Անհանգստանալով Բոյի համար
Անհանգստանալով Բոյի համար անգլ.՝ Worried About the Boy | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանր | դրամա և ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ |
Թվական | 2010 և ապրիլի 6, 2011[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջուլիան Ջարոլդ |
Դերակատարներ | Դուգլաս Բութ |
Կինոընկերություն | BBC Two |
Տևողություն | 87 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Անհանգստանալով Բոյի համար» (անգլ.՝ Worried About the Boy), անգլիացի ռեժիսոր Ջուլիանա Ջարոլդի հեռուստատեսային դրաման Ջորջ Օ.Դաուդի կյանքի մասին, ով ավելի հայտնի է որպես Բոյ Ջորջ[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիա, 1980 թվականների սկիզբ։ Ջորջը վիճում է ծնողների հետ, որոնք չեն ընդունում նրա տարօրինակ արտաքին տեսքն ու սերը կանացի հագուստի ու կոսմետիկայի հանդեպ։ Նա հեռանում է տնից ու բնակարան վարձում իր ընկեր Պիտերի հետ, ով սկսում է անվանել ինքն իրեն Մերիլին ու փորձում է նմանվել Մերիլին Մոնրոյին Գիշերային ակումբում Ջորջը հանդիպում է Կիրկ Բրենդանին ու միանգամից սիրահարվում։ Կիրկի շնորհիվ Ջորջը ծանոթանում է տեղի երաժիշտների հետ, այդ թվում նաև թմբկահար Ջոն Մոսի հետ։ Այդ պահից երիտասարդն որոշում է սկսել երաժշտական կարիերա։ Նա հասնում է գլխապտույտ հաջողության։ Լրագրողները սկսում են գրել նրա թմրանյութերից կախվածության մասին։ Բայց դա միայն Ջորջի կարիերայի սկիզբն է, ով հետագայում կդառնա հայտնի Բոյ Ջորջ։
Դերակատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դուգլաս Բուտ՝ Բոյ Ջորջ
- Մարկ Գեթիս՝ Մալքոլմ Մաքլարեն
- Մարկ Ուորեն՝ Սթիվ
- Ֆրեդի Ֆոքս՝ Մերիլին
- Ֆրենսիս Մեջի՝ Ջերի
- Ռիչարդ Մեդդեն՝ Քիրք Բրենդոն
- Դանիել Ուոլես՝ Քրիսթոֆեր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «The Weekend's TV: Worried about the Boy (BBC2), Wags, Kids and World Cup Dreams (BBC3) Instant karma with gorgeous George». The Independent. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 29-ին.
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010 ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների բրիտանական ֆիլմեր
- 2010-ականների կենսագրական դրամա ֆիլմեր
- Անգլիայում նկարահանված ֆիլմեր
- Դրամա ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Իրական դեպքերի վրա հիմնված դրամա ֆիլմեր
- Կենսագրական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1980-ականներին