Jump to content

Անատոլի Մարիենգոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Մարիենգոֆ
Ծնվել էհունիսի 24 (հուլիսի 6), 1897[1][2] կամ հուլիսի 6, 1897(1897-07-06)[3][2]
ԾննդավայրՆիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունիսի 24, 1962(1962-06-24)[1][4][3][…] (64 տարեկան)
Վախճանի վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲոգոսլովսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունսցենարիստ, բանաստեղծ, դրամատուրգ, գրող, արձակագիր և հիշատակագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ժանրերվեպ
ԱմուսինAnna Nikritina?
 Anatoly Marienhof Վիքիպահեստում

Անատոլի Բորիսի Մարիենգոֆ (ռուս.՝ Анатолий Борисович Мариенгоф հունիսի 24 (հուլիսի 6), 1897[1][2] կամ հուլիսի 6, 1897(1897-07-06)[3][2], Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն - հունիսի 24, 1962(1962-06-24)[1][4][3][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Նիժնի Նովգորոդ, ռուս գրող-իմաժինիստ, արվեստի տեսաբան, արձակագիր, դրամատուրգ, մեմուարիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլի Մարիենգոֆը ծնվել է 1897 թվականի հուլիսի 24-ին Նիժնի Նովգորոդում ազնվականի ընտանիքում։ Մարիենգոֆները ապրում էին Նիժնի Նովգորոդում, որտեղ Անատոլին սովորում էր ազնվականների ինստիտուտում։ Ա․ Մարիենգոֆի մանկությունը անցել է հոր մեծ ազդեցությամբ։ Գրողի ընդարձակ հուշագրություններում, որոնք ստեղծվել են երկրորդ դարի կեսերին, մեծ ազդեցություն ունի նրա հայրը՝ Բորիս Միխայլովիչը։ 1913 թվականին կնոջ մահից հետո Մարիենգոֆի հայրը՝ օգտագործելով անգլիական բաժնետիրական «Գրամաֆոն» ընկերության հրավերը, դարձավ այդ ընկերության ներկայացուցիչը Պենզայում և երեխաների հետ տեղափոխվեց այնտեղ։ Այնտեղ Անատոլին շարունակեց ուսումը Ս․ Ա․ Պոնոմարյովի 3-րդ մասնավոր գիմնազիայում, որտեղ 1914 թվականին հրապարակեց «Միրաժ» ամսագիրը, որը հարստացնում էր իր իսկ բանաստեղծություններով, պատմվածքներով, հոդվածներով։ Պենզայի գիմնազիան պահպանվել է մինչ օրս, 2015 թվականին այնտեղ հանդիսավոր բացվեց Մարիենգոֆի հուշաքարը[5]։ 1916 թվականին Մարիենգոֆը ավարտեց գիմնազիան և մեկնեց Մոսկվա, ընդունվեց Մոսկվայի համալսարանի իրավաբանակ ֆակուլտետը։ Սովորելով այնտեղ 6 ամիս, նա հայտնվեց ռազմաճակատում, որտեղ որպես շինարար և ինժեներ զբաղվում էր ճանապարհների և կամուրջների շինարարությամբ։ Ռազմաճակտում նա շարունակեց գրել բանաստեղծություններ։ Այդ նույն թվականին ստեղծվում է առաջին չափածո պիեսը «Պյերետիի խաղերը»։ 1917 թվականին տեղի ունեցավ հեղափոխություն։ Վերադառնալով Պենզա, նա ամբողջությամբ իրեն նվիրում է գրականությանը։ Նրա ստեղծագործությունները լույս են տեսել մի շարք բանաստեղծական ժողովածուներում, նա նաև 1918 թվականին հրատարակեց առաջին սեփական գիրքը, որը կոչվում էր «Սրտի ցուցափեղկ»։ Ստեղծում է պոեզիայի խմբակ, որի կազմում էին բանաստեղծ Իվան Ստարցեվը և նկարիչ Վիտալի Ուսենկոն։ Ամռանը սպիտակ չեխերը մտնում են քաղաք։ Պատահական գնդակից մահանում է նրա հայրը։ Այդ ողբերգական իրադարձությունից հետո Անատոլի Մարիենգոֆը ընդմիշտ լքեց Պենզան և տեղափոխվեց Մոսկվա, որտեղ կանգ առավ իր հորեղբոր որդու՝ Բորիսի տանը ու շատ պատահակն ցույց տվեց իր բանաստեղծությունները Նիկոլայ Բուխարինին։ Նրան բանաստեղծությունները դուր չեկան, սակայն նա նկատեց երիտասարդի տաղանդը և տեղավորեց նրան գրական թերթում քարտուղար։ Շուտով հրատարակչությունում տեղի է ունենում նրա հանդիպումը Սերգեյ Եսենինի հետ։ Այնուհետև ծանոթանում է Վադիմ Շերշենեվիչի և Րյուրիկ Իվնևի հետ։ Այսպես ձևավորվում է իմանիժիստների խումբը։

Մարիենգոֆ և Եսենին, 1919, Մոսկվա

Եսենինը և Մարիենգոֆը սերտ բարեկամական հարաբերությունների մեջ էին։ Նրանց կենսագրությունները կապակցված են։ 1919 թվականի աշնանը նրանք ապրում են միասին և մի քանի տարի դառնում են անբաժան։ Միասին պտտվում են լինելով 1919 թվականի ամռանը Պետրոգրադում, 1920 թվականի գարնանը՝ Խարկովում, ամռանը՝ Դոնի Ռոստովում, Կովկասում։ Տպագրատանը հրատարակում են նամակներ, որը քննադատների դժգոհությանն է արժանանում։ Եսենինը Մարիենգոֆին նվիրել է բանաստեղծություններ «Ես գյուղի վերջին պոետն եմ», «Աղոթք» պոեմը, «Պուգաչով» դրաման», «Հրաժեշտ Մարիենգոֆին» բանաստեղծությունը։ 1923 թվականի վերջերին Մարիենգոֆը ամուսնանում է կամերային թատրոնի դերասանուհի Աննա Նիկրիտինայի հետ։ Ծնվում է նրանց որդին Կիրիլը։ 1924-1925 թվականներին Մարիենգոֆը աշխատում է Պրոլետկինոյի բաժնում, շուտով նա նույնպես սկսում է գրել սցենարներ։ 1928 թ․ Նիկրիտինայի հետ միասին Մարիենգոֆը տեղափոխվում է Լենինգրադ, որտեղ ապրում է մինչև կյանքի վերջ։ 1928 թվականին բեռլինյան «Պետրոպոլիս» հրատարակչությունում հրատարակվում է «Ցինիկները» վեպը։ «Ցինիկները» վեպը ինչպես նաև հաջորդ հրատարակված «Սափրված վեպը» շատ խնդիրներ առաջացրին Մարիենգոֆի համար։ Գրողը ենթարկվեց հալածանքների Խորհրդային Միության կողմից։ 1940 թվականի մարտին որդին Կիրիլը ինքնասպան եղավ։ Պատճառները մինչ այսօր անհայտեն։ Շուտով դրամատիկական թատրոնի հետ միասին Մարիենգոֆը և կինը տարհանվում են Կիրով, որտեղ ապրում են երեք տարի և վերադառնում Լենինգրադ։ 1948 թվականի կոսմոպոլիտիզմի ոգով լցված գրում է «Կյանքի դատարանը» պիեսը, սակայն այն չբեմադրվեց։ 1953-1956 թվականներին գրել է ևս մեկ ինքնակենսագրական «Իմ դարը, իմ երիտասարդությունը, իմ ընկերները և ընկերուհիները», որտեղ պատմում է մանկության և պատանեկության մասին, լրացրեց Եսենինի դիմանկարը։ Անատոլի Մարիենգոֆը մահացել է 1962 թվականի հունիսի 24-ին Լենինգրադում։ Թաղված է Բոգոսլովսկու գերեզմանատանը։ Հեղափոխությունից հետո Մարիենգոֆը ծանոթանում է Եսենինի հետ։ Վերջինս նրան ծանոթացնում է այլ երիտասարդ բանաստեղծների հետ, պոեզիայում առաջանում է նոր ուղղություն՝ իմաժինիզմ։ Միասին նրանք մասնակցել են ամսագրի 4 համարների հրատարակչությանը «Հյուրանոց գեղեցիկում ճամփորդողների համար» և մի շարք ժողովածուներ «Իմաժինիստները»։ Բուլատ Օկուջավան նրան շատ բանաստեղծություններ է նվիրել։ Բրոդսկու խանդավառությունը Մարիենգոֆի նկատմամբ հիշատակվում է նաև Ալեքսանդր Գենիսի Սերգեյ Դովլատովի մասին հիշողություններում․

 Մարիենգոֆը «Ցինիկները» գրքի հեղինակն է, որը Բրոդսկին անվանել է լավագույն ռուսական վեպ[6]։

Հիշատակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի սեպտեմբերին Մարիենգոֆի հիշատակի հավերժացման համար Պենզայի հասարակությանը դիմեց Զախար Պրիլեպինը և մի շարք մշակութային գործիշներ[7] 2015 թվականի սեպտեմբերի 11-ին Պենզայի գիմնազիայում հանդիսավոր բացվեց Անատոլի Մարիենգոֆի հուշատախտակը, որտեղ բանաստեղծն ու դրամատուրգը սովորում էր 1913-1916 թվականներին (Մոսկովյան փողոց,34)։ Հուշատախտակի հեղինակը քանդակագործ, Ռուսաստանի նկարիչների միության անդամ Ալեքսանդր Խաչատուրյանն է։ Բացմանը ներկա էին Պենզայի քաղաքապետ Յուրի Կրիվովը և Պենզայի քաղաքային դումայի նախագահ Վիկտոր Կուվայցեվը[8]։ 2016 թվականի փետրվարի 25-ին Նիժնի Նովգորոդում Զախար Պրիլեպինը և մարզային տեսուչ Դենիս Մոսկվինը բացեցին հուշատախտակ Մեծ Պոկրովսկայա փողոցում։ Այդ տանը Մարիենգոֆը ապրել է 1897-1913 թվականներին։ 2016 թվականի հունիսի 17-ին Պլետնիխա գյուղում առաջացավ Մարիենգոֆի անվան փողոց։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Սրտի ցուցափեղկ», Витрина сердца — «Див», 1918
  • «Մագդալինա», Магдалина — М., Имажинисты, 1920
  • «Բույան-կղզի», Буян-Остров. Имажинизм — М., Имажинисты, 1920
  • «Փողկապով ձեռքերը», Руки галстуком — М., Имажинисты,1920
  • «Բանաստեղծություններով գոռոզանում եմ», Стихами чванствую — М., Имажинисты, 1920
  • Тучелёт (книга поэм) — М., Имажинисты, 1921, тираж 1000 экз.
  • Развратничаю с вдохновением — М., Имажинисты, 1921
  • «Հիասթափություն», Разочарование — М., Имажинисты, 1922
  • «Հիմարների դավադրություն», Заговор дураков — М., Имажинисты, 1922
  • «Երկոտանիները», Двуногие — М., изд. автора,1925
  • «Նոր Մարիենգոֆ», Новый Мариенгоф (1922-26) — М., Современная Россия, 1926
  • «Հիշողություններ Սերգեյ Եսենինի մասին», Воспоминания о Сергее Есенине — М., Огонек,1926
  • «Վեպ առանց ստի», Роман без вранья — Л., Прибой, 1927, 1928, 1929
  • «Տաքսա-Կլյասկա» (Такса-клякса — Л., Радуга, 1927)
  • «Ցինիկները» (Циники — Берлин, 1928)
  • «Չարիք գնդակը» (Мяч проказник — Л., Радуга, 1928)
  • «Սափրված մարդը» (Бритый человек — Берлин, Петрополис, 1930)
  • «Ֆիզկուլտուրնիկ Բոբկան» (Бобка-физкультурник — М., ГИЗ, 1930)
  • «Եկատերինա» (Екатерина — 1936)
  • «Բալակիրեվ ծաղրածուն» (Шут Балакирев — Л.-М., Искусство, 1940)
  • «Պատերազմի պոեմներ» (Поэмы войны — Киров, 1942)
  • «Հինգ բալլադ» (Пять баллад — Киров, 1942)
  • «Լենինգրադյան ընկերուհիներ» (Ленинградские подруги — М., 1943)
  • «Պարոն Բ» (Мистер Б — М., 1943)
  • «Մեր աղջիկը» (Наша девушка — М., 1943)
  • «Կատարյալ հաղթանակ» (Совершенная виктория — М., 1943)
  • «Եգորովնա» (Егоровна — М., 1945)
  • «Կյանքի դատարանը» (Суд жизни — 1948)
  • «Բանաստեղծի ծնունդը» (Рождение поэта — Л.-М., Искусство, 1951)
  • «Մայրիկ» (Мама — М., 1953)
  • «Տարօրինակ բնավորություն» (Странный характер (сборник пьес) — М., Искусство, 1955)
  • «Փոքր կատակերգություններ» (Маленькие комедии — Л.-М., Искусство, 1957)

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ցինիկները» ֆիլմ, (1991)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Русская литература XX века. Прозаики, поэты, д��аматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 526—528. — ISBN 5-94848-262-6
  4. 4,0 4,1 4,2 filmportal.de — 2005.
  5. В Пензе открыта мемориальная доска поэту Анатолию Мариенгофу, информационное агентство «PenzaNews», 11.09.2015
  6. Александр Генис. Довлатов и окрестности. Передача восьмая "Поэзия и правда" (Томи Хуттунен (2007) по неизвестной причине приписал этот пассаж самому Довлатову: Томи Хуттунен. Имажинист Мариенгоф: Денди. Монтаж. Циники. С. 109)
  7. Деятели культуры подписали письмо в поддержку появления площади Мариенгофа в Пензе, информационное агентство «PenzaNews», 16.09.2014
  8. ↑ Перейти к: 1 2 В Пензе открыта мемориальная доска поэту Анатолию Мариенгофу, информационное агентство «PenzaNews», 11.09.2015

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անատոլի Մարիենգոֆ» հոդվածին։