Անիես Սուրե
Անիես Սուրե | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21, 1902[1][2] |
Ծննդավայր | Բայոնա[2] |
Մահացել է | սեպտեմբերի 30, 1928 (26 տարեկան) |
Մահվան վայր | Արգենտինա |
Գերեզման | Espelette |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից |
Անիես Սուրե (ֆր.՝ Agnès Souret, հունվարի 21, 1902[1][2], Բայոնա[2] - սեպտեմբերի 30, 1928, Արգենտինա), ֆրանսիացի դերասանուհի և պարուհի, պատմության մեջ առաջին անգամ Միսս Ֆրանսիա 1920 ազգային գեղեցկության մրցույթի հաղթող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անես Սուրեն ծնվել է 1902 թվականի հունվարի 1-ին բալերինայի ընտանիքում[3]։
17 տարեկանում ճանաչվել Է Ֆրանսիայի ամենագեղեցիկ կին (La plus Belle Femme de France)՝ նվաճելով պատմության մեջ առաջին մրցույթի տիտղոսը, որը հետագայում դարձել Է Միսս Ֆրանսիա` մրցույթում առաջ անցնելով 2000-ից ավելի մրցակիցներից և հավաքելով 115 000 ձայն։ Ֆրանսիական «Le Figaro» թերթում նրան անվանել են «շլացուցիչ գեղեցկուհի»։ «The New York Times»-ում Անես Սուրեին անվանում էին «ամենագեղեցիկ ֆրանսուհի»։
Ազգային մրցույթում հաղթանակը Անեսին դարձրել է ժամանակի ամենահանրաճանաչ կանանցից մեկը։ Նրա լուսանկարները զանգվածորեն հայտնվել են ամսագրերում և թերթերում։ Նրա կյանքի մանրամասները սովորական երևույթ էին 1920-ական թվականների սկզբի դեղին մամուլի սյունակներում։
Նա պարուհի է դարձել Փարիզի հանրահայտ Ֆոլի Բերժերի մյուզիք հոլում, ելույթ է ունեցել Մոնտե Կարլոի օպերայում։ Նկարահանվել է երեք ֆիլմերում («La Maison des pendus», «Le Lys du Mont Saint-Michel» և «La tournée Farigoule»)։
Նրա համբավը նաև դուրս է եկել Ֆրանսիայի սահմաններից։ 1922 թվականին նա հայտնվել է «Pins and Needles»-ի ռևյում՝ Լոնդոնի Վեստ-Էնդ Գեյթի թատրոնում։ Գտնվելով Լոնդոնում՝ Անեսը հրավիրվել է Հոլիվուդի կինոփորձերի։ Նրա գեղեցկությունը նկատվել է ԱՄՆ-ում։ Նույն թվականին տպագրությունից դուրս է եկել նրա «Գեղեցկության գաղտնիքների հայտնի գիրքը»։
Մահացել է պերիտոնիտից Արգենտինայում 1928 թվականի սեպտեմբերին, 26 տարեկան հասակում։ Թաղվել է հայրենիքում՝ Էսպելետում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիես Սուրե» հոդվածին։ |
|