Անն և Սերժ Գոլոն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անն և Սերժ Գոլոն` ընտանեկան զույգի՝ Սիմոնա Շանժոյի (1921—2017) և Վսեվոլոդ Գոլուբինովի (1903—1972) գրական կեղծանունն է։ Նրանք XVII դարի հորինված գեղեցկուհի Անժելիկայի մասին արկածային պատմավեպերի հեղինակներն են։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես հիմա հաստատում են Սիմոնան և իր աղջիկ Նադին, իրական հեղինակը եղել է Սիմոնա Շանժոն, իր ամուսինը ավելի շատ եղել է օգնական, ով փորձել է գտնել պատմական նյութեր վերսալյան գրադարանում։
1953 թվականին առաջին հատորի ձեռագիրը ուղարկվել է չորս հրատարակչություն՝ Ֆրանսիա, Գերմանիա, Անգլիա և Իտալիա, Անն Գոլոնի անունից։
«Անժելիկան» առաջինը հրատարակել են գերմանացիները 1956 թվականին՝ նշելով Անն Գոլոնին որպես հեղինակ։
1957 թվականին իրենց երրորդ երեխայի ծննդյան օրը հրատարակվում է առաջին հատորը Ֆրանսիայում՝ Անն և Սերժ Գոլոնը ներկայացված որպես հեղինակներ։ Տղամարդու անունը մեծ լրջություն էր հաղորդում նորահայտ ստեղծագործությանը։
Անգլիական հրատարակչությունը առաջին գիրքը հրատարակել է նույն 1957 թվականին Սերժան Գոլոն կեղծանվան տակ՝ տեղյակ չպահելով այդ որոշման մասին գքրի հեղինակներին։ 1958 թվականին գիրքը հրատարակվել է ԱՄՆ-ում նույնպես Սերժան Գոլոն անվան տակ։
Վսեվոլոդ Գոլուբինովը մահացել է ինսուլտից 1972 թվականի հուլիսին, երբ Սիմոնա Շանժոն նոր սկսել էր պատմական նյութի որոնումները «Անժելիկա» վիպաշարի տասներորդ հատորի համար։
Անժելիկայի մասին սիրավեպի հաջողությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդեն առաջին սիրավեպը Անժելիկայի մասին ստանում է համաշխարհային ճանաչում. 320 հրատարակություներից աշխարհի [63 երկրներում վաճառվել է [150 մլն. նմուշ բոլոր 13 գրքերի շարքից։
1962 թվականին սկսվել են Անժելիկայի մասին առաջին ֆիլմի նկարահանման փորձերը։ Այն էկրան է բարձրացել 1964 թվականին՝ Միշել Մերսյեն գլխավոր դերում, ինչը պատմավեպին համաշխարհային ճանաչում բերեց։ Անժելիկայի մասին նկարահանված ֆիլմերի պատճառով գրքի արժեքը սկսում է նվազել, իսկ հեղինակ Անն Գոլոնը կորցնում է իր հեղինակային իրավունքները և ստիպված է լինում դատական պրոցես սկսել 1979 թվականի սկզբին։
Հրատարակված գրքերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Անժելիկայի մասին սիրավեպերի շարք
- 1957 Անժելիկա, հրեշտակների մարկիզուհի (Angélique Marquise des Anges)
- 1958 Ուղի դեպի Վերսալ/ Ճանապարհ դեպի Վերսալ/ Անժելիկան և Վերսալը (Angélique, le Chemin de Versailles)
- 1959 Անժելիկան և թագավորը (Angélique et le Roy)
- 1960 Անսաստ Անժելիկան/ԱՆժելիկան Բերբերիայում/Անժելիկան և սուլթանը (Indomptable Angélique)
- 1961 Ըմբոստացող Անժելիկան/Անժելիակյի բունտը/Պուատու խռովարարը/Անժելիկան խռովության մեջ/Անժելիկան բարկության մեջ (Angélique se révolte)
- 1961 Անժելիկան և իր սերը/Անժելիկայի սերը/Անժելիկան սիրո մեջ/Անժելիկան և իր սիրահարները/Անժելիկան և Ռեսկատորը (Angélique et son Amour)
- 1964 Անժելիկան Նոր Աշխարհում (Angélique et le Nouveau Monde)
- 1966 Անժելիկայի գայթակղությունը/Անժելիկան Գոլդսբորոյում (La Tentation d’Angelique)
- 1972 Անժելիկան և դևը/Սատանա (Angelique et la Demone)
- 1976 Անժելիկայի դավադրությունը ստվերների հետ/Անժելիկան և չար ոգիների դավադրությունը (Angélique et le Complot des Ombres)
- 1980 Անժելիկան Կվեբեկում (Angélique à Québec)
- 1984 Հույսի ճանապարհը (Angélique, la Route de l’Espoir)
- 1985 Հաղթանակ/Անժելիկայի հաղթանակը (La Victoire d’Angélique)
Անժելիկայի մասին վեպերի շարքի նոր տարբերակները
- 2006՝ Հրեշտակների մարկիզուհին (Marquise des Anges)
- 2006՝ Տուլուզյան հարսանիք (Mariage Toulousain)
- 2007՝ Թագավորական տոնակատարություններ (Fêtes Royales)
- 2008՝ Նոտր-Դամի նահատակը (Le Supplicié de Notre Dame)
- 2008՝ Փարիզի ստվերները և լույսը (Ombres et Lumières dans Paris)
- 2010՝ Ուղի դեպի Վերսալ (Le Chemin de Versailles)
- 2011՝ Պատերազմ ժանյակներում (La Guerre en Dentelles)