Անալ սեքս
Սրբանային սեքս, հետանցքային սեքս կամ անալ սեքս, սեռական ակտ, երբ առնանդամը կամ ֆալոպրոտեզը ներթափանցում է սեքսընկերոջ սրբանի անցք[1]։ Սրբանային հարաբերությունները կիրառվում են ինչպես տարբեր սեռերի, այնպես էլ նույնասեռ զուգընկերների միջև[2][3]։ Ընդ որում, սեռական ակտի նման տեսակը, ի տարբերություն հեշտոցային շփման, պահանջում է որոշակի նախնական պատրաստվածություն[3][4]։
Չնայած նրան, որ սրբանային սեքսը սովորաբար կապում են արական միասեռականության հետ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոչ բոլոր միասեռականները զբաղվում են անալ սեքսով, ինչպես նաև, որ անալ սեքսը տարածված է հետերոսեքսուալ հարաբերություններում[5][6][7]։ Անալ սեքսի որոշ տեսակներ կարող են լինել լեսբուհիների սեռական հարաբերությունների մաս[8]։ Մարդիկ կարող են հաճույք զգալ սրբանային նյարդային վերջավորությունների խթանման արդյունքում, իսկ օրգազմին հնարավոր է հասնել անալ ներթափանցման միջոցով, օրինակ, տղամարդկանց շագանակագեղձի անուղղակի խթանման, կանանց մոտ ծլիկի կամ հեշտոցի շրջանի անուղղակի խթանման միջոցով[9][10][11]։
Ինչպես և այլ սեռական ակտիվության ժամանակ, անալ սեքսով զբաղվող մարդիկ ռիսկի են դիմում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով վարակվելու համար։ Սրբանային սեքսը համարվում է բավականին վտանգավոր և ցավոտ, քանի որ խոցելիությունը բավականին խորն է լինում։ Անալ և հետանցքային հյուսվածքները շատ նուրբ են, այնպես որ նրանք կարող են հեշտությամբ ճղվել և թույլ տալ վարակի փոխանցումը, հատկապես, եթե հատուկ քսանյութ չի օգտագործվում[9][12]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս սեքսից պաշտպանվելու համար պահպանակ կրել[13]։
Հասկացության սահմանափակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անալ ֆիսթինգը, անիլինգուսը և կողմնակի առարկաների ներմուծումը անուս (օրինակ՝ դիլդո, անալ շղթա և այլն) հանդիսանում են անալ խթանում, բայց ոչ անալ սեքս։ Այնուամենայնիվ, անալ սեքսի մասին բանավոր խոսքում հաճախ ենթադրում են նաև սեռական պրակտիկայի այդ տեսակները։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անալ սեքսում ընդունված է տարբերակել ակտիվ (ներհրում իրականացնող) և պասիվ (ներհրում ընդունող) զուգընկերներին։ Մարդկանց մեծ մասի մոտ սրբանի տարածքը խիստ զգայուն և կարևոր էրոգեն գոտի է։ Հետևաբար, սրբանի խթանումը կարող է առաջացնել սեռական գրգռում։ Արական սեռի պասիվ մասնակիցների մոտ կատարվում է ճնշում շագանակագեղձի վրա, ինչը կարող է առաջացնել լրացուցիչ գրգռում և, որպես հետևանք, սերմնաժայթքում և օրգազմ։ Որոշ դիրքերում կանանց մոտ հնարավոր է ճնշում գործադրել, այսպես կոչված, Գրաֆենբերգի գոտու վրա, ինչը նույնպես հանգեցնում է լրացուցիչ գրգռման։
Ակտիվ դեր կատարող տղամարդկանց համար սեքսը կարող է ավելի շատ հաճույք պատճառել, քան հեշտոցային, պայմանավորված այն հանգամանքով, որ սրբանի սֆինկտերի ճնշումը կարող է զգալիորեն ավելի մեծ լինել, քան հեշտոցում։ Ակտիվ դեր կատարող կանայք ֆիզիկական հաճույք են ստանում ստրապոնի հիմքով սեռական օրգանների ուղղակի խթանումից, ինչպես նաև սեռական շփման ժամանակ հուզական ապրումների սպեկտրի ընդլայնման հոգեբանական հաճույք։
Տարածումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սրբանային սեռական հարաբերությունները տարածված են ինչպես տարբեր սեռերի, այնպես էլ միասեռ զուգընկերների միջև։ Նրան դիմում են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք։ Գոյություն ունեցող նախապաշարմունքները անալ սեքսի դեմ հիմնված են անոռեկտալ դիսֆունկցիաների զարգացման բարձր հավանականության վրա[14], մյուս կողմից դարեր շարունակ սեքսի այն ձևերը, որոնք չեն կրում վերարտադրության գործառույթ, դիտվում են որպես մեղք[15] կամ պերվերսիա[16]։ Արևմտյան մշակույթում կա կարծրատիպ, որ սրբանային հատվածը կեղտոտ և վանող է[17]։
Տարբեր սեռի զույգերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր սեռի զույգերը կարող են օգտագործել անալ շփումը անհնարինության կամ անցանկալի հեշտոցային շփման դեպքում (օրինակ՝ դաշտանի շրջանում, հղիության ընթացքում, հետծննդյան ժամանակահատվածում, հիվանդությունների կամ կուսաթաղանթի պահպանության դեպքում և այլն), վախենալով հղիանալ կամ սեռական զգացմունքների ընդլայնման համար[18][19]։
Սրբանային սեռական հարաբերությունները ավելի ու ավելի հաճախ են կիրառվում հետերոսեքսուալ կանանց շրջանում։ Հաճախության և տարածվածության մասին տվյալները ցույց են տալիս, որ հետերոսեքսուալ կանանց մոտ 40%-ը ամբողջ կյանքի ընթացքում կիրառում է այս ձևը։ Մինչև 8%-ը ամսական կիրառում է այն[20]։
Նույն սեռի զույգերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմականորեն այնպես է ստացվել, որ անալ սեքսը սովորաբար ասոցացվում է տղամարդկանց նույնասեռականության հետ։ Կա տարածված թյուր կարծիք, սխալ պատկերացում այն մասին, որ բոլոր արական միասեռական զույգերը զբաղվում են սրբանային սեքսով[6][7][21][22]։
2011 թվականին Ինդիանայի համալսարանի և Ջորջ Մեյսոնի համալսարանի գիտնականների ջանքերով անցկացված հետազոտության համաձայն՝ նույնասեռականների միայն 40% է վերջին սեռական ակտի ժամանակ անալ սեքսով զբաղվել։
Հարկ է նշել, որ անալ հարաբերությունները տղամարդկանց միջև պարտադիր չէ, որ արտահայտում է անձանց նույնասեռականությունը։ Այսպիսով, որոշ մեկուսացված խմբերում (օրինակ, ազատազրկման վայրերում) անալ կապերը հիերարխիայի հաստատման և պահպանման միջոցներից մեկն է[23]։ Որոշ դեպքերում անալ սեքսը անդամակցության կամ ձեռնադրման միջոց է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Die Sexualität des Menschen: Handbuch und Atlas. — 2., erweitere Aufllage. — Berlin; New York: de Gruyter, 1985. — ISBN 3-11-010694-9.
- ↑ June M. Reinisch & Ruth Beasley: Der Neue Kinsey Institut Report — Sexualität heute. Wilhelm Heyne Verlag, 1991, ISBN 3-453-05195-5
- ↑ 3,0 3,1 Tristan Taormino: Ultimate Guide to Anal Sex for Women. Cleis Press, San Francisco 1997, ISBN 1-57344-028-0
- ↑ Hunko, Celia. «Anal sex: Let's get to the bottom of this». The Daily of the University of Washington (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Carroll, Janell (2009). Sexuality Now: Embracing Diversity. Cengage Learning. ISBN 9780495602743.
- ↑ 6,0 6,1 «Not all gay men have anal sex | Go Ask Alice!». goaskalice.columbia.edu. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ 7,0 7,1 Kaye, Wellings; Kirstin, Mitchell; Martine, Collumbien (2012 թ․ հոկտեմբերի 1). Sexual Health: A Public Health Perspective: A Public Health Perspective (անգլերեն). McGraw-Hill Education (UK). ISBN 978-0-335-24481-2.
- ↑ Newman, Felice (2004 թ․ հոկտեմբերի 22). The Whole Lesbian Sex Book: A Passionate Guide for All of Us (անգլերեն). Cleis Press. ISBN 978-1-57344-527-6.
- ↑ 9,0 9,1 Carroll, Janell (2009 թ․ հունվարի 29). Sexuality Now: Embracing Diversity (անգլերեն). Cengage Learning. ISBN 978-0-495-60274-3.
- ��� Komisaruk, Barry R.; Whipple, Beverly; Nasserzadeh, Sara; Beyer-Flores, Carlos (2009 թ․ նոյեմբերի 17). The Orgasm Answer Guide (անգլերեն). JHU Press. ISBN 978-0-8018-9395-7.
- ↑ Rosenthal, Martha (2012 թ․ հունվարի 6). Human Sexuality: From Cells to Society (անգլերեն). Cengage Learning. ISBN 978-0-618-75571-4.
- ↑ «Anal Sex Safety and Health Concerns». WebMD (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Global strategy for the prevention and control of sexually transmitted infections: 2006–2015. Breaking the chain of transmission» (PDF). Department of Reproductive Health and Research. World Health Organization. 2007. ISBN 978-92-4-156347-5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014-03-23-ին. Վերցված է 2020-08-19-ին.
- ↑ Дмитриева О. А., Пиголкин Ю. И., Федченко Т. М. Судебно-медицинская экспертиза половых функций мужчин. — ЛАИНС, 2003. — ISBN 5-98128-002-6.
- ↑ Die Sexualität des Menschen: Handbuch und Atlas. — 2., erweitere Aufllage. — Berlin; New York: de Gruyter, 1985. — ISBN 3-11-010694-9.
- ↑ Die Sexualität des Menschen: Handbuch und Atlas. — 2., erweitere Aufllage. — Berlin; New York: de Gruyter, 1985. — ISBN 3-11-010694-9.
- ↑ Die Sexualität des Menschen: Handbuch und Atlas. — 2., erweitere Aufllage. — Berlin; New York: de Gruyter, 1985. — ISBN 3-11-010694-9.
- ↑ Ph.D, Twila Pearson (2012 թ․ նոյեմբերի 30). The Challenging Years: Shedding Light on Teen Sexuality (անգլերեն). WestBow Press. ISBN 978-1-4497-7328-1.
- ↑ Kumar, Bhushan; Gupta, Somesh (2014 թ․ փետրվարի 10). Sexually Transmitted Infections - E-book (անգլերեն). Elsevier Health Sciences. ISBN 978-81-312-2978-1.
- ↑ McBride, Kimberly R. (2019 թ․ հոկտեմբերի 13). «Examining Heterosexual Women's Anal Sexual Health Knowledge and Product Use». The Journal of Sex Research. 56 (8): 1070–1082. doi:10.1080/00224499.2018.1467368. ISSN 0022-4499. PMID 29746181.
- ↑ Johnson, Edwin Clark; Johnson, Toby (2008). Gay Perspective: Things Our Homosexuality Tells Us about the Nature of God and the Universe (անգլերեն). Lethe Press. ISBN 978-1-59021-015-4.
- ↑ Goldstone, Stephen E.; Welton, Mark L. (2004-11). «Anorectal Sexually Transmitted Infections in Men Who Have Sex with Men—Special Considerations for Clinicians». Clinics in Colon and Rectal Surgery. 17 (4): 235–239. ISSN 1531-0043. PMC 2780055. PMID 20011265.
- ↑ «Sex in men's prisons: 'The US system cultivates rape. If you treat». The Independent (անգլերեն). 2014 թ․ մարտի 1. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անալ սեքս» հոդվածին։ |