Ամո Խարազյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խարազյան (այլ կիրառումներ)
Ամո Խարազյան | |
---|---|
Ամո Խարազյանի դիմանկարը, հեղինակ Մարտիրոս Սարյան | |
Ծնվել է | ապրիլի 8 (20), 1880[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | օգոստոսի 6, 1957[1][2] (77 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Կրթություն | Ներսիսյան դպրոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | թատերական գործիչ, ռեժիսոր և դերասան |
Պարգևներ |
Ամո Ղևոնդի Խարազյան (Համազասպ, ապրիլի 8 (20), 1880[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 6, 1957[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ ռեժիսոր, բեմադրիչ, դերասան, թատերական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1933)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամո Խարազյանը սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում և վաղ հասակից հրապուրվել թատրոնով։ 1896 թվականին մեկնում է Մոսկվա, որտեղ հոր կամքին հակառակ, ընդունվում է Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի ֆիլհարմոնիան, որտեղ և սովորում է 2 տարի (1896-1898 թթ.)։ Այստեղ Խարազյանը ծանոթանում է Գեղարվեստական թատրոնի ապագա ռեժիսոր Գևորգ Բուրջալովի հետ, ով ցանկանում էր ժողովրդական թատրոն ստեղծել։
1899 թվականին վերադառնում է Թիֆլիս և սկսում է ներկայացումներ բեմադրել Ավճալայի բանվորական աուդիտորիայում՝ դնելով հայ ժողովրդական թատրոնի հիմքը։ Այնուհետև ներկայացումներ է բեմադրում Հավլաբարի լսարանում�� քաղաքի այն հատվածում, որտեղ շատ հայեր էին ապրում։
Գնալով Բաքու՝ Խարազյանը, Ստեփան Շահումյանի խորհրդով, ներկայացումներ է բեմադրում նավթարդյունաբերության բանվորների համար։
1906 թվականին մեկնել է Փարիզ, հետևել Ժ. Մունե Սյուլիի, Ս. Բեռնարի, Ա. Անտուանի և Գ. Ռեժանի արվեստին, աշակերտել Պ. Մունեին։
Ամո Խարազյանը կյանքի ընթացքում բազմաթիվ թատրոններ ու թատերախմբեր է ստեղծել և 1909 թվականին հիմնադրում է «Նոր դրամա» թատրոնը, որտեղ իբրև ռեժիսոր մեծ ուշադրություն է դարձնում ներկայացումների գեղարվեստական կատարելությանը։ Այս թատրոնում բեմադրությունները ձևավորում էր նկարիչը, իսկ երաժշտական ձևավորման համար երաժիշտներ էին հրավիրվում։ Այս ամենը նորություն էր հայ թատրոնում։ Թատրոնը գոյատևում է 6 տարի և 1914 թվականին փակվում։ «Նոր դրամայի» փակվելուց հետո Խարազյանը տեղափոխվում է Զուբալովի ժողովրդական տան թատերական սեկցիա, որտեղ ներկայացումներ է բեմադրում աշխատավոր հանդիսականի համար։ 1915-1918 թվականներին ղեկավարել է «Աշակերտա-ուսանողական դրամատիկ ընկերության» թատերախումբը, 1918 թվականին՝ Կաշեգործների միության բոլշևիկյան թևի հիմնած՝ «Պրոլետկուլտ» գրական-գեղարվեստական խմբակի (նախագահ՝ Ա. Վարդանյան) բանվորական թատերախումբը։
Հայաստանում քաղաքացիական կռվի տարիներին Ամո-Խարազյանը դառնում է հեղափոխական թատրոնի ղեկավարը, 1921 թվականի փետրվարին կազմակերպում է Երևանի Գավգործկոմի, 1922-ին՝ ՀԽՄՀ Քաղլուսվարի, 1925 թվականին՝ «Ազատ կոլեկտիվ» շրջիկ թատերախմբերը Ղարաքիլիսայում (Վանաձոր) և շրջագայում Հայաստանի ամբողջ տարածքով։ Վերջինս 1926 թվականից կոչվել է Գյուղշրջիկ թատրոն, 1928 թվականին վերանվանվել Պետական շրջիկ թատրոն (1933 թվականից Խարազյանի անվան, տե՛ս Ամո Խարազյանի անվան պետական շրջիկ թատրոն)։ 1949 թվականից աշխատել է Էջմիածնում (թատրոնը փակվել է 1952 թվականին)[4][5][6]։
1955 թվականի դեկտեմբերի 26-ից Խարազյանի անունով է կոչվել Արտաշատի պետական թատրոնը։ Խարազյանն իր ղեկավարած տարբեր թատրոններում բեմադրել է ավելի քան 100 պիես, խաղացել շուրջ 300 դեր։ Բեմականացումների («Փոստակայանի վերակացուն», ըստ Պուշկինի, «Հացի խնդիր», ըստ Պ. Պռոշյանի, «Փոթորկածիններ», ըստ Ն. Օստրովսկու), պիեսների թարգմանությունների հեղինակ է։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երեք շքանշաններով[7]։
Բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Փոստակայանի վերակացուն»
- «Ցասում»
- «Հացի խնդիր»
- «Թշնամիներ»
- «Գայլեր և ոչխարներ»
- «Վաշխառու»
- «Ավազակներ»
- «Զոհի փոխարեն զոհ»
- «Խաթաբալա»՝ 1902
- «Էսթեր, դուստր Իսրայելի»՝ 1902
- «Եղբայր և քույր»՝ 1902
- «Ուրիել Ակոստա»՝ 1902
- «Երվանդ Բ»՝1902
- «Կյանքի խնջույքում»՝ 1903
- «Սամել»՝ 1903
- «Օսկան Պետրովիչն էն կինքումը»՝ 1903
- «Ոճրագործի ընտանիքը»՝ 1903
- «Մարի-Ժան կամ Մայրական սեր»՝ 1903
- «Բարեգործության դիմակի տակ»՝ 1903
- «Խանում»՝ 1903
- «Դոն Գրիգորիո»՝ 1903
- «Էս էլ մի մոցիքլութին»՝ 1903
- «Արշակ երկրորդ»՝ 1903
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «էլիզբարով»
- «Ուրիել Ակոստա»
- «Ցագոր»
- Կարլ Մոոր՝ «Ավազակներ»
- Սեմյոն Բոչարով՝ «Զոհի փոխարեն զոհ»
- Դագոբեր՝ «Էսթեր, դուստր Իսրայելի»
- Գայող Փաղավա՝ «Եղբայր և քույր»
- Սանտո՝ «Կրեմոնի վնագործը»
- Լաերտ՝ «Համլետ»
- Վիտալի՝ «Երկրորդ երիտասարդություն»
- Բեգլար՝ «Ղարաբաղի աստղագետը»
- Վլադիմիր Խոտնև՝ «Կյանքի խնջույքում»
- Սամել՝ «Սամել»
- Զամբախով՝ «Օսկան Պետրովիչն էն կինքումը»
- Կորրադո՝ «Ոճրագործի ընտանիքը»
- Բերտրան՝ «Մարի-Ժան կամ Մայրական սեր»
- Վանո Փանդիև՝ «Խանում»
- Պեռնիե՝ «Փարիզի աղքատները»
- Ալբերտ Մորիել՝ «Կույր»
- Արշակ՝ «Արշակ երկրորդ»
- Բանաստեղծ՝ «Մեծապատիվ մուրացկաններ»
- Յազոն՝ «Մեդեա»՝ 1903
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն Ամո Խարազյանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ս. Սարգսյան, Ամո Խարազյան, Երևան, 1959 թ.
- Խորհրդային Հայաստան, 1921 թ., N201
- Театральная энциклопедия. Том 5/Глав. ред. П. А. Марков - М.։ Советская энциклопедия, 1967. - 1136 стб. с илл., 8 л. илл.
- Օ. Գուլազյան, Հուշեր, Երևան, 1957 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 514.
- ↑ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան — 1928. — ed. size: 1224590
- ↑ Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.
- ↑ «Ամո Խարազյանի մասին kino-teatr.ru կայքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Ա. (1958) Հոկտեմբերյան սոցիալիստական Մեծ ռևոլյուցիան և հայ կուլտուրայի ծաղկումը. Պատմա-բանասիրական հանդես, № 1 . p. 11(չաշխատող հղում)
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն,Երևան 1979,5-րդ հատոր, էջ 36
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամո Խարազյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 35)։ |
- Ապրիլի 20 ծնունդներ
- 1880 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 6 մահեր
- 1957 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Հայ ռեժիսորներ
- Հայ բեմադրիչներ
- Հայ դերասաններ
- Հայ թատերական գործիչներ
- Հայ դրամատուրգներ