Այա Քեշ
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 13, 1982[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Կրթություն | Մինեսոտայի համալսարան և Ruth Asawa San Francisco School of the Arts? |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | հուդայականություն և քրիստոնեություն |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ծնողներ | մայր՝ Kim Addonizio? |
Այա Ռեյչել Քեշ (անգլ.՝ Aya Rachel Cash, հուլիսի 13, 1982[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասանուհի։ 2015 թվականին «Դու բոլորից վատն ես» կատակերգական հեռուստասերիալում որպես լավագույն դերասանուհի առաջադրվել է «Հեռուստատեսային քննադատների ընտրություն» մրցանակին։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեշը բանաստեղծուհի և գրող Քիմ Ադոնիզիոյի ��ւ բուդդայական ուսուցիչ Յուջին Քեշի դուստրն է և Ուիմբլդոնի հաղթող Փոլին Բեթց Էդիի թոռնուհին։
Նա ավարտել է Սան Ֆրանցիսկոյում գտնվող Ռութ Ասավայի անվան արվեստի դպրոցը[3] և Մինեսոտայի համալսարանում դերասանական վարպետության ծրագրով ստացել գեղարվեստի բակալավրի դիպլոմ[4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեշը նկարահանվել է «Եղբայրություն», «Օրենք ու կարգ», «Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս», «Օրենք ու կարգ։ Հանցավոր մտադրություն», «Գթասրտություն» և «Լուրեր» հեռուստասերիալներում։ 2011 թվականին Fox-ի «Լուսացույց» կատակերգական հեռուստասերիալում, որը տևել է մեկ եթերաշրջան, խաղացել է գլխավոր դերերից մեկը։ 2014 թվականին FX-ի «Դու բոլորից վատն ես» հեռուստասերիալում ստացել է համահաղորդավար Գրեթհեն Կաթլերի դերը[5]։ Այդ շոում Քեշի դերասանական խաղը բարձր է գնահատվել, իսկ The A.V. Club կայքը երկրորդ եթերաշրջանի նրա խաղը անվանել է «2015 թվականի հեռուստատեսության լավագույն կատարում»[6]։ 2020 թվականին միացել է «Տղաները» սերիալի դերասանական կազմին՝ ստանալով Շտորմֆրոնտ անվամբ սուպերհերոսուհու դերը։
Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեշի անունը հայտնվել է «Սիրային կազմ», «Սառած հույսերի երկիր», «Սկսել նորից» և «Երջանիկ տուն» ֆիլմերի տիտրերում[7]։ «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմում նա խաղացել է Ջորդան Բելֆորթի ընթերակա Ջանեթի փոքրիկ դերը[8]։ 2020 թվականին հեռարձակվել է նրա մասնակցությամբ «Վախեցրու ինձ» կատակերգական սարսափ ֆիլմը։
Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեշը մասնակցել է բազմաթիվ Օֆֆ-բրոդվեյական բեմադրություններին[9]։ 2014 թվականին խաղացել է Զոի Կազանի «Տրուդին և Մաքսը սիրահարված են» պրեմիերային ներկայացումում[5]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեշն ապրում է Նյու Յորքում[10]։ 2012 թվականին ամուսնացել է Ջոշ Ալեքսանդրի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «Bio: Aya Cash». Fox 50 Raleigh Durham Fayetteville. 2011 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «A Guthrie 'guinea pig' makes good in Hollywood». Minneapolis Star Tribune. 2011 թ․ փետրվարի 5.
- ↑ 5,0 5,1 Oliver Lyttleton (2014 թ․ ապրիլի 28). «10 Comic Actresses Who Deserve A Big-Screen Leading Role». Indiewire.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «The best TV performances of 2015». The A.V. Club. 2015 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Michael Atkinson (2013 թ․ մայիսի 2). «Modestly Made and Executed, The Happy House Is Pretty Likeable The Village Voice May 2, 2013». The Village Voice. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Aya Cash From 'You're The Worst' Wasn't An Edgy Girl Next Door in 'Wolf of Wall Street'». Bustle. 2014 թ․ հուլիսի 17. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Internet Off-Broadway Database Profile». Lortel.org. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «'The Andy Greenwald Podcast': Aya Cash of 'You're the Worst'». Grantland. 2015 թ․ հոկտեմբերի 29.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այա Քեշ» հոդվածին։ |
|