Անգիոսպազմ
Արտաքին տեսք
Անգիոսպազմ (անոթ + ձգում եմ), զարկերակների և մազանոթների պարբերական կծկում, որը խանգարում է հյուսվածքների և օրգանների արյունամատակարարմանը և սնուցմանը։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատճառներն են՝ սիմպաթիկ նյարդային համակարգի գերգրգռվածությունը, արյան մեջ ադրենալինի և ադրենալինանման նյութերի ավելացումը։ Անգիոսպազմ նպաստում է անոթների պատերի ախտաբանական փոփոխությունների առաջացմանը (աթերոսկլերոզ)։
Կարող է առաջացնել հիպերտոնիկ հիվանդություն, անգար, կաթված, բրոնխային հեղձուկ, սրտամկանի ինֆարկտ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 379)։ |