Jump to content

Այլընտրանք կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այլընտրանք կուսակցություն
Տեսակկուսակցություն
ԵրկիրՀայաստան
ԱռաջնորդԷդգար Առաքելյան
Հիմնադրված2018 թվական
ԳաղափարախոսությունԿոռուպցիայի դեմ պայքար

Այլընտրանք կուսակցություն, քաղաքական կուսակցություն Հայաստանում։

«Այլընտրանք» կուսակցությունը հիմնադրվել է 2018 թվականի հոկտեմբերի 20-ին Երևանում կայացած հիմնադիր համագումարի ժամանակ։ Նախագահ է ընտրվել նախկին ՕԵԿ-ական Էդգար Առաքելյանը[1]։ Առաքելյանը լքել է ՕԵԿ-ը 2018 թվականի հայաստանյան հեղափոխությունից հետո՝ նոր քաղաքական կուսակցություն հիմնելու և ապագա ընտրություններին մասնակցելու նպատակով[2][3]։

Կուսակցությունը հայտարարել է 2018 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։ Ընտրություններից առաջ կուսակցությունը հայտարարել էր, որ բաց է լինելու քաղաքական դաշինքին միանալու համար, սակայն կուսակցությունը, ի վերջո, չի մասնակցել ընտրություններին[4]։

2022 թվականի հայաստանյան ցույցերի ժամանակ Առաքելյանը հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերը կոռումպացված են[5]

Կուսակցությունն Ազգային ժողովում ներկայացուցչություն չունի և ներկայումս հանդես է գալիս որպես արտախորհրդարանական ուժ։

Գաղափարախոսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցությունը հայտարարել է, որ իր հիմնական խնդիրն է լինելու վերացնել կոռուպցիայի բոլոր ձևերը Հայաստանում։ Կուսակցությունը նաև աջակցում է երկրում տնտեսության և սոցիալական ինչպես նաև մարդու իրավունքների ամրապնդմանը[6][7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ստեղծվել է նոր' «Այլընտրանք» կուսակցությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online».
  2. «Եւս մի նոր կուսակցություն է ստեղծվում, որը կմասնակցի առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին». Armtimes.com.
  3. «Էդգար Առաքելյանը լքել է ՕԵԿ-ը». ՀՐԱՊԱՐԱԿ. 2018 թ․ մայիսի 31.
  4. «Նախընտրական թոհուբոհ. արտախորհրդարանական ուժերը «խառն» են | Ֆակտոր տեղեկատվական կենտրոն».
  5. «Ընտրությունը կեղծած, կոռումպացված և քրեաօլիգարխիկ մարդիկ չեն կարող ընդդիմություն...». A1Plus.
  6. «Հայաստանում արդեն հնարավոր է զբաղվել մաքուր քաղաքականությամբ. «Այլընտրանք»-ի նախագահ | 24news». www.24news.am.
  7. «Եթե ուզում ենք խորհրդարանական ՀՀ-ում ունենալ ժողովրդավարություն, պետք է ունենանք կայացած կուսակցական համակարգ. «Այլընտրանք» կուսակցության նախագահ (տեսանյութ)». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]