Ալֆրեդո Բալդոմիր
Ալֆրեդո Բալդոմիր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 27, 1884[1] |
Ծննդավայր | Պայսանդու, Ուրուգվայ |
Մահացել է | փետրվարի 24, 1948[2] (63 տարեկան) |
Մահվան վայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Facultad de Arquitectura, Diseño y Urbanismo (Udelar)? և Uruguay Military School? |
Մասնագիտություն | ճարտարապետ, քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Ուրուգվայի նախագահ |
Կուսակցություն | Կոլորադոյի կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ալֆրեդո Բալդոմիր (իսպ.՝ Alfredo Baldomir Ferrari, օգոստոսի 27, 1884[1], Պայսանդու, Ուրուգվայ - փետրվարի 24, 1948[2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ռազմական և քաղաքական գործիչ, ճարտարապետ, Ուրուգվայի նախագահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1884 թվականին Պայսանդուում, նրա ծնողներն էին Ֆրանսիսկո Բալդոմիրն ու Էուխենիա Ֆերարին։ Նա բանակ է գնացել 1900 թվականին և ուսումնասիրել ճարտարապետություն և ինժեներական գործ։ Նա նախագծել է բազմաթիվ հայտնի շենք��ր Ուրուգվայում, ի վերջո ղեկավարել է բանակային կորպուսի ինժեներներին և աշխատել է որպես պրոֆեսոր։
1905 թվականին սկսել է ռազմական կարիերան։ Լինելով Մոնտեվիդեոյի ոստիկանության պետ՝ 1933 թվականին պաշտպանել Է նախագահ Գաբրիել Տերայի կողմից իրականացված հեղաշրջումը, որի արդյունքում լուծարվել է խորհրդարանը, և եկել է ուրուգվայական պատմության շրջանը, որը հայտնի է որպես «Տերայի դիկտատուրա»։ Նոր կառավարությունում Բալդոմիրը զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը, 1935 թվականին ստացել է գեներալի կոչում։
1938 թվականի նախագահական ընտրություններին, որոնք անցկացվել են 1934 թվականի Սահմանադրությանը համապատասխան, թույլ չեն տվել մասնակցել «բատլիզմի» հետևորդներին և Անկախ ազգային կուսակցության ներկայացուցիչներին, այդ ֆոնի վրա հեշտությամբ հաղթել է Ալֆրեդո Բալդոմիրը։ Չնայած ֆաշիստական Գերմանիայի և Իտալիայի հետ երկրի սերտ կապերին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո նա սկսել է հեռու մնալ նրանցից (մասնավորապես, Լա Պլատայի մարտից հետո 1939 թվականի դեկտեմբերի 13-ին նա թույլ չտվեց գերմանական ծանր հածանավին՝ «Ծովակալ Գրաֆ Շպեեին», Մոնտեվիդեոյում մնալ միջազգային իրավունքով սահմանված եռօրյա ժամկետից ավելի երկար, ինչը թույլ չտվեց վերանորոգել նավը, և այն ստիպված ջրասույզ արվեց չեզոք ջրերում)։
1942 թվականի փետրվարի 21-ին, իր նախագահական ժամկետի ավարտից ոչ շատ առաջ, Բալդոմիրն արեց այն, ինչ մամուլն անվանեց «լավ հեղաշրջում». նա երկրում արտակարգ դրություն մտցրեց, երկարաձգեց իր նախագահական ժամկետը և ընդունեց նոր Սահմանադրություն, որտեղ վերականգնվեցին 1934 թվականի Սահմանադրությամբ վերացված ժողովրդավարական դրույթները։ Այդ ժամանակ էլ խզվել են դիվանագիտական հարաբերությունները Գերմանիայի և Իտալիայի հետ։ Բալդոմիրի ռեժիմը սկսել են անվանել «դիկտաբլանդա» (իսպանական բառերի համադրություն, որոնք նշանակում են «դիկտատուրա» և «փափուկ»)։
1943 թվականին անցկացվել են նոր Սահմանադրությանը համապատասխան ընտրություններ, որտեղ հաղթել է Խուան Խոսե դե Ամեսագան։
Հեռանալով նախագահի պաշտոնից՝ Ալֆրեդո Բալդոմիրը 1943-1946 թվականներին գլխավորել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության բանկը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 https://nomada.uy/guide/view/authors/272
- ↑ Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.) — Helsinki: Edita, 2017. — P. 497. — ISBN 978-951-37-7005-1
- ↑ Uruguayos Contemporáneos — P. 39.
- ↑ Diego Aboal and Gabriel Oddone. «Reglas versus Discrecionalidad: La Política Monetaria en Uruguay entre 1920 y 2000» (PDF). Banco Central del Uruguay.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդո Բալդոմիր» հոդվածին։ |
|