Ակետի
Քաղաք | ||
---|---|---|
Ակետի | ||
ֆր.՝ Aketi | ||
Երկիր | Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն | |
Երկրամաս | Ներքին Ուելե | |
Համայնք | Bas-Uele? | |
ԲԾՄ | 419 մ | |
Խոսվող լեզուներ | ֆրանսերեն | |
Բնակչություն | 40 507 մարդ (2010) | |
Ժամային գոտի | UTC+1 | |
| ||
Ակետի (ֆր.՝ Aketi), քաղաք Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հյուսիսում՝ Ներքին Ուելեի նահանգում։ Գտնվում է ծովի մակարդակից 419 մետր բարձրության վրա։
Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների՝ Ակետեի բնակչությունը կազմում է 40 507 մարդ[1]։ Բնակչության մեծամասնությունը խոսում է լինգալա լեզվով։ Ակետիում գործում է օդանավակայան և երկաթուղային կայարան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաղութային դարաշրջանում բելգիացի սպա Լուի Նապոլեոն Չալթինի պատվին քաղաքը կոչվել է Պորտ Չալթին։ Իր ներկայիս անվանումը ստացել է 1971 թվականին՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության անկախացումից հետո[2]։
Կոնգոյի ճգնաժամի տարիներին Ակետին եղել է պատերազմական գործողությունների թատերաբեմ։ Սկզբնական շրջանում Ակետիի համար պայքարել են սպիտակ արևմտականներն ու հռոմեական կաթոլիկները[3]։ Ակետեի համար մղվող մարտերում զոհվել է մեկ ամերիկացի միսիոներ, իսկ կաթոլիկադավան մի շարք քահանաներ ենթարկվել են ծեծի։
1964 թվականի նոյեմբերին այն ընկել է իշխանական ուժերի տիրապետության տակ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Congo (Dem. Rep.): largest cities and towns and statistics of their population». World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Auzias, Dominique; Labourdette, Jean-Paul (2006). Congo: république démocratique. Petit Futé. էջ 70. ISBN 2-7469-1412-3.
- ↑ Garrison, Lloyd (1964 թ․ հոկտեմբերի 24). «Priests Report U.S. Cleric Died After Beating by Congo Rebels». New York Times. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Associated Press. «Gendarmes Hunt for Hostages». nytimes.com. The New York Times. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակետի» հոդվածին։ |
|