Անթիլիասի տպարան և հրատարակչություն
Անթիլիասի տպարան և հրատարակչություն, պաշտոնապես՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Գալուստ Կյուլպենկյանի անվան տպարան և հրատարակչություն, հիմնադրվել է 1932 թվականին Անթիլիասում՝ Կիլիկիո կաթողիկոս Սահակ Բ Խապայանի և աթոռակից կաթողիկոս Բաբկեն Կյուլեսերյանի նախաձեռնությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական շրջանում տպարանի աշխատանքները կատարել են դպրեվանքի սաները։ 1967 թվականին Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության հայկական բաժանմունքի հովանավորությամբ տպարանը կահավորվել է գերմանական ժամանակակից սարքավորումներով, 1986 թվականին արդիականացվել է «Հայ տիպ քոմֆյուգրաֆ» համակարգչային նորարարությամբ, որն էապես բարելավել է տպարանի աշխատանքները և տպագիր արտադրանքի որակը։
Հրատարակչությունը լույս է ընծայել շուրջ 1200 անուն ��իրք և գրքույկ՝ Մ. Օրմանյանի, Բ. Կյուլեսերյանի, Գ. Հովսեփյանի, Դ. Փոլատյանի, Գ. Սարաֆյանի, Շ. Աճեմյանի, Բ. Եղիայանի, Գ. Սարգսյանի, Վ. Դեմիրճյանի, Թ. Գուշակյանի, Ա. Քեշիշյանի և ուրիշների կրոնաեկեղեցական, աստվածաբանական աշխատությունները, Ն. Ակինյանի «Մովսէս Դասխուրանցի եւ իր Պատմութիւն Աղուանից» (1970) երկը, Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» (1970, 1982) պոեմը, Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ» (1982) աղոթքը, Հովհան Մանդակունու «Ճառերը» (2002), Վարդան Այգեկցու «Խրատները» (2002), Ներսես Լամբրոնացու «Մեկնութիւն իմաստութիւն Սողոմոնի»-ն (2009) և այլն։
«Մեր հայրերը կը խօսին» մատենաշարով տպագրվել են Սարգիս Շնորհալու «Յորդորակներ»-ը (1976), Բարսեղ Մաշկևորցու «Յորդորակներ»-ը (1980), Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրական»-ը (1977), Հովհաննես Երզնկացու «Խրատ բոլոր քրիստոնեաներուն»-ը (1984, բոլորի աշխարհաբարի փոխադր.՝ Ա. Դանիելյանի) և այլն։
«Հայկական մատենաշար Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան», «Գեորգ Մելիտինեցի գրական մրցանակ», «Դանիել Վարուժան գրական հիմնադրամ», «Ռիչարդ և Թինա Գարոլան հրատարակչական հիմնադրամ», «Խաչիկ Պապիկյան հրատարակչական հիմնադրամ», «Սմբատ արք. Լափաճյան հրատարակչական հիմնադրամ» մատենաշարերով տպագրում է հայագիտական աշխատություններ, բառարաններ, հայ դասական և ժամանակակից (արևելահայ և արևմտահայ) հեղինակների գործեր, բուհական դասագրքեր և այլն։ Ուշագրավ են «Մատենագիրք հայոց» (Երևանի Մատենադարանի հետ համատեղ) մատենաշարը (հրատարակվել են Ա–ԺԷ հատորները), Բ. Կյուլեսերյանի «Պատմութիւն կաթողիկոսաց Կիլիկիոյ» (1939), Մ. Օրմանյանի «Ազգապատում» (հ. 1–3, 2001), Ս. Ղազարյանի «Հայոց լեզուի պատմութիւն» (2002), Հ. Օշականի «Համապատկեր արեւմտահայ գրականութեան» (հ. Ա–Ժ), Մ. Աբեղյանի «Հայոց հին գրականութեան պատմութիւն» (գիրք 1–2, 2004), Ռ. Ղազարյանի «Գրաբարի բառարան» (2004), Բ. Եղիայանի «Կրօնքներու պատմութիւն» (2005), «Գրաբարի հոմանիշների բառարան» (2006) և այլ ստվարածավալ աշխատություններ։
Հրատարակչությունը լույս է ընծայում նաև մատենագիտական, երաժշտագիտական, թարգմանական գրականություն, օրացույցներ, հուշատետրեր, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական «Հասկ» (1932 թվականից) կրոնական, բանասիրական ամսագան տարիրը, «Հասկ հայագիտական տարեգիրքը» (1948-1950 և 1980-2003 թվականներին), 1961-1999 թվականներին՝ «Դրազարկ» կրոնական, գրականագիտական և բանասիրակեգիրքը։
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին 2012 թվականին սկսել է վերահրատարակել Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի քաղաքներին, գյուղերին և շրջաններին նվիրված հուշամատյաններ («Ատանայի հայոց պատմութիւն», «Պատմութիւն Տարօն աշխարհի» և «Պատմութիւն Անթէպի հայոց» (h. 1–2) և այլն[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մանուէլեան Պ., Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան հայ գիրքին բերած նպաստը (1932–2012), Անթիլիաս, 2012։
- Լիբանանահայ գիրքը. 1894–2012: Մատենագիտական ցանկ (աշխատասիր.՝ Ա. Տագեսյանի, Ա. Յուրնեշլյանի), Բ., 2013:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |