Անդրեա Ամմոն
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1958 (66 տարեկան) |
---|---|
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
Մասնագիտություն | տնօրեն և բժիշկ |
Աշխատավայր | Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոն[1][2] և Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտ[1] |
Անդրեա Ամմոն (դեկտեմբերի 11, 1958), գերմանացի բժիշկ։ Հանդիսանում է հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ԵՄ-ում գործակալություն է, որի նպատակն է ամրապնդել Եվրոպայի պաշտպանությունը վարակիչ հիվանդություններից) ներկայիս տնօրենը[3]։ Նա տեղեկացրել է Գերմանիայի կառավարությանը սուր շնչառական վարակների և գրիպի A ենթատեսակ՝ H2N2-ի բռնկման մասին։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականին Ամմոնն ավարտել է Մյունխենի համալսարանի բժշկության դոկտորանտուրան, որտեղ նա ուսումնասիրել է լյարդի մետաստազ ունեցող և պալիատիվ թերապիա անցնող մարդկանց կյանքի որակը[4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականին Ամմոնն աշխատանքի է անցել Բեռլինի Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտում։ 2002-2005 թվականներին նա ղեկավարել է վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության ամբիոնը[5]։ Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտում Ամմոնը Գերմանիայում բռնկումների հսկողության ազգային համակարգի պատասխանատուն էր՝ համակարգելով սուր շնչառական վարակների և գրիպի A ենթատեսակ՝ H2N2-ի դեմ տարվող աշխատանքները[6]։ Իր հետազոտության արդյունքում նա պարզեց, որ հարուցիչը հիմնականում փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով․ վարակվածներն այդ վարակը կարող են փոխանցել իրենց հիվանդության սիմպտոմատիկ փուլերի ընթացքում[7]։
2005 թվականին Ամմոնը միացավ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնին (ECDC), որտեղ նշանակվեց վերահսկողության ղեկավար[3][8]։ Նա ՀԿՎԵԿ-ի առաջին աշխատողներից էր և այդ ժամանակվանից ի վեր նրան նկարագրել են որպես «գործիք» վերահսկողության ռազմավարության հաստատման գործում[5]։ ՀԿՎԵԿ-ն նպատակ ունի ստանդարտացնել վարակի վերահսկումը Եվրոպական միությունում ՝ ապահովելով հետևողական պրակտիկա անդամ երկրների վերահսկողության ցանցերում։ Որպես այդպիսին նա պատասխանատու էր եվրոպական դիտորդական համակարգի (TESSy)՝ Եվրոպական Միության համար տվյալների հավաքագրման և միասնական համակարգի ձևավորման համար[9]։ TESSy ընկերությունը գործարկվել է 2008 թվականի ապրիլին[9]։
Ամմոնը պատասխանատու էր այն եվրոպական մասնագիտացված ցանցերի գնահատման համար, որոնք ներառված էին հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կառուցվածքում[10] ։ 2011 թվականին նա նշանակվել է ռեսուրսների կառավարման և համակարգման բաժնի փոխտնօրեն[11]։ Մի քանի տարի անց նա ղեկավարեց ինֆեկցիոն հիվանդությունների կիրառական համաճարակաբանության եվրոպական գիտական համաժողովը[12]։ Համաժողովի շրջանակներում, Արևմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի համաճարակի հետ կապված, Ամմոնը ��եկավարում էր սննդամթերքի և կենդանիների միջոցով տարածվող հիվանդությունների և գլոբալիզացիայի վերաբերյալ նստաշրջանները[12] ։ Նա 2015 թվականի մայիսի 1-ին Մարկ Շպրենգերին նշանակեց հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար[13]։ Հետագայում նա տնօրեն է նշանակվել 2017 թվականի մարտի 22-ին[14], և պաշտոնը ստանձնել է 2017 թվականի հունիսի 16-ին[15][16]։ 2017 թվականին հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը և առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեցին, որ Եվրոպայում տուբերկուլյոզի դեպքերի նվազման հետ զուգընթաց, ՄԻԱՎ-ի թվերն աճում էին[17]։
COVID-19 պանդեմիայի ժամանակ Ամմոնը մասնակցել է կորոնավիրուսային հիվանդության դեմ գլոբալ պայքարին։ Հունվարի 26-ին նա և հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը խորհուրդ տվեցին Եվրոպական միության երկրների կառավարություններին գործի դնել իրենց առողջապահական ներուժը[18]։ Ցավոք, հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոը գերագնահատել է անհատական պաշտպանության միջոցներիի պաշարները և առանձին անդամ պետություններում փորձարկման լաբորատոր հնարավորությունները, ինչը հանգեցրել է կորոնավիրուսային հիվանդության զգալի տարածմանը ամբողջ Եվրոպայում[19]։ Այդ ժամանակից ի վեր նա հայտարարել է, որ կորոնավիրուսի լայն տարածումը Եվրոպայում կարող է կապված լինել մարտի սկզբին լեռնադահուկային հանգստից վերադարձողների հետ[18]։ Մայիսի սկզբին Ամմոնը Եվրոպական խորհրդարանում ամփոփել է հանրային առողջության տվյալները և հայտարարել, որ Միացյալ Թագավորությունը հետ է մնում եվրոպական մյուս անդամ պետություններից կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում[20]։ «The Guardian»-ին տված հարցազրույցում, որը տեղի է ունեցել 2020 թվականի մայիսի 20-ին, Ամմոնն ընդգծել է, որ ամենայն հավանականությամբ թագավարակի երկրորդ ալիք կլինի «....հարցն այն է, թե երբ և ինչ ուժգնությամբ»[18]։
Ընտրված հրապարակումները
[խմբագրել | խմբագրել կոդը]- (2002-01-01)։ «Escherichia coli Harboring Shiga Toxin 2 Gene Variants: Frequency and Association with Clinical Symptoms»։
- (1999-05-01)։ «A Large Outbreak of Hemolytic Uremic Syndrome Caused by an Unusual Sorbitol-Fermenting Strain of Escherichia coli O157:H—»։
- (2005-02-03)։ «International outbreak of SalmonellaOranienburg due to German chocolate»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Dr Andrea Ammon elected Director for 2017-2022 — 2017.
- ↑ Director of ECDC - Dr Andrea Ammon
- ↑ 3,0 3,1 «Director of ECDC - Dr Andrea Ammon». European Centre for Disease Prevention and Control (ECDC). Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
- ↑ Ammon, Andrea (1996). Lebensqualität, Befindlichkeit und psychosoziale Situation unter einer neuen palliativen Therapie von Lebermetastasen: fünf Falldokumentationen (Thesis) (German). München. OCLC 637712417.
{{cite thesis}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 5,0 5,1 Eurosurveillance editorial team (2017). «Third Director of the European Centre for Disease Prevention and Control takes office». Eurosurveillance. 22 (25): 30560. doi:10.2807/1560-7917.ES.2017.22.25.30560. PMC 5490457. PMID 28662765.
- ↑ «Dr Andrea Ammon takes up office as ECDC Director». European Centre for Disease Prevention and Control (անգլերեն). 2017 թ․ հունիսի 14. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Breugelmans, J. Gabrielle; Zucs, Phillip; Porten, Klaudia; Broll, Susanne; Niedrig, Matthias; Ammon, Andrea; Krause, Gérard (2004). «SARS Transmission and Commercial Aircraft». Emerging Infectious Diseases. 10 (8): 1502–1503. doi:10.3201/eid1008.040093. ISSN 1080-6040. PMC 3320400. PMID 15503396.
- ↑ «Germany strengthens role at Euro CDC (European Centre for Disease Prevention and Control)». 2005 թ․ հունիսի 10. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 9,0 9,1 Ammon, Andrea; Faensen, D. (2009 թ․ փետրվարի 1). «Surveillance von Infektionskrankheiten auf europäischer Ebene». Bundesgesundheitsblatt - Gesundheitsforschung - Gesundheitsschutz (գերմաներեն). 52 (2): 176–182. doi:10.1007/s00103-009-0759-y. ISSN 1437-1588. PMID 19194679.
- ↑ A, Amato-Gauci; A, Ammon (2008 թ․ հունիսի 26). «The Surveillance of Communicable Diseases in the European Union--a Long-Term Strategy (2008-2013)». Euro Surveillance (անգլերեն). 13 (26). PMID 18761915.
- ↑ Authorelena.teagno (2020 թ․ ապրիլի 28). «Andrea Ammon». The State of the Union (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
- ↑ 12,0 12,1 «ESCAIDE 2014!» (PDF). ESCAIDE. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Andrea Ammon elected as new ECDC director». European Union of General Practitioners (UEMO). 2017 թ․ մարտի 24. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Director Andrea Ammon». European Commission - European Commission (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Dr Andrea Ammon elected Director for 2017-2022». European Centre for Disease Prevention and Control (ECDC). 2017 թ․ մարտի 21. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Dr Andrea Ammon takes up office as ECDC Director». European Centre for Disease Prevention and Control (ECDC). 2017 թ․ հունիսի 14. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
- ↑ «As Tuberculosis Cases Decline in Europe, HIV/TB Coinfections Rise». contemporaryclinic.pharmacytimes.com. Արխի��ացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
- ↑ 18,0 18,1 18,2 Boffey, Daniel (2020 թ․ մայիսի 20). «Europe should brace for second wave, says EU coronavirus chief». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Wheaton, Sarah (2020 թ․ ապրիլի 8). «'Nothing would have prevented' virus spread, says health agency chief». POLITICO. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «UK behind most European states in tackling coronavirus, says EU agency». the Guardian (անգլերեն). 2020 թ․ մայիսի 4. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա Ամմոն» հոդվածին։ |
|