Jump to content

Ալտեպլազա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալտեպլազա
Կլինիկական տվյալներ
Վաճառքային անվանումներԱկտիվազե, Ակտիլիզե և այլն
ՀոմանիշներՀյուսվածքային պլազմինոգենի ակտիվատոր (t-PA)
AHFS/Drugs.comMonograph
Թերապևտիկ ապրանքների կարգավորում
Հղիության
կատեգորիա
  • US: C (ռիսկը բացառված չէ)
ԱԹԴ կոդ
Նույնացուցիչներ
CAS համար105857-23-6
DrugBankDB00009
UNII
KEGG
Քիմիական և ֆիզիկական տվյալներ
Քիմիական բանաձևC2569H3928N746O781S40
Մոլային զանգված59042.3 g/mol g·mol−1

Ալտեպլազան (հ-ՊԱ), թրոմբոլիտիկ դեղորայք է, որը կիրառվում է ST բարձրացումով սրտամկանի ինֆարկտի, արյան ցածր ճնշման հետ ասոցացված թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի, սուր իշեմիկ ինսուլտի և կենտրոնական երակային մուտքի սարքավորման խցանման դեպքերում։ Այն ներմուծվում է օրգանիզմ ներերակային կամ ներզարկերակային ներարկման ճանապարհով[1]։

Այս դեղամիջոցի հաճախակի բարդություններ են համարվում արյունահոսությունները՝ հատկապես ներգանգային և աղեստամոքսային արյունահոսությունները[1]։ Խորհուրդ չի տրվում օգտագործել գենտամիցինի նկատմամբ ալերգիկ մարդկանց կողմից[2]։ Հղիների համար անվտանգությունը դեռևս վերջնականորեն պարզ չէ[3]։ Սակայն որոշ հետազոտություններ խոսում են անվտանգության մասին[4]։ Ալտեպլազան հյուսվածքային պլազմինոգենի ակտիվատորի (հ-ՊԱ) գործարանային արտադրությունն է[1]։ Այն աշխատում է թրոմբի մեջ պլազմինոգենը վերածելով պլազմինի, այդպիսով քայքայելով այն[1]։

Բժշկական նպատակներով օգտագործման համար ալտեպլազան հաստատվել է 1987 թվականին ԱՄՆ-ում[1]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության անհրաժեշտ դեղերի ցանկում, որը ներառում է առավել անվտանգ և արդյունավետ դեղերը, որոնք անհրաժեշտ են առողջապահության համակարգում[5]։ Միացյալ Թագավորություններում ալտեպլազայով բուժումը 2018 թվականի դրությամբ արժե մոտ 864 բրիտանական ֆունտ[2], իսկ ԱՄՆ-ում՝ 9,197 ամերիկյան դոլար՝ 2019 թվականի դրությամբ[6]։ 2018 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ առողջապահության նախարարի կողմից ստորագրված հրամանով 2019 թվականի փետրվարի 1-ից ալտեպլազայով բուժումը, ինչպես նաև մեխանիկական թրոմբէկտոմիան, իրականացվում են անվճար[7]։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալտեպլազան հիմնականում կիրառվում է սուր իշեմիկ կաթվածի, սրտամկանի ինֆարկտի և զանգվածային թոքային էմբոլիայի ժամանակ[8]։ Հայաստանում այն ակտիվորեն կիրառվում է մի շարք բժշկական կենտրոններում սուր կաթվածի բուժման նպատակով[9]։

Ազդեցության մեխանիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալտեպլազան սպիտակուց քայքայող ֆերմենտ է (պրոտեազա), որը օգնում է ֆիբրինին պլազմինոգենը փոխակերպել պլազմինի։ Արյան շրջանառության հունում, երբ ալտեպլազան հանդիպում է թրոմբում գտնվող ֆիբրինին, սկսվում է քիմիական փոխակերպումների շարք և արդյունքում թրոմբոլիզ (թրոմբի քայքայում)[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Alteplase Monograph for Professionals». Drugs.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
  2. 2,0 2,1 British national formulary : BNF 76 (76 ed.). Pharmaceutical Press. 2018. էջ 216. ISBN 9780857113382.
  3. «Alteplase Use During Pregnancy». Drugs.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 12-ին.
  4. Ryman, Klayton M.; Pace, Wilson D.; Smith, Shawn; Fontaine, Gabriel V. (07 2019). «Alteplase Therapy for Acute Ischemic Stroke in Pregnancy: Two Case Reports and a Systematic Review of the Literature». Pharmacotherapy. 39 (7): 767–774. doi:10.1002/phar.2278. ISSN 1875-9114. PMID 31077601.
  5. «World Health Organization model list of essential medicines: 21st list 2019» (PDF).
  6. «Activase Prices, Coupons & Patient Assistance Programs». Drugs.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 12-ին.
  7. «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման կարգը հաստատելու մասին» (PDF). Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն. 23.11.2018. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունվարի 1-ին.
  8. 8,0 8,1 Activase [package insert]. South San Francisco, CA: Genentech, Inc.; 2018.
  9. «Գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման ծրագրով անվճար սպասարկում է ստացել 212 քաղաքացի». armenpress.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]