Այգեհովիտ (Տավուշի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այգեհովիտ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Այգեհովիտ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Տավուշ | ||
Համայնք | Տավուշի մարզ և Իջևանի շրջան | ||
Այլ անվանումներ | Հոնուտ, Ուզունթալա | ||
Մակերես | 21,4 կմ² | ||
ԲԾՄ | 713 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼3091 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | այգեհովիտցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Այգեհովիտ, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, Աղստև գետի ստորին հոսանքի աջափնյա մասում, Իջևանից 11 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 760 մ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1967 թվականի մայիսի 25-ը կոչվել է Ուզունթալա, այնուհետև մինչև 1969 թվականի փետրվարի 12-ը՝ Հոնուտ[2]։ Նրա շրջակայքի մի շարք հուշարձանները վկայում են, որ դեռևս վաղ անցյալում այստեղ եղել են մի քանի բնակավայրեր։ Ներկայումս գյուղից մոտ 3 կմ հարավ-արևմուտք, անտառի բացատում կանգուն է պատմական Կայեն գավառի հոգևոր ու մշակութային նշանավոր կենտրոններից մեկը՝ Սրվեղի վանքը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +30C է, ձմռանը՝ -2C։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Այգեհովիտի մշտական բնակչությունը կազմել է 3091, առկա բնակչությունը՝ 2622 մարդ[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, ծխախոտագործությամբ և անասնաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում պահպանվել են երկու եկեղեցիներ՝ Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Աստվածածին։ Դրանցից Մահմուդ եղցին գտնվում է «Մահմուդ յալ» հանդամասում, գյուղից արևելք՝ անտառի մեջ։ Այն փոքրիկ մատուռ է, կառուցված որձաքարի մանր բեկորներով։ Ունի թաղակապ ծածկ, որը գոտկում են հյուսիսային և հարավային պատերից բարձրացող սրբատաշ որմնասյուները։ Կառուցման ժամանակը անհայտ է։
Կոտրած եղցին գտնվում է համանուն դաշտամասում, գյուղից 2 կմ հարավ։ Կիսավեր փոքր մատուռ է։ Շուրջը գտնվում է գերեզմանոցը՝ տապանաքարերով։ Վարդի խմհատի խաչը գտնվում է գյուղից դեպի հարավ-արևելք։ Փոքր մատուռ է թաղակապ ծածկով, քանդակազարդ մի մեծ խաչքար դրված է բեմում։
Այգեհովիտի հնություններից են՝ XII-XIV դարերի «Սրվեղի» վանքը և XII-XIX դարերի «Կոտրած եղցի» եկեղեցին։ Հարավ-արևելյան մասում են գտնվում «Քոլի գեղ» (XIV-XVII դարեր), «Վարդխմհատի» (XII-XVII դարեր) և այլ գյուղատեղիներ։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստան համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի և Արգենտինայի տեղական մարմինների ֆինանսավորմամբ 2010 թվականին հիմնանորոգվել է Այգեհովիտ-Վազաշեն ջրանցքը, որի պաշտոնական բացման պատվավոր հյուրն էր Ֆրանսիայի տնտեսական զարգացման նախարար, Օ-դը-Սեն նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը[6]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 21.
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 18. — 184 p.
- ↑ 5,0 5,1 Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ Հայ-Ֆրանսիական բարեկամության ջրանցք
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ի.Բ. Էլլարյան, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, «Հայաստան», 1980 — 69-71, էջեր 69-71 — 154 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 342)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այգեհովիտ (Տավուշի մարզ)» հոդվածին։ |
|
|