Jump to content

Ակրոբատը և երիտասարդ Արլեքինը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակրոբատը և երիտասարդ Արլեքինը
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո
տարի1905[1]
բարձրություն191,1 սանտիմետր[1]
լայնություն108,6 սանտիմետր[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԲարնսի հիմնադրամ[1]
հավաքածուԲարնսի հիմնադրամ[1][2]
Ծանոթագրություններ

«Ակրոբատը և երիտասարդ Արլեքինը» (ֆր.՝ Acrobate et jeune Arlequin), իսպանացի և ֆրանսիացի նկարիչ Պաբլո Պիկասոյի աշխատանքը, որը նկարվել է կտավի վրա 1905 թվականին՝ Վարդագույն շրջանում։ Չափը՝ 191,1 × 108,6 սմ։

Պատմություն և նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բատո Լավուար, մոտ 1910 թվական

1904 թվականից Պիկասոն Ֆեռնանդա Օլիվիեի հետ ապրում էր Մոնմարտրի փարիզյան հանրակացարանում ՝ Բատո Լավուարում։ Նրանք հանդիպել էին այստեղ՝ Ռավինյան փողոցի թիվ 13 տանը, ուր Ֆեռնանդան գալիս էր որպես մոդել նկարիչների համար։ Նրանք երջանիկ էին մի քանի տարի, և սա էր հնարավոր պատճառներից մեկը, որ Պիկասոն հրաժարվեց Կապույտ շրջանի մռայլ ոճից և սկսեց ավելի վառ աշխույժ տեսարաններ նկարել օխրա-վարդագույնով։ Նա հաճախ էր այցելում մոտակայքում գտնվող Մեդրանոյի կրկեսը՝ գալիս էր կուլիսներ և նկարում դերասաններին։ Նրանց ներքին ազատությունն ու մարգինալությունը գրավում էին նկարչին։ Կրկեսի ակրոբատները, մարզիկները և ծաղրածուները նրա համար ոգեշնչման նոր աղբյուր դարձան[3]։

Ակրոբատը և երիտասարդ Արլեքինը ցուցադրված են քաղաքի ֆոնին մինչ փողոցային ներկայացման մեկնարկը։ Բարձրահասակ ու մի փոքր ծռված ակրոբատը կարմիր տաբատով է։ Աջ ձեռքում նա թուր է պահում, իսկ ձախը դրել է երիտասարդ Արլեքինի ուսին։ Նրա տխուր աչքերը անթարթ հայացքով նայում են հեռու։ Իսկ Արլեքինը, ընդհակառակը, կարծես թե հանգիստ ու ինքնավստահ է։ Կտավը, որը բավականին պայմանական է ոճով, արտացոլում է հասարակության մեջ նկարիչների դիրքի թեման, որտեղ նրանց ծաղրում են և համարում սոցիալական վտարանդիներ։

1920 թվականի մարտին «Արվեստ և փիլիսոփայություն»[4] գրախոսության մեջ տպագրվեց Պիկասոյի «Ակրոբատը և երիտասարդ Արլեքինը» աշխատանքը։ Ներկայումս այն Բարնսի հիմնադրամի մշտական հավաքածուի մի մասն է (Փենսիլվանիա, ԱՄՆ)[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.barnesfoundation.org/collections/art-collection/object/5878/acrobat-and-young-harlequin-acrobate-et-jeune-arlequin
  2. http://www.barnesfoundation.org/collections/art-collection/object/5878/acrobat-and-young-harlequin-acrobate-et-jeune-arlequin
  3. «Pablo Picasso's Rose Period - 1904 to 1906». Pablo Picasso.org. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
  4. «Action: Cahiers Individualistes De Philosophie Et D'art, Volume 1, Number 2, March 1920». Princeton Blue Mountain collection. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
  5. «Acrobat and Young Harlequin (Acrobate et jeune Arlequin)». BARNES. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.