Ախոռ (Խարբերդի գավառ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ախոռ (այլ կիրառումներ)
Արևմտյան Հայաստանի բնակավայրեր | |
---|---|
Ախոռ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ |
Գավառ | Խարբերդի գավառ |
Այլ անվանումներ | Ախոր, Ախուռ, Ախուր |
Բնակչություն | 200 մարդ (1914) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև ��եծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | ախոռցի |
Ախոռ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում, Արածանիի ձախ ափին, Խարբերդից 22 կմ արևելք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ախոռի բնակիչները 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ տեղահանվեցին և քշվեցին Դեր Զորի անապատը, որտեղ մեծ մասը կոտորվեց, մի մասն էլ զոհ գնաց սովին։ Աղետից փրկվեցին ընդամենը 10 հոգի, որոնք բնակվեցին Հալեպում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1872-1873 թվականներին ուներ 71 տուն՝ 286 հայ բնակչով։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 100 տուն՝ 800 հայ և 60 տուն՝ մոտ 300 քուրդ բնակչով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ախոռն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի։ Ըստ Էփրիկյանի եկեղեցին կոչվում էր Ս. Աստվածածին[1]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր վարժարան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 119 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 201)։ |