Այեշա Ռուբինա
Այեշա Ռուբինա | |
Կրթություն՝ | Օսմանիա համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | հասարակական գործիչ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | մայիսի 3, 1969 (55 տարեկան) |
Ծննդավայր | Հայդարաբադ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Այեշա Ռուբինա (անգլ.՝ Ayesha Rubina, ուրդու՝ عائشہ روبینہ, մայիսի 3, 1969, Հայդարաբադ, Հնդկաստան), հնդիկ մուսուլման մանկավարժ, սոցիալիական աշխատող, հասարակական գործիչ։ Մեծ Հայդարաբադի համայնքային միության անդամ (անգլ.՝ Greater Hyderabad Municipal Corporation)։ Զբաղվում է քաղաքային ինֆրակառուցվածքի և հաշմանդամների համար հատուկ կրթության կազմակերպմամբ[1][2][3][4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այեշա Ռուբինան ծնվել է 1969 թվականի մայիսի 3-ին Հայդարաբադում։ Տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է Մայր Աստվածածնի կանանց բարձրագույն դպրոցում, որից հետո ուսումը շարունակել է Օսմանիայի համալսարանում։ Ունի մագիստրոսի աստիճան սոցիալական աշխատանքի ոլորտում և ասպիրանտի դիպլոմ միջդպրոցական կրթության և ուսման ոլորտում։ Այեշան արժանացել է Օսմանիա համալսարանի ոսկե մեդալի և անգլերենի մագիստորի աստիճանի։
Այեշա Ռուբինան համարվում է պրոֆեսիոնալ սոցիալական աշխատող։ Ի նշան նրա վաստակների կրթության և սոցիալական աշխատանքի ոլորտում ընդգրկվել է Մեծ Հայդարաբադի համայնքային միության կազմում։ Նրա կողմից մշակվել և ներկայացվել է հաշմանդամների կարիքների հաշվի առմամբ քաղաքային ինֆրակառուցվածքի զարգացման առաջին նախագիծը։ Այեշան նախաձեռնել է ավելի քան 8000 երիտասարդ մարդկանց պրոֆեսոնալ նախապատրաստումը։
Մասնակցել է աղքատների համար 10 դպրոցների ստեղծմանը, որոնք սպասարկում են ավելի քան 4500 երեխաների կրթական կարիքներ։ Չնայած լայն հասարակական գործունեությանը, Այեշա Ռուբինան շարունակել է դասավանդել դպրոցում՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար։
«Հնդկական ժամանակը» ութ անգամ շնորհել է նրան «Հնդկական առաջնորդի» կոչում[5]։ Եղել է Հաճախորդների համար առաջնորդության միջազգային ծրագրի (անգլ.՝ International Visitor Leadership Program) մասնակից[6], որը ստեղծվել է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի կողմից[7]։ Խորհրդարակցական կոմիտեի անդամի կարգավիճակում համագործակցել է Սոցիալական գիտությունների կենտրոնի՝ մասնավոր դեմքերի և կազմակերպությունների ցանցի հետ, որոնք զբաղվում են կրթության և սոցիալական ծառայությունների միջոցով օգնության տրամադրմամբ[8]։
Այեշա Ռուբինան համարվում է «Կանաչ հատուկ դպրոցի» համահիմնադիրը, որում կարիքավոր երեխաների անվճար կրթություն է տրամադրվում։ Այստեղ նաև առաջարկվում են բուժման բժշկական միջոցները և իրականացվում են այդպիսի երեխաների վերականգման և համայնացման ծրագրեր։ Կանաչ հատուկ դպրոցը գտնվում է Կրթության հասարակության տնօրինության տակ, որը նույնպես հիմնդրել է Այեշա Ռուբինան[9]։
Ակտիվ աշխատում է աղջիկների համար կրթության ոլորտում[10]։ Համարում է, որ Հնդկաստանում տնտեսական անկախ կանանց դրությունը մեր ժամանակներում ավելի բարդ է դարձել։ Քննադատում է սպառման ժամանակակից հասարակությունը, որը ստիպում է կանանց պաշտոնական աշխատանքի հետ միասին «արդյունավետ» կարողանալ կատարել տան աշխատանքը[11]։ Նրա կողմից նաև իրականացվել է Հայդարաբադում էլեկտրոնային գրադարանների ստեղծման ծրագիրը։
Այեշա Ռուբինան Հայդարաբադի քաղաքական կյանքում կարևոր դեր է խաղում[12]։ Մուսուլմանների միության համահնդկական խորհրդարանի տ��յալների համաձայն՝ 2014 թվականի ապրիլին Այեշան գլխավորել է այդ կուսակցության կանանց թևի ստեղծման աշխատանքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «NBT Nagar girls reign supreme».
- ↑ «More Muslim parents see school as passport to safe future for girls».
- ↑ «Ayesha, Jameel co-opted members of GHMC». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Shades of Opinion on 'What Makes a City Beautiful?'». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «I Lead India Youth Brigade - An initiative by The Times of India». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «International Visitor Leadership Program (IVLP) - Exchange Programs». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Center For Social Sciences». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Ayesha Foundation». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «A long walk to freedom - Times of India». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Proposed e-library shelved - Times of India». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Ifthekhar, J. S. (2014 թ․ ապրիլի 1). «MIM to form women's wing». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին – via The Hindu.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ayesha Education Society (անգլ.)
- Ayesha, Jameel co-opted members of GHMC Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (անգլ.)
- Shades of Opinion on ‘What Makes a City Beautiful?’ Արխիվացված 2016-03-05 Wayback Machine (անգլ.)
- A long walk to freedom (անգլ.)
- Proposed e-library shelved (անգլ.)
- MIM to form women’s wing (անգլ.)
- «Greater Hyderabad Municipal Corporation (GHMC)». Greater Hyderabad Municipal Corporation (GHMC). 2015. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
- «S. N. Vanitha Mahavidyalaya». S. N. Vanitha Mahavidyalaya. 2015. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
- «Ayesha Education Society». Ayesha Education Society. 2015. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
- «Osmania University». Osmania University. 2015. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
- Մայիսի 3 ծնունդներ
- 1969 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հնդկաստանում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հնդկաստանի քաղաքական գործիչներ
- Հնդիկ կին ակտիվիստներ
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ
- Օսմանիա համալսարանի շրջանավարտներ
- Հնդիկ մանկավարժներ
- Հնդիկ սոցիալական աշխատողներ
- Հնդիկ հասարակական գործիչներ