Անտոնիո Պուերտա
Անտոնիո Պուերտա իսպ.՝ Antonio Puerta | ||||||
---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||
Ամբողջական անուն | Անտոնիո Խոսե Պուերտա Պերես | |||||
Քաղաքացիությունը | Իսպանիա | |||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 25, 1984[1][2] | |||||
Ծննդավայր | Սևիլյա, Իսպանիա | |||||
Մահվան ամսաթիվ | օգոստոսի 28, 2007[3] (22 տարեկան) | |||||
Մահվան վայր | Սևիլյա, Իսպանիա | |||||
Հասակ | 183 սմ | |||||
Քաշ | 74 կիլոգրամ | |||||
Դիրք | Պաշտպան, Կիսապաշտպան | |||||
Պատանեկան կարիերա | ||||||
| ||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||
| ||||||
Ազգային հավաքական | ||||||
| ||||||
| ||||||
Պարգևներ
| ||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Անտոնիո Խոսե Պուերտա Պերես (իսպ.՝ Antonio José Puerta Pérez, նոյեմբերի 25, 1984[1][2], Սևիլյա, Իսպանիա - օգոստոսի 28, 2007[3], Սևիլյա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է եկել «Սևիլյայի» կազմում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականին Անտոնիոն սկսեց մարզումները «Սևիլյայի» մանկական թիմում, 10 տարի հետո սկսեց խաղալ փոխարինող կազմում։ 2004 թվականի սեպտեմբերի 19-ին Անտոնիո Պուերտան ձախ պաշտպանի դիրքում իր դեբյուտը նշեց Սևիլյայի կազմում՝ «Լևանտեի» հետ հանդիպման ժամանակ (որը անդալուզցիները հաղթեցին 3։0 հաշվով) դուրս գալով փոխարինման։
2004 թվականի նոյեմբերին Պուերտան առաջին անգամ դաշտ դուրս եկավ ակումբի մեկնարկային կազմում և աչքի ընկավ «Նումանսիայի» դարպասը խփած գնդակով։ Այդ խաղում Սևիլյան պարտվեց 1։2 հաշվով։
Սկսած 2006 թվականից Պուերտան պարբերաբար դաշտ էր դուրս գալիս մեկնարկային կազմում, մրցաշրջանի ընթացքում անցկացնելով 25 հանդիպում։ 2006 թվականի ապրիլին ՈւԵՖԱ-ի գավաթի կիսաեզրափակչի՝ գերմանական «Շալկեի» դեմ հանդիպման լրացուցիչ ժամանակում խփեց հաղթական գնդակը։ Մի ամիս հետո նա ՈւԵՖԱ-ի գավաթը հաղթելու համար պարգևատրվեց հաղթական մեդալով, չնայած նրան որ եզրափակիչ՝ անգլիական «Միդլսբրոյի» դեմ հանդիպման ժամանակ (որում «Սևիլյան» 4։0 հաշվով հաղթանակ տարավ) նա այդպես էլ չհաjտնվեց խաղադաշտում։
2006-2007 մրցաշրջանում Պուերտան անցկացրեց 46 հանդիպում և օգնեց «Սևիլյային» նվաճել Իսպանիայի առաջնության բրոնզը։
2006 թվականի հոկտեմբերի 7-ին Իսպանիայի հավաքականի կազմում Անտոնիոն անցկացրեց իր առաջին և միակ հանդիպումը՝ Եվրո 2008-ի ընտրական մրցաշարի շրջանակներում մրցելով Շվեդիայի ընտրանու հետ (այդ խաղում Իսպանիան պարտվեց 0։2 հաշվով)[4]։
2007 թվականի մայիսին ՈւԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ՝ «Էսպանյոլի» դեմ հանդիպմանը պաշտպանը խաղաց բոլոր 120 րոպեները, որը «Սևիլյան» հաղթեց հետխաղյա 11 մետրանոցների օգնությամբ։
Դեռ 2007-2008 մրցաշրջանի սկիզբը՝ օգոստոսի կեսերին ինֆորմացիա առաջացավ Ռեալի՝ Սիսինյոյին, Սեևիլյայից Պուերտային և Դանի Ալվեսին գնելու հետաքրքրության մասին[5]։
2007 թվականի օգոստոսի 25-ին Իսպանիայի առաջնության առաջին տուրի «Խետաֆեյի» դեմ հանդիպման ժամանակ Անտոնիոյի սրտի վիճակը վատացավ։ Անտոնիոն կարողացավ ինքնուրույն լքել խաղադաշտը, սակայն հանդերձարանում նա կրկին նոպա ստացավ, ինչից հետո նրան անհապաղ հասցրեցին Սևիլյայի հիվանդանոցներից մեկը։ Հիվանդանոցում նրա իրավիճակը չկայունացավ․օգոստոսի 28-ին տեղական ժամանակով ժամը 14։30-ին Անտոնիո Պուերտան վախճանվեց։
Ֆուտբոլիստի մահից 2 ամիս հետո նրա ընկերուհին՝ Մար Ռոլդանը որդի ունեցավ, ում անվանեցին Այտոր Անտոնիո։ Այտոր Անտոնիոն ստացավ «Ռամոն Սանչես Պիսխուան մարզադաշտի» ցմահ բաժանորդագրություն։
Բացի դրանից Պուերտայի որդուն ժառանգվեց ակումբի 16-րդ համարը։
Հաստատվել էր որ եթե Պուերտայի որդին ֆուտբոլիստ չդառնա, ապա այդ խաղահամարը Սևիլյայում կմնա ընդմիշտ ամրագրված, սակայն ըստ Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնակարգի խաղահամարների ամրագրումը կարող է լինել միայն 25-րդ համարից հետո (1-25 խաղահամարները տրամադրավծ են գործող խաղացողների համար)։ Այս կերպ, որոշ ժամանակ 16 համարի ներքո խաղացել է Դենիս Չերիշևը։
Իսպանիայի հավաքականի ԵՎՐՈ 2008-ում, ԵՎՐՈ 2012-ում, ինչպես նաև 2010 թվականի աշխարհի առաջնությունում տարած հաղթանակների կապակցությամբ՝ մրցանակաբաշխության ժամանակ պաշտպան Սերխիո Ռամոսը ստացավ մրցանակը և թիմի հետ տոնեց հաղթանակը «Միշտ մեր հետ» մակագրությամբ Պուերտայի պատկերով շապիկով[6]։
Տիտղոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՈւԵՖԱ-ի գավաթակիր (2)․ 2005-2006, 2006-2007
- ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր (1)․ 2006
- Իսպանիայի գավաթակիր (1)․ 2006-2007
- Իսպանիայի սուպերգավաթակիր (1)․ 2007
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 National-Football-Teams.com
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.pr-inside.com/reports-22-year-old-sevilla-defender-antonio-r211567.htm
- ↑ «Sweden too strong for sorry Spain». UEFA. 2006 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
- ↑ "Реал" предложит ? 37 млн. и Сисинью за Дани Алвеша и Пуэрту
- ↑ Siempre con nosotros
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Պուերտա» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 25 ծնունդներ
- 1984 ծնունդներ
- Իսպանիայում ծնվածներ
- Օգոստոսի 28 մահեր
- 2007 մահեր
- Սևիլյա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Սևիլյայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ