Աղջիկները պետք է ամուսնանան
Երկիր | Եգիպտոս |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 1973 |
Լեզու | արաբերեն |
Ռեժիսոր | Ali Reda? |
Դերակատարներ | Նագլյա Ֆաթհի |
Տևողություն | 117 րոպե |
«Աղջիկները պետք է ամուսնանան» (արաբ․՝ البنات لازم تتجوز, Al-banat lazim titgawwiz), 1973 թվականի եգիպտական ֆիլմ, ռեժիսոր Ալի Ռիդի երաժշտական դրամա՝ եգիպտացի հայտնի կինոաստղ Նագլյաի Ֆաթհիի մասնակցությամբ։ Ֆիլմը հաջողությամբ ցուցադրվել է խորհրդային կինոթատրոններում 1970-ականների վերջին[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսանողուհի Սաֆին՝ ինժեներ Մահդիի դուստրը և երգի ուսուցիչ Ահմեդը սիրահարվել էին միմյանց։ Նրանք միասին ելւյթ են ունենում ուսանողական մյուզիքլում, որի մեղեդին գրել է երաժշտական ձիրքով օժտված Ահմեդը։ Սիրահար զույգը ստիպված է լինում գաղտնի ամուսնանալ, քանի որ Սաֆիի հայրը մերժել էր Ահմեդին, երբ նա եկել է դստեր ձեռքը խնդրելու։ Երբ Սաֆիի հայրն իմանում է այս գաղտնի ամուսնության մասին, նա դստերը դուրս է հանում տնից և մերժում նրան ֆինանսական աջակցություն ցուցաբերել։ Ստիպված լինելով ապրել միայն ուսուցչի չնչին աշխատավարձով՝ երիտասարդ սիրահարները ապրում են չքավորության մեջ, և գումարը միայն սննդի համար էր բավարարում։
Այնուամենայնիվ, շուտով Ահմեդի երգերը ճանաչում են ստանում, և սկսվում է բարեկեցիկ կյանքը և բացի այդ, երիտասարդ ընտանիքում ուրախալի նորություն կար․ Սաֆին երեխայի էր սպասում։ Սաֆիի հայրը հասկացավ, որ նա չափազանց խիստ է երիտասարդների նկատմամբ, և հաշտվեց դստեր և փեսայի հետ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նագլյաի Ֆաթհի — Սաֆի
- Ահմեդ Ալ-Սանբաթի — Ահմեդ
- Ռուշդի Աբազա — ինժեներ Մահդի, Սաֆիի հայրը
- Յուսուֆ Վահբի — Սաֆիի պապիկը
- Մարիամ Ֆախր էդ-Դին
- Լեյլա Համադա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ В советском прокате фильм демонстрировался с 1976 года, р/у Госкино СССР № 2053/76 (до 24 февраля 1983 года) — опубликовано: «Аннотированный каталог фильмов действующего фонда: Зарубежные художественные фильмы», В/О «Союзинформкино» Гл. упр. кинофикации и кинопроката Госкино СССР, М.-1980, С. 50.