Անվճար առաքում
Անվճար առաքում, մարքեթինգային մարտավարություն, որն օգտագործվում է ինչպես շուկաների, այնպես էլ վաճառողների կողմից որպես վաճառքի ռազմավարություն՝ հաճախորդներին գրավելու նպատակով[1]։
Առցանց վաճառքի մոդել
[խմբագրել | խմբագրել կոդը]Առցանց խանութները զգալի առավելություն ունեն ավանդական «օֆլայն» խանութների նկատմամբ՝ շնորհիվ իրենց պարզեցված վաճառքի մոդելի։ Պահեստում ապրանքները պահելու և ապրանքներն անմիջապես սպառողին առաքելու շնորհիվ տրանսպորտային զգալի ծախսերի խնայողություն է լինում ինչպես վաճառողի կողմից (ապրանքը խանութ ուղարկել)[2], այնպես էլ սպառողի կողմից (խանութ կամ փոստ հասնելու ծախսեր)[3]։
Առաքում և վճարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարզեցված բիզնես մոդելը մատակարարների համար ապահովում է պոտենցիալ ավելի ցածր ծախսեր կամ ավելի բարձր շահույթ։ Վաճառողn ի սկզբանե գրավում է հաճախորդներին ցածր գներով՝ ցույց տալով ավելի ցածր գին՝ նվազեցնելով վերադիր ծախսերը։ Երբ գնորդը հետաքրքրություն է հայտնում գնման նկատմամբ և այն ավելացնում է «զամբյուղի» մեջ, մատակարարը պատվերի գումարին ավելացնում է առաքման արժեքը, ինչպես նաև ցանկացած այլ կիրառելի վճար (ներառյալ հարկերը) մինչև վճարումը կատարելը։ Քանի որ վաճառողը կամ շուկան կարող են նաև հանդես գալ որպես մատակարար, հնարավոր է, որ սպառողին պարտադրված առաքման արժեքը տարբերվի լոգիստիկ ծախսերից։ Որոշ շուկաներ դա օգտագործում են որպես եկամտի աղբյուր՝ էլ ավելի մեծացնելով շահույթը կամ վաճառողին ավելի ցածր գներով գովազվելու հնարավորություն տալով[4]։
Ըստ ComScore-ի տվյալների՝ 2017 թվականի չորրորդ եռամսյակում ԱՄՆ-ում էլեկտրոնային առևտրի գործարքների 65%-ն իրականացվել է անվճար առաքմամբ։ Ավելին՝ հարցվողները որպես ապրանք գնելու կարևորագույն գործոն նշել են անվճար առաքումը (նշումների 54%-ը), որին հաջորդում են բացառիկ առաջարկները (23%), վաճառքի հարկի բացակայությունը (10%), արագ առաքումը (9%) և խանութից վերցնելը (5%)[5]։
Շատ գնորդներ վճարովի առաքումն ընկալում են որպես ապրանք գնելու խոչընդոտ և նախքան գնումը զամբյուղից դուրս թողնելու պատճառ։ 2018 թվականին հարցվածների 31,6%-ը նշել է անվճար առաքման բացակայությունը` որպես առցանց գնումներ կատարելիս հիմնական խոչընդոտ[6]։
Որոշ վաճառողներ առաջարկում են անվճար առաքում միայն ապրանքների հատուկ կատեգորիաների համար կամ երբ գինը գերազանցում է որոշակի շեմը։ Այս շեմը սովորաբար սահմանվում է մի փոքր ավելի բարձր, քան պատվերի միջին արժեքը՝ դրանով իսկ դրդելով հաճախորդներին ավելի մեծ գնումներ կատարել։ Վաճառողի շահույթը մեծանում է քանակի հաշվին, և այդպիսով վաճառողները կարող են մասամբ փոխհատուցել առաքման ծախսերը[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Tugend, Alina (2008 թ․ հուլիսի 5). «'Two for One' ... 'Free Delivery' ... Hooked Yet?». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Яковлев М.а, Лупинос П.к Интернет-продажи - новый этап развития постиндустриального общества // Экономика и управление: анализ тенденций и перспектив развития. — 2015. — В. 23. — С. 18–21. Архивировано из первоисточника 15 Ապրիլի 2023.
- ↑ Зотова Елизавета Павловна, Красностанова Мария Вячеславовна Принятие покупательского решения в контексте ограниченной рациональности // Практический маркетинг. — 2017. — В. 9 (247). — С. 7–18. — ISSN 2071-3762. Архивировано из первоисточника 15 Ապրիլի 2023.
- ↑ Dickler, Jessica (2008 թ․ հունիսի 23). «Consumers say 'no' to high shipping fees». CNN. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «State of the U.S. Online Retail Economy». ComScore. 2018 թ․ մարտի 16. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Conversion secrets of the Internet Retailer Top 1000». Internet Retailer. 2018 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Как сделать бесплатную доставку прибыльной?». lpgenerator.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 15-ին.