Անատոլի Կոկուշ
Անատոլի Կոկուշ | |
---|---|
Ծնվել է | 1951 |
Ծննդավայր | Կերչ, Ղրիմի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Անատոլի Կոկուշ (ուկրաիներեն՝ Анатолій Акимович Кокуш, 1951, Կերչ, Ղրիմի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի կինոճարտարագետ, գործարար և գյուտարար։ 2005 թվականին ամերիկյան կինոակադեմիայի երկու «Օսկար» մրցանակի է արժանացել Գիտական և ճարտարագիտական մրցանակ (Scientific and Engineering Award) անվանակարգում։ Մրցանակներից մեկը շնորհվել է Russian Arm կոչվող գիրո-կայունացված կինոխցիկի ու օպերատորական կայունացված Flight Head համակարգի մշակման համար, երկրորդը՝ շարժանկարային խցիկների Cascade շարքի գաղափարը հղանալու և իրագործելու համար[1]։ Անվանի ճարտարագետ-գյուտարարը երկու անգամ արժանացել է նաև բավարական կինոակադեմիայի Cinec Award մրցանակի (2010 թ. և 2018 թ.), բացի այդ, խրախուսվել է Ուկրաինայի այն ժամանակվա առաջին տիկնոջ՝ Կատերինա Յուշչենկոյի կողմից՝ ուկրաինական և համաշխարհային կինոյի զարգացման ասպարեզում ներդրած նշանակալի ավանդի համար[2]։
Կոկուշը 1974 թվականին ավարտել է Լենինգրադի (ներկայիս Սանկտ Պետերբուրգի) կինոճարտարագետների ինստիտուտը, որպես ճարտարագետ-կոնստրուկտոր աշխատանքի անցել Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում[3]։ 1986 թվականին[4] նա Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում[5] հիմնել է իր սեփական ֆիրման՝ կինո-հեռուստատեսային «Ֆիլմոտեխնիկ» ընկերությունը[6], որը ժամանակի ընթացքում Cascade շարժական ամբարձիչներ, Flight Head համակարգեր և Russian arm կինոխցիկներ է ապահովել բազմաթիվ հանրահայտ ու բարձրեկամտաբեր ֆիլմերի համար[7]։ Դրանց թվում են հոլիվուդյան հանրահայտ Տիտանիկ, Աշխարհների պատերազմը, Կազանովա, Հերոսը]] կինոնկարները, ռուսական, ուկրաինական մի ամբողջ շարք բլոկբաստերներ[8]։
Հոլիվուդի ամերիկացի կինոգործիչների կողմից նախկինում կատակով "Russian Arm"[9][10] և "U-crane" անվանված[11] օպերատորական շարժական նկարահանող սարքերը ներկայումս կոչվում են Autorobot։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Academy Awards 2006 – IMDb
- ↑ Oscar-winning cinematographer revolutionizes film industry Article from Kyiv Post
- ↑ The International Kyiv Film Festival nominee page 2007 Արխիվացված 26 Հուլիս 2013 Wayback Machine (uk)
- ↑ «Filmotechnic's 'Russian Arm' Takes Its Name From History». SHOOTonline (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «U-CRANE». AIRWOLF FILMS (անգլերեն).
- ↑ «Ukrainian-made 'Russian Arm' camera system gets new name: 'U-Crane'». ABC7 Los Angeles (անգլերեն). 2022 թ․ մա��տի 18. Վերցված է 2023 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «List of credits on official website». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 19-ին.
- ↑ Ефект Кокуша ("The effect of Kokush") Արխիվացված 10 Մարտ 2007 Wayback Machine Ukrainian newspaper Day (uk)
- ↑ «RUSSIAN-ARM-6». Filmotechnic USA (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-02-02-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Paikova, Valeria (2021 թ․ ապրիլի 7). «How the 'Russian Arm' took the movie industry by storm». Russia Beyond. Վերցված է 2023 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Maddaus, Gene (2022 թ․ մարտի 17). «The 'Russian Arm' — Made in Ukraine — Gets a Name Change». Variety. Վերցված է 2023 թ․ փետրվարի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official website of Filmotechnic
- «Кокуш U.Crane» Արխիվացված 2019-10-23 Wayback Machine (in Ukrainian)
|