Անդրանիկ Մուրադյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անդրանիկ Մուրադյան | |
---|---|
1911[1] - նոյեմբերի 4, 1943[1] | |
Ծննդավայր | Նովոռոսիյսկ, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Կրինիչանի շրջան, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | լեյտենանտ[1] |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
Պարգևներ |
Անդրանիկ Հակոբի Մուրադյան (1911[1], Նովոռոսիյսկ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 4, 1943[1], Կրինիչանի շրջան, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային զինվորական, լեյտենանտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս (1943)։
1937 թվականից ապրել է Երևանում, 1941 թվականի հունիսին զորակոչվել կարմիր բանակ, ավարտել Կամինսկի հրամանատարական կուրսերը (1942)։ 1942-1943 թվականներին մասնակցել է Կրասնոդարի երկրամասի, Ռոստովի մարզի և ձախափնյա Ուկրաինայի ազատագրմանը։ Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացել է 1943 թվականի սեպտեմբերին իր վաշտով Դնեպրի գետանցման, դրա աջ ափին հենակետ գրավելու համար։ Զոհվել է Միլորադովկա կայարանի (Դնեպրոպետրովսկի մարզ) համար մղված մարտում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 94)։ |