Jump to content

Ակմեիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ակմեիզմ (հունարեն՝ άκμη - «ինչ-որ բանի բարձր աստիճան, ծաղկող ուժ»), գրական ուղղություն, մոդեռնիստական հոսանք XX դարի 10-ական թթ. ռուսական պոեզիայում, որը ձևավորվել է մշակութային ճգնաժամի պայմաններում[1]։

«Ակմեիզմ» տերմինը 1912 թվականին առաջարկել են Նիկոլայ Գումիլյովը և Սերգեյ Գորոդեցկին. նրանց կարծիքով ճգնաժամ ապրող սիմվոլիզմին փոխարինելու է եկել նախկինների փորձը ընդհանրացնող և պոետին ստեղծագործական հաջողությունների նոր բարձունքի բերող ուղղություն։ Ժամանակակիցները տվել են տերմինի այլ բացատրություններ. Վլադիմիր Պյաստը տեսնում էր դրա ծագումը Աննա Ախմատովայի կեղծանվան մեջ, որը լատիներեն հնչում էր որպես «akmatus», իսկ որոշներն էլ մատնանշում էին տերմինի կապը հունական «akme»՝ «եզր, ծայր» բառի հետ։

Ակմեիստները ստեղծեցին «Պոետների ցեխ» խմբակը (1911-1914 և 1920-1922 թվականներ), հրատարակեցին «Հիպերբորեյ» ամսագիրը։ Հակադրվում էին սիմվոլիզմի միստիկ ձգտումներին, քարոզում էին իրականության կոնկրետ-զգայական ընկալում և պահանջում էին բառին վերադարձնել իր նախնական, ոչ սիմվոլիկ իմաստը։

Ակմեիզմը գրողների ստեղծագործություններում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակմեիզմի տեսաբաններն ու գեղարվեստական կիրառողներն են Նիկոլայ Գումիլյովը («Սիմվոլիզմի և ակմեիզմի ժառանգությունը» հոդվածը, 1913 թվական), Սերգեյ Գորոդեցկին («Մի քանի հոսանքներ արդի ռուսական պոեզիայում» հոդվածը, 1913 թվական), Օսիպ Մանդելշտամը («Ակմեիզմի առավոտը» հոդվածը, 1919 թ.), Աննա Ախմատովան, Միխայիլ Զենկևիչը, Գեորգի Իվանովը, Ելիզավետա Կուզմինա-Կարավաևան և ուրիշներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մելս Սանթոյան (2006). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան». էջ 12.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Казак, В. Лексикон русской литературы XX века = Lexikon der russischen Literatur ab 1917 / [пер. с нем.]. — М. ։ РИК «Культура», 1996. — XVIII, 491, [1] с. — 5000 экз. — ISBN 5-8334-0019-8.
  • Кихней Л. Г. Акмеизм։ Миропонимание и поэтика. — М.։ Планета, 2005. Изд. 2-е. 184 с. ISBN 5-88547-097-X.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 224