Անիծյալ օրեր
Անիծյալ օրեր ռուս.՝ Окаянные дни | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Իվան Բունին |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | օրագիր |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1918 |
Նախորդ | Միտյայի սերը |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Q118733261? |
Հրատարակման տարեթիվ | 1926 |
«Անիծյալ օրեր», ռուս գրող Իվան Ալեքսեևիչ Բունինի գիրքը, որը բովանդակում է հուշատետրի գրառումներ, որոնք հեղինակը կատարել է 1919-1920 թվականներին՝ Մոսկվայում և Օդեսսայում[1]։
Հրատարակության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հատվածներն առաջին անգամ տպագրվել են 1925-1927 թվականներին՝ Փարիզի ռուս ներգաղթյալների «Վերածնունդ» («Возрождение») թերթում։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Անիծյալ օրերը» գեղարվեստական և փիլիսոփայական-հրապարակախոսական ստեղծագործություն է, որն արտացոլում է հեղափոխական դարաշրջանը և նրան հաջորդած քաղաքացիական պատերազմը։ Ճշգրտության շնորհիվ, որով Բունինին հաջողվել է նկարագրել այն ժամանակվա Ռուսաստանում տիրող ապրումները, մտորումները և աշխարհընկալումը, գիրքը պատմական մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ «Անիծյալ օրերն» օժտված է նաև Բունինի ողջ արվեստն ընկալելու կարևորությամբ, քանի որ արտացոլում է անցումային շրջան ինչպես կյանքում, այնպես էլ գրողի ստեղծագործական կյանքում։ Ստեղծագործության հիմքը կազմում է 1918 թվականին Մոսկվայում և 1919 թվականին Օդեսսայում ծավալված հեղափոխական դեպքերի փաստագրումը և իմաստավորումը Բունինի կողմից, որին ինքը ականատես է եղել։ Հեղափոխությունն ընդունելով որպես ազգային աղետ՝ Բունինը ծանր էր տանում Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունները, ինչով բացատրվում է ստեղծագործության մռայլ, ճնշված հնչերանգը։ Գալինա Անդրեևնան, որը մտերիմ հարաբերություններ ուներ Բունինի հետ, իր օրագրում գրել է.
Մթնշաղին Իվան Ալեքսեևիչը եկավ ինձ մոտ և տվեց իր «Անիծյալ օրերը»։ Ի՜նչ ծանր է այս օրագիրը։ Ինչ-որ առումով նա ճշմարիտ է. երբեմն ծանր է այդ զայրույթի, ցասման, կատաղության կուտակումը։ Կարճ արտահայտվեցի այդ ամենի մասին՝ բարկացավ։ Իհարկե, մեղավոր եմ։ Նա այդ ամենին տառապանքով է հասել, եղել է գիտակից հասակում, երբ գրել է այդ…
«Անիծյալ օրերի» էջերում Բունինը եռանդով, կատաղությամբ արտահայտում է իր ծայրահեղ մերժողական վերաբերմունքը բոլշևիկների և նրանց պարագլուխների՝ «Տրոցկու, Ձերժինսկու նկատմամբ… Ո՞վ է ավելի ստոր, արյունարբու[2]»,-հռետորական հարց է բարձրացնում Բունինը։ Սակայն, չի կարելի «Անիծյալ օրերը» դիտարկել բացառապես բովանդակության, պրոբլեմատիկության տեսակետից՝ որպես սոսկ հռետորական բնույթի ստեղծագործություն։ Բունինի ստեղծագործությունն իր մեջ ներառում է ինչպես փաստագրական ժանրին բնորոշ գծեր, այնպես էլ վառ արտահայտված գեղարվեստական տարրեր։
Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Արևային հարված» ֆիլմը (2014)՝ մասամբ ստեղծված «Անիծյալ օրեր» գրքի մոտիվներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lib.ru/Классика: Бунин Иван Алексеевич. Дневник 1917-1918 гг.
- ↑ Бунин И. Окаянные дни. — С. 125.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Шленская Г. М. Виктор Астафьев и Иван Бунин // Сибирские огни. — № 6. — 2008.
Литвинова В. И. Окаянные дни в жизни И. А. Бунина. — Абакан, 1995.