Աղվեսն ու որսաշունը 2
Աղվեսն ու որսաշունը 2 անգլ.՝ The Fox and the Hound 2 | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | բադի մուվի, հումորային դրամա, երաժշտական ֆիլմ, ընտանեկան ֆիլմ և արկածային ֆիլմ |
Հորինված երկիր | Disney's The Fox and the Hound universe? |
Հիմնված է | Աղվեսն ու որսաշունը |
Ռեժիսոր | Ջիմ Կամերուդ |
Սցենարիստ | Ռոջեր Շուլման |
Հնչյունավորում | Ռիբա Մաքինթայր, Պատրիկ Սուեյզի, Ջոնա Բոբո, Ջեֆ Ֆոքսուորզի, Վիկի Լոուրենս և Սթիվեն Ռութ |
Երաժշտություն | Ջոել ՄակՆիլի |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Walt Disney Pictures, Walt Disney Studios Motion Pictures և Buena Vista Home Entertainment |
Դիստրիբյուտոր | Walt Disney Studios Motion Pictures և Դիսնեյ+ |
Տևողություն | 67 րոպե |
Պրիկվել | Աղվեսն ու որսաշունը |
Թվական | դեկտեմբերի 12, 2006[1] և օգոստոսի 22, 2007[1] |
Աղվեսն ու որսաշունը 2, (անգլ.՝ The Fox and the Hound 2), մուլտիպլիկացիոն ֆիլմ` նկարահանված Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ «Աղվեսն ու որսաշունը» մուլտիպլիկացիոն ֆիլմի շարունակությունն է, որը թողարկվել է 1981 թվականին՝ Walt Disney Pictures-ի կողմից։
Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ գլխավոր հերոսներ Տոդ աղվեսն ու Կոպեր շունը երիտասարդ են։ Երկրորդ ֆիլմը թողարկվել է DisneyToon Studios-ի կողմից ՝2006 թվականի դեկտեմբերի կեսին և անմիջապես վարձույթում հասանելի է դարձել՝ տնային դիտման համար։
Մուլտֆիլմը նախատեսված է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ Ամոս Սլեյդն ու Առաջնորդը զբաղված են որսորդների մրցույթում, լավագույն ընկերներ Թոդ աղվեսիկն ու Քոփեր շնիկը հասնում են տոնավաճառ, և երգեցողություն լսելով՝ ականատես են լինում «Երգող թափառաշրջիկներ» շների խմբի ներկայացմանը։ Խումբը բաղկացած էր 5 մասնակիցներից` Դիքսի, Կեշ, Ռոուզ տատիկը և երկվորյակներ Վայլոնը և Ֆլոյդը։ Շատ կարևոր է, որ նրանք լավ հանդես գան, որովհետև տոնավաճառ է գալու մի գործակալ, որը տաղանդներ է փնտրում Grand Ole Opry շոուում հանդես գալու համար։
Դիքսին և Քեշը վիճում են, Դիքսին հեռանում է շոուից առաջ, և խումբը ստիպված է լինում հանդես գնալ առանց նրա։ Կատարման ընթացքում Կոպերան նրանց հետ միասին երգում է, և Կեշը հրավիրում է նրան բեմ որպեսզի ձայնակցի իրենց։ Ելույթի մեծ հիացմունքի է արժանանում։ Քեշը հրավիրում է Կոպերային միանալ խմբին, որում կարող են հանդես գալ միայն անօթևան շները։ Կոպերն ամբողջ օրն անցկացնում է Քեշի հետ` բացարձակապես մոռանալով, որ խոստացել է Տոդին միասին հրավառություն դիտել։
Դիքսին գտնում է Թոդին և ընկերակցում նրան։ Զրույցի ընթացքում Տոդը անզգուշաբար հայտնում է, որ Քոփերը թափառաշրջիկ չէ, և Դիքսիի մոտ միտք է հղանում Թոդի օգնությամբ խմբից դուրս վռնդել Քոփերին։ Թոդը բարկացնում է Առաջնորդին և ստիպում նրան իր երևից սլանալ մինչև տոնավաճառ և բեմ, որտեղ ելույթ էր ունենում խումբը։ Ճշմարտությունը պարզելուց հետո Քեշն ազատ է արձակում Քոփերին։ Խմբի մնացած անդամները ցավում են Քոփերի համար, և խումբը քայքայվում է։ Թոդը զղջում է, որ ամեն ինչ փչացրեց, և Թվիդ անունով մի այրին նրան տանում է տուն։ Ճանապարհին նա գրեթե ընկնում է պարոն Բիքերստաֆի մեքենայի տակ, որը տաղանդների որսորդ էր, և վերջինիս գլխարկը թռչում է և ընկնում ուղիղ Թոդի վրա։
Հաջորդ առավոտյան Դիքսին գալիս է Քոփերի մոտ և իր վրա վերցնում տեղի ունեցածի ողջ մեղքը։ Քոփերն ու Թոդը ընդունում են իրենց սխալները և հաշտվում։ Թոդը տալիս է Քոփերին գործակալի գլխարկը, և դրա հոտով նրանք գտնում են տիրոջը։ Խորամանկորեն ընկերները ողջ խմբին բերում են այն վայրի մոտ, ուր ճաշում է գործակալը, և համոզում շներին երգել։ Տպավորված գործակալը կազմակերպում է խմբի ելույթը Grand Ole Opry շոուում։
Ինչ վերաբերում է Քոփերին, նա հեռանում է խմբից և մնում է ընկերոջ` Թոդի հետ։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ քննադատներ ֆիլմն անհաջող են համարում[2][3]։ Հիմնականում նրանք քննադատում էին երգերի օգտագործումը պահերը ձգձգելու համար, որոնք չէին կարող երկար տևել, և որևէ բարոյականության կամ ուղերձի բացակայության համար։
Ռուսական կրկնօրինակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը կրկնօրինակվել է 2011 թվականին «Пифагор» ստուդիայում՝ «Disney Character Voices International» ընկերության պատվերով[4]։
- Կրկնօրինակման ռեժիսոր՝ Տատյանա Օդնորոբովա
- Թարգմանիչ՝ Դմիտրի Ուսաչյով
- Տեքստի հեղինակ՝ Եկատերինա Բարտո
- Երգերի տեքստերի հեղինակ՝ Պյոտր Կլիմով
- Ձայնային ռեժիսոր՝ Ռինատ Նիգմատուլին
- Ստուդիայի տեղեկագիր՝ Shepperton International
- Երաժշտական խմբագիր՝ Արմեն Պողոսյան
- Նախագծի մենեջեր՝ Եկատերինա Պլիգինա
- Ստեղծագործական խորհրդատուներ՝ Յուլիա Բարանչուկ, Սերգեյ Պասով
Դերերի կրկնօրինակում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թոդ՝ Մաքսիմ Կարատիշ
- Քոփեր՝ Իվան Դախնենկո
- Քեշ՝ Օլեգ Գոնչարով
- Դիքսի՝ Տատյանա Շիտովա, Աննա Նևսկայա
- Ռոուզ տատիկ՝ Իրինա Պոնոմարյովա
- Ուեիլոն՝ Անդրեյ Բիրին
- Ֆլոյդ՝ Մաքսիմ Մամինով
- Զելդա՝ Ելենա Բուշուևա
- Օլիվիա՝ Դիանա Շպակ
- Ամոս Սլեիդ՝ Բորիս Տոկարև
- Թվիդ այրի՝ Սվետլանա Խարլապ
- Լայիլ՝ Սերգեյ Բուրունով
- Ուինչել՝ Միխայիլ Գեորգիու
- Չիֆ՝ Դալվին Շերբակով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.d-zine.se/filmer/mickeochmolle2.htm
- ↑ John J. Puccio. «FOX AND THE HOUND 2, THE - DVD review». moviemet.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «The Fox and the Hound 2». Flixster. Rotten Tomatoes. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Список составлен согласно данным о русском дубляже, показанных на DVD и Blu-ray после мультфильма.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Лис и пёс 2»
- ««Лис и пёс 2»»(անգլ.) Big Cartoon DataBase կայքում
- DVD Review at UltimateDisney.com
- Director Jim Kammerud on «Лис и пёс 2» Animated News & Views interview
- http://www.allmusic.com/album/r936324 The soundtrack on Allmusic
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղվեսն ու որսաշունը 2» հոդվածին։ |
|
- Մուլտֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2006 մուլտֆիլմեր
- Ամերիկյան մուլտֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Անգլերեն մուլտֆիլմեր
- Մուլտֆիլմեր աղվեսների մասին
- Մուլտֆիլմեր շների մասին
- Ուոլթ Դիսնեյ ստուդիայի մուլտֆիլմեր
- Ֆիլմեր շների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Հյուսիսային Ամերիկայում