Անատոլի Ֆիրսով
Անատոլի Ֆիրսով | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | Анатолий Фирсов |
Ազգություն՝ | ռուս |
Մասնագիտացում՝ | հոկեյիստ |
Երկիր՝ | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ՝ | 1941 փետրվարի 1 |
Ծննդավայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահվան ամսաթիվ՝ | հուլիսի 24, 2000 | (տարիքը 59)
Մահվան վայր՝ | Ֆիրսանովկա, Խիմկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան |
Ակումբ՝ | Սպարտակ (Մոսկվա) (1954-1961) ԲԿՄԱ (1961-1973) |
Հասակ՝ | 175 սանտիմետր |
Քաշ՝ | 70 կիլոգրամ |
Անատոլի Վասիլևիչ Ֆիրսով (ռուս.՝ Анатолий Васильевич Фирсов, 1 փետրվարի, 1941, Մոսկվա, ԽՍՀՄ - 24 հուլիսի, 2000, Ֆիրսովկա, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), խորհրդային ռուս հոկեյիստ (հոկեյիստ), Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի ութակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1964)։ Հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակ» (1954-1961) և ԲԿՄԱ (1961-1973) ակումբներում։
Անատոլի Ֆիրսովը հեղինակել է «Зажечь победы свет» (հայերեն՝ «Վառել հաղթանակի լույսը», 1973) գիրքը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անատոլի Ֆիրսովը ծնվել է 1941 թվականի փետրվարի 1-ին Մոսկվայում։
Մարզական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Անատոլի Ֆիրսովը Օլիմպիական խաղերում ոսկե մեդալի է արժանացել 1964, 1968, 1972 թվականներին (5 խաղ, 2 տափօղակ)։ 1964-1971 թվականներին նա դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն (62 խաղ, 64 տափօղակ)։ Երեք անգամ ճանաչվել է աշխարհի առաջնության լավագույն հարձակվող (1967, 1968, 1971)։
1963-66, 1968, 1970-73 թվականներին Ֆիրսովը դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1967, 1969 թվականներին արժանացել է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալի, իսկ 1962 թվականին գրավել է երրորդ տեղը։ ԽՍՀՄ առաջնությունների ընթացքում Անատոլի Ֆիրսովն ընդհանուր առմամբ անցկացրել է 474 խաղ և հակառակորդի դարպասը խփել 346 տափօղակ։
1966-1969 և 1973 թվականներին Անատոլի Ֆիրսովը հաղթել է ԽՍՀՄ գավաթի առաջնություններում։ 1969-1974 թվականներին դարձել է Եվրոպայի չեմպիոնների գավաթակիր (14 տափօղակ)։
Անատոլի Ֆիրսովի հարվածն անօրինակ ուժ ուներ։ Խաղերից մեկի ժամանակ նրա հարվածից հետո տափօղակը հարվածել է «Крылья Советов» ակումբի դարպասապահ Ալեքսանդր Սիդելնիկովի սաղավարտին, ջարդել այն ու պատռել մարզիկի ճակատը։ Դրանից հետո դարպասապահին անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց[3]։
1964 թվականին Անատոլի Ֆիրսովն ընդգրկվել է ԽՍՀՄ 34 լավագույն հոկեյիստների ցանկում։ Նա պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1972) և «Պատվո նշան» երկու շքանշաններով (1965, 1968)։
Կյանքը հոկեյից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]1977 թվականին Անատոլի Ֆիրսովն ավարտել է Մոսկվայի ֆիզկուլտուրայի պետական ակադեմիան՝ ստանալով մարզչի որակավորում։ 1976-1977 թվականներին եղել է ԽՍՀՄ պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ. նրա գլխավորությամբ հավաքականը Եվրոպայի պատանեկան առաջնությունում գրավել է երրորդ տեղը։ 1972-1977 թվականներին Ֆիրսովը եղել է ԲԿՄԱ, իսկ 1977-1980 թվականներին՝ Վարշավայի «Լեգիա» ակումբների մարզիչ։
1987 թվականին՝ բանակից զորացրվելուց ու մարզական կարիերան ավարտելուց հետո, Մոսկվայի Կիրովի շրջմոկը Ֆիրսովին առաջարկել է որպես մարզիչ աշխատել երեխաների հետ «Կիրովեց» երիտասարդական փորձարարական միությունում։ Ֆիրսովը միության հետ աշխատանքի մեջ է ներգրավել նաև բազմաթիվ նախկին մարզիկների, ովքեր աշխատել են երեխաների հետ Կիրովի շրջանում։
1998 թվականին Անատոլի Ֆիրսովն ընդգրկվել է Հոկեյի միջազգային ֆեդերացիայի փառքի սրահում և Հայրենական հոկեյի փառքի սրահում։
Անատոլի Ֆիրսովը մահացել է 2000 թվականի հուլիսի 24-ին Մոսկվայի մարզի Ֆիրսանովկա գյուղում։ Թաղվել է Սխոդնյա քաղաքում (ներկայում՝ Խիմկի)։
Հոկեյիստի պատվին է կոչվել 2000 թվականի օգոստոսի 31-ին գտնված ալմաստը, որը կշռում է 181,59 կարատ։
2014 թվականին Հոկեյի բարձրագույն լիգայի ղեկավարության կողմից սահմանվել է Անատոլի Ֆիրսովի անվան մրցանակ, որ ամեն տարի շնորհվում է Հոկեյի բարձրագույն լիգայի լավագույն խաղացողին, ով ընտրվում է հենց հոկեյիստների կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Фирсов А. В. Зажечь победы свет. — М.: Физкультура и спорт, 1973. — 176 с. — (Звезды мирового спорта). — 90 000 экз.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անատոլի Ֆիրսով. վիճակագրությունը Eurohockey.net կայքում
- Легенды хоккея. Анатолий Фирсов
- 60 лет отечественному хоккею(չաշխատող հղում)
- Чемпионат мира по хоккею с шайбой. СССР-Канада, Вена-1967. Гол забивает Анатолий Фирсов(չաշխատող հղում)
- Անատոլի Ֆիրսովի շիրիմը (լուսանկարներ) Արխիվացված 2013-11-03 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անատոլի Ֆիրսով» հոդվածին։ |
|