Աղամալ Մելիք-Աղամալյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիք-Աղամալյան (այլ կիրառումներ)
Աղամալ Մելիք-Աղամալյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | 1830[1] Երևան, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1906[1] Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մասնագիտություն | երաժիշտ |
Գործիքներ | թառ[1], քամանչա[1] և դափ[1] |
Աղամալ Սիմոնի Մելիք-Աղամալյան (1830[1], Երևան, Ռուսական կայսրություն[1] - 1906[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]), հայ թառահար (նվագել է նաև քամանչա և դափ)։
Մերձավորարևելյան, մասնավորապես իրանական երաժշտության քաջագիտակ, իր մրցակիցներին մշտապես գերազանցել է մուղամների և դաստգյահների իմացությամբ ու դրանց բարդ բովանդակությունը հարազատորեն հաղորդելու ունակությամբ։ Որպես ժամանակի վիրտուոզ թառահար արժանացել է Իրանի շահի պարգևին՝ պալատական հավաքածուից նվիրված թառի։ Կոմպոզիտոր Ն․ Տիգրանյանը Մելիք-Աղամալյանի կատարումից գրառել և դաշնամուրային մշակումով հրատարակել է Բայաթի-Քուրդ, Բայաթի-Շիրազ, Հեյդարի, Շահնազ, Զատգյահ, Նովրուզ Արաբի, Նավա, Սեգյահ, Շյուշթար և այլն մուղամներ ու դաստգյահներ, որոնք Արևելքի ժողովրդա-պրոֆեսիոնալ երաժշտության տվյալ ժանրի առաջին նոտագրումներից են։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 386)։ ![]() |