Jump to content

Ակադեմիական հագուստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ակադեմիական հագուստ (անգլ․՝ academic dress, cap and gown, ԱՄՆ-ում՝ academic regalia և academicals), արարողակարգային հանդերձանք, գիտական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ու շրջանավարտերի հագուստ[1]։

Հանդերձանքի կրման ավանդույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա ժամանակներում ակադեմիական հագուստը բաղկացած է պատմուճանից, ակադեմիական ծոպիկավոր գլխարկից, վրձնիկից և որոշ դեպքերում նաև շրջանավարտի ժապավենից։ Մագիստրոսների ակադեմիական հագուստի մեջ առկա է նաև գլխանոց։ Վկայականների հանձնման արարողության ժամանակ համալսարանային արարողակարգային հագուստի կրման ավանդույթն ունի եվրոպական արմատներ։

Ակադեմիական հագուստը (Միացյալ Նահանգներում հայտնի նաև որպես «ակադեմիական ռեգալիա»), հանդիսանում է ակադեմիական հանրությունում պատմական, ավանդական հանդերձանք։ Ներկա ժամանակներում այն կարելի է տեսնել միայն ավարտական և այլ հանդիսավոր միջոցառումներին, սակայն անցյալում ակադեմիական հագուստն ամենօրյա էր (որոշ համալսարաններում այն հագնում են մինչև այսօր)։ Ակադեմիական հագուստ կրում էին նաև որոշ գիտական հանրությունների ու համալսարանների ներկայացուցիչներ՝ որպես պաշտոնական հագուստ[2][3]։

Որոշ եվրոպական համալսարաններում առանց եզրերի և վրձնիկով գլխարկը մինչև օրս հանդիսանում է այն մարդկանց տարբերիչ նշան, որոնք ունեն գիտական աստիճան։ Նման գլխարկը դարձել է ակադեմիական նվաճումների խորհրդանիշ։

Վրձնիկ-լիրիպիպը ակադեմիական հագուստի ամենագլխավոր տարրերից մեկն է։ Ուսումը շարունակողները կրում են այն կոնֆեդերատկայի աջ մասում, մինչդեռ շրջանավարտներն իրավունք են ստանում այն կրել ձախից։

Դիպլոմների հանձման արարողության ժամանակ վրձնիկի նետումը հանդիսանում է նշանային մոմենտ։ Գերազանցիկ ուսանողները պարգևատրվում են գերազանցության վրձնիկներով, իսկ ալմա-մատերում տարբերվողները՝ պատվի վզնոցներով։

Ակադեմիական ռեգալիաների պատմության արմատները գալիս են միջնադարից։ Եկեղեցին մեծ ազդեցություն էր ունեցել եվրոպական կրթության վրա։ Այդ ժամանակների բարձրագուն ուսումնական հաստատությունները առաջացել էին եկեղեցական դպրոցներից։ Ուսուցիչների ու ուսանողների հագուստը խիստ կանոնակարգված էր և նմանակում էր կղերականը՝ վանականների հագուստը։ Այդպիսի զգեստը, վերափոխված պատմուճանի, սկսել են հագնել միայն հանդիսավոր դեպքերին։ Հետագայում եվրոպական համալսարանները ստեղծեցին ավելի նորաձև պարեգոտներ` բաց կոճակափեշերով և լայն, կրճատված թևքերով։ Այս տարբերակը դարձավ ժամանակակից պատմուճանների նախատիպ։

Ժամանակակից պատմուճանը գործնականում չի տարբերվում իր նախորդից։ Մարդու գիտական աստիճանը տարբերում էին ձևվածքի բարդությունից և պատմուճանի կարվածքից։ Այդ սովորույթները հասել են մինչև մեր օրերը։ Այդպես օրինակ, բժշկական պատմուճանի յուրաքանչյուր թևքի վրա կարված են հեծանակներ, երեք թավշյա զոլերից։ Մագիստրոսների հագուստի մեջ օձիքի տեղը կարված է գլխանոց, իսկ բակալավրը չունի ո՛չ օձիք, ո՛չ գլխանոց։

Պատմուճանի գույնը նույնպես նշանակություն ուներ։ Սկզբում ուսուցիչները և ուսանողները կրում էին տարբեր գույների հագուստ, բայց հետո ի հայտ եկան միտումներ դեպի մուգ գույները, ինչը հետագայում դարձավ ավանդույթ։ 1895 թվականին միջհամալսարանական խորհուրդն ընդունեց ակադեմիական հագուստի մասին օրենք, համաձայն որի յուրաքանչյուր մասնագիտության համապատասխանում էր մի գույն։ Այսօր ամերիկյան կրթակական համակարգում ավանդական է դարձել պատմուճանի գույնի փոփոխությունը՝ համապատասխան ակադեմիական աստիճանին (բակալավր ու մասնագետ՝ դեղին, մագիստրոս՝ մուգ կարմրագույն)։ Եվրոպական կրթական հաստատությունները ավանդաբար օգտագործում են իրենց համալսարանների գույները ակադեմիական հագուստի մեջ։

Գլխանոցը եղել է վանական պարեգոտի անբաժանելի տարր։ Սակայն XVI դարում այն դառնում է գիտական աստիճան ունեցողների առանձնաշնորհում։ Գլխանոցի աստառից որոշվում է գիտնականի պատկանելությունն այս կամ այն գիտելիքի բնագավառին։ Սսպիտակը տարբերում էր հումանիտարներին և արվեստի մարդկանց, ոսկեգույնը տարբերում էր տնտեսագետներին, երկնագույնը՝ նկարիչներին և ուսուցիչներին, շագանակագույնը՝ ճարտարապետներին, կանաչը՝ բժիշկներին, կապույտը տարբերում էր իրավաբաններին և այլն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Cox, N. (2000). Academical dress in New Zealand». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  2. e.g. Burgon Society: Robes Արխիվացված 2015-09-23 Wayback Machine
  3. «History and Archives of the American College of Surgeons; Highlight of the Month October 10, 2005; The Clinical Congress: Then and Now, accessed 01/29/2008». Facs.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 28-ին.