն»–ում»[4]։
Տատիկի դերը ֆիլմում այն քչերից է և վերջինն է 1930–ական թվականների մոսկովյան մյուզիք–հոլի աստղ Վալենտինա Տոկարսկայի համար։ Դերը դրվագային է, և ինքը՝ դերասանուհին, դրան հատուկ նշանակություն չի տվել․ «Իսկ «Աշնանային պատմությունում» ի՞նչ դեր է․․․ Ընդամենը տատիկ, ոչ մի հետաքրքիր բան»[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Владимир Пекшев — Всё только начинается… (рецензия) // Литературное обозрение, Выпуски 7-12, Изд-во «Правда.», 1975 — стр. 21
- ↑ Прилежаева М. — Осень. Повесть // «Новый мир», 1977, № 1 — стр. 11—76
- ↑ Литература и искусство, 1976 - стр. 111
- ↑ Эфир, Выпуски 1-6, Гостелерадио СССР, 1991
- ↑ Сергей Капков — Эти разные, разные лица (30 историй жизни известных и неизвестных актеров) — М.: Алгоритм, 2001
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Осенняя история // Сергей Землянухин, Мирослава Сегида — Домашняя синематека: отечественное кино 1918—1996 — «Дубль-Д», 1996—520 с. — стр. 305
- Осенняя история Արխիվացված 2019-06-07 Wayback Machine // Телеканал «Культура»
|