Ալպիական պատ
Նկարագրություն | |
Տեսակ | ամրաշինական գիծ և ֆորտիֆիկացիա |
Երկիր | Իտալիա |
Կառուցված | 1931 |
Շինանյութ | բետոն |
Ավերվել է | 1947 |
Ճակատամարտեր | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Alpine Wall Վիքիպահեստում |
Ալպիական պատ կամ Վալլո Ալպինո Լիտորիո Ալպիական հովիտ, համառոտ հայտնի է նաև որպես Վալլո Ալպինո (իտալ.՝ Vallo Alpino del Littorio կամ համառոտ` իտալ.՝ Vallo Alpino. ֆրանսերեն Mur Alpin կամ Mur des Alpes, գերմաներեն Alpenwall, սլովեներեն Alpski zid, անգլերեն Alpine Wall ), պաշտպանական կառույցներից կազմված ամրությունների համակարգ, բունկերներ, որոնք կառուցվել են Մուսոլինիի ջանքերով ֆաշիզմի քսան տարիների ընթացքում` մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Նպատակն էր պաշտպանել իտալական սահմանը հարևան երկրներից, մասնավորապես` Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ավստրիայից և Հարավսլավիայից։
«Վալլո» տերմինը ծագում է հին հռոմեական պաշտպանական կառույցից, որը կոչվում էր «Վալլում» (vallum)[1]։ Չնայած հիմնադրվել է 1931 թվականին, Vallo Alpino del Littorio անունը պաշտոնապես հնչել է միայն 1940 թվականի մարտի 13-ին, գեներալ Ուբալդո Սոդդուի ելույթում[2]։ 1939 թվականին՝ հիտլերյան Գերմանիայի նկատմամբ Մուսոլինիի արտահայտած անվստահությունից հետո, Գերմանիան սկսել է նախկին Ավստրիական սահմանի շինարարությունը, որը Գերմանիայի սահմանն էր դարձել 1938 թվականի մարտի 13-ին։ Այս վերջին հատվածը կառուցման մեջ ներգրավված բնակիչները մկրտել են «Ես չեմ վստահում գծին» («Linea non mi fido») կեղծանվամբ` ակնհայտ հեգնական հղումով գերմանացիների կառուցած Զիգֆրիդի գծին (1936-1940)[3][4]։
Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ պաշտպանական հենակետերը ղեկավարում էին Սահմանապահ զորքերի («GaF») այն ստորաբաժանումները, որոնք հատուկ ստեղծված էին ամրաշինական հենակետերի կայազորի համար, որի կարգախոսն էր «Սուրբ սահմանների անվտանգ պահակ»։ Պատերազմից հետո ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը հանգեցրել է նախկին Հյուսիսային Ալպյան պատի մասնակի վերականգնմանն ու շահագործմանը, որը նորից գործարկվել է 1950-ականների սկզբից մինչև 1992 թվականը, և համալրվել է հատուկ նպատակաուղղված կորպուսներով` Alpini d'arresto և Fanteria d'arresto[Ն 1][⇨]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին համաշխարհային պատերազմի վերջում եվրոպական շատ երկրներ սկսել են մշակել լայնամասշտաբ ֆորտիֆիկացիայի քաղաքականություն։ Տարածքային խնդիրները, որոնք բաց էին մնացել Վերսալի պայմանագրով, սահմանները պաշտպանելն արագացնելու խթան են հաղորդել` 1920-1940 թվականների ընթացքում դրանք անառիկ դարձնելով։
Ֆորտիֆիկացիոն հենակետերը ստացել են տարբեր անվանումներ[6]։
- Մաժինոյի գիծ - Ֆրանսիայում
- Զիգֆրիդի գիծ - Գերմանիայում
- Ստալինի գիծ - Ռուսաստանում
- Ռուպնիկի գիծ - Հարավսլավիայում
- Մետաքսասի գիծ - Հունաստանում
- Ազգային ռեդուտ - Շվեյցարիայում
- Ջրագիծ (բաստիոն)/ Ամստերդամի գիծ - Նիդեռլանդներում
- Վալլո Ալպինո / Ալպիական պատ - Իտալիայում
Իտալիան ստիպված էր պաշտպանել շատ մեծ, և նախևառաջ լեռնային սահմանը։ Այն իրականում 1851 կիլոմետր սահմանային գիծ էր` բաժանված արևելքից արևմուտք հետևյալ կերպ[7].
- «Արևմտյան Ալպյան հովիտ».
- 487 կմ Ֆրանսիայի հետ
- «Հյուսիսային Ալպյան հովիտ».
- 724 կմ Շվեյցարիայի հետ
- 420 կմ Ավստրիայի հետ, այնուհետև միացվել է Գերմանիային ( Ալպյան պատ Ալտո Ադիջիում, Կադորե, Կարնիա և Տարվիզիանո )[8]
- «Արևելյան Ալպյան հովիտ».
- 220 կմ Հարավսլավիայի հետ։
«Vallo Alpino del Littorio»-ի ստեղծումը պաշտոնապես տեղի է ունեցել 1931 թվականի հունվարի 6-ին Իտալիայի Թագավորական բանակի գլխավոր շտաբի Circolare 200 շրջաբերականի թողարկմամբ։ Աշխատանքները շարունակվել են մի քանի տարի` որոշ դեպքերում շարունակվելով նույնիսկ հակամարտության ընթացքում` մինչև 1942 թվականի հոկտեմբերը[9]։
Նախնական նախագիծը ներառել է ամբողջ Ալպյան տիրույթը` սկսած Վենտիմիլիայից և հասնելով այն ժամանակվա իտալական Ֆիմե քաղաք` ճանապարհների, ուղիների բացակայության և բլուրների և ալպյան միջավայրի ստեղծած դժվարությունների պայմաններում։ Այդ ժամանակի մշտական ամրացման հիմնական խնդիրներն էին.
- հանդես գալ որպես ծածկ` մոբիլիզացիայի հնարավորություն ստեղծելով, և հավաքման գործողություններն իրականացնել անվտանգության պայմաններում
- արգելափակել ներթափանցման ամենակարևոր ուղիները
- հարձակողական կամ հակահարձակողական գործողությունների մեկնարկային կետ և աջակցություն ապահովել
- իրականացնել ուժերի խնայողություն
- հակառակորդին ուղղորդել` շեղելով կենսական նշանակություն ունեցող տարածքներից և տեղափոխելով առավել բարենպաստ պաշտպանված տարածքներ
- հետաձգել և մաշել թշնամու առաջխաղացումը
- կալանել հակառակորդին` գործելով դաշտային բանակի հետ համատեղ։
Մոտ 1924 - 1925 թվականներին սկսվել է իտալական քաղաքացիական ճանապարհային ցանցի ստեղծումը, որից հետո նաև ռազմական ճանապարհների ցանցի ստեղծումը, որն անհրաժեշտ էր պաշտպանական կայազորները և համապատասխան նյութատեխնիկական կարիքները նախկինում անվավոր մեքենաների համար անհասանելի վայրեր տեղափոխելու համար։
1930 թվականի ապրիլի 11-ին Ռազմական նախարարությունը հրապարակել է 7100 շրջաբերականը, որով սահմանվում էին ապագա Արևմտյան Ալպյան պատին աջակցելու համար ռազմական ճանապարհների կառուցման բնութագրերը[10]։
Այս դրույթով կանոնակարգվել են ռազմական ճանապարհների կառուցման տեսակները, որոնք բաժանվել են հետևյալ կերպ.
- «Մեծ բեռնատար (տիպ A)»
- 3,50 մ լայնությամբ ճանապարհներ, արհեստական ծածկույթով, հասանելի բեռնատարների համար` յուրաքանչյուր 4 կմ-ի վրա միջինը 6 մետր լայնացումներով, 10% առավելագույն թեքությամբ և ոլորանների 10 մ առավելագույն շառավղով։
- «Բեռնատար (տիպ B)»
- 3,50 մ լայնությամբ ճանապարհներ, արհեստական ծածկույթով, հասանելի բեռնատարների համար` յուրաքանչյուր 4 կմ-ի վրա միջինը 6 մետր լայնացումներով, 10% առավելագույն թեքությամբ և ոլորանների 10 մ առավելագույն շառավղով։
- «Գրունտային ճանապարհ (տիպ C)»
- 3 մ լայնությամբ ճանապարհներ, արհեստական ծածկույթով և 12%-ը չգերազանցող թեքությամբ և ոլորանների 8 մետր նվազագույն շառավղով, յուրաքանչյուր 4 կմ-ի վրա մինչև 5 մետր լայնացմամբ։
- «ջորիների արահետ (տիպ D)» (Mulattiera)
- արհեստական ծածկույթով ճանապարհներ ըստ նշանակության, մոտավորապես 2,20 մ լայնամբ, առավելագույն թեքությունը 17% և 5 մետր լայնացում մոտավորապես ամեն մի կիլոմետրի վրա. ամրաշինական տարածքը պետք է դիմանա հինգ տոննա բեռի։
- «ջորիների արահետ (տիպ E)»
- 1,50 մ լայնությամբ ճանապարհներ, 25%-ից ոչ ավելի թեքությամբ, անհրաժեշտության դեպքում արհեստական ծածկույթով, ամրաշինական տարածքը պետք է մեկ տոննա ծանրությանը դիմանա[11]։
Ճանապարհների այս դասակարգումը ուժի մեջ մնացել է մինչև 1936 թվականը, երբ Ռազմական նախարարությունը հրապարակել է 94210 շրջաբերականը։ Համաձայն որի` առաջարկվել է ռազմական ճանապարհների բաշխումը հիմնել ավելի ընդհանուր չափանիշների վրա, որոնք ավելի հարմար են գործառնական կարիքների համար` յուրաքանչյուր դեպքի հիման վրա։ Հին շրջաբերականը չեղյալ է հայտարարվել, և տրանսպորտային միջոցների համար պիտանի ճանապարհները դասակարգվել են «Հիմնական ճանապարհների»` 3.50 մ-ից մինչև 8.50 մ լայնությամբ և «Երկրորդական ճանապարհների»` 3 մ-ից 5 մետր լայնությամբ։
1937 թվականի հունիսի 28-ին մեկ այլ` 42240 շրջաբերականը, սահմանել է «Փոքր երթևեկելի ճանապարհներին» վերաբերող կանոնակարգերը[12], այսինքն` ճանապարհներ, որոնք ավելի հարմարեցված են տեղանքին, հեշտ կառուցվող են, հարմար են անիվավոր հրետանու, սայլակառքերի և հետիոտների շարժման համար։
Ամրակայուն հենակետերն ի սկզբանե առավել անհրաժեշտ է եղել Ֆրանսիայի հետ սահմանի վրա. Պիեմոնտյան ալպյան հովիտները և ֆրանս-լիգուրական սահմանի հովիտները մեծապես ամրացվել և վերանորոգվել են։ Այս հովիտները 18-րդ դարի ֆրանսիական գյուղերում եղել են պատերազմական թատերաբեմի կենտրոնում, և իտալական պետության ծնունդից ի վեր բոլոր մուտքերը դեպի իտալական տարածք եղել են ռազմական ուշադրության առարկա։
Նիցցան և Սավոյան Ֆրանսիային հանձնելուց հետո, արևմտյան Ալպիական աղեղի պաշտպանությունն ուժեղացնելու համար, դեռևս 1862 թվականին նշանակված «մշտական պաշտպանության հանձնաժողովը» նախատեսել էր ամբողջ պաշտպանական համակարգի վերակառուցում, որն այն ժամանակ կոչվել է «ուժեղների գոտի»[13]։
Հաջորդ տասնամյակներում ստեղծվել են բազմաթիվ ամրություններ` Մոնսենիսոյից մինչև Կոլե դել Ագնելլո, Վինադիո ամրոցից մինչև Կոլե դի Տենդա, վերին Վալ Ռոյայից մինչև Մենթոն, այդպիսով ստեղծելով ուժեղ պաշտպանական համակարգ, որը, սակայն, կարճատև կյանք է ունեցել։ Փաստորեն, Մեծ պատերազմի ավարտը և նոր, մեծ տրամաչափերի զենքերի նկատմամբ XIX դարի ֆորտերի պաշտպանական անարդյունավետությունը, առաջացրել է տեխնիկական զարգացման անհրաժեշություն ֆորտիֆիկացման մեթոդներում. բետոնից և քարից հին դաշտային ամրակառույց ֆորտերը, որոնք առանց հաստ երկաթբետոնի և զրահատեխնիկայի էին, շուտով հնացել են և պահանջվել է վերանորոգում, անգամ, շահագործումից հանել[14]։
Դաշտային ամրությունների սահմանափակումները, դրանց կառուցման հնացած մեթոդները և նոր հրետանու հեռահար կրակի նկատմամբ խոցելիության արդյունքում ուշադրությունը բևեռվել է նոր ամրակառույցների վրա։ Դրանք հիմնվել են բնության ուժեղ դիրքերի վրա[15], ինչպիսիք են բարձրությունները, հովիտները և ելուստները, որոնք հաճախ վերածվելով իսկական ամրությունների, գրեթե անխոցելի են` լինելով ժայռափոր և պատսպարված բնության պայմաններով։
1930-ականների սկզբին, ի պատասխան նաև ֆրանսիական Մաժինոյի գծի ամրակառուցման եռանդին[16], Մուսոլինիի Իտալիան սկսել է պաշտպանական համակարգի կառուցումը դեպի ֆրանսիական սահման` ոգեշնչված լինելով հենց Մաժինոյի գծից։ Իսկ Շվեյցարիայի հետ սահմանում, ընդհակառակը, նման ծավալուն ամրացման աշխատանքների կարիք չի զգացվել[17], հաշվի առնելով նաև 1899-1918 թվականներին իտալական պաշտպանական համակարգի բազմաթիվ արդյունավետ հենակետերի առկայությունը Շվեյցարիայի հյուսիսային սահմանին (Կադորնայի գիծ կամ Հյուսիսային սահման, իտալ.` Frontiera Nord)[18], որոնք գալիս էին Առաջին համաշխարհային պատերազմից[19]։ Երբ ճիշտ հակառակը, արևմտյան սահմանը, իսկ հետագայում նաև ավստրիական սահմանը խիստ տուժել էին ռազմական միջամտություններից։
Իտալական սահմանների այս նոր պաշտպանությունն, իրականում, երկրի արդյունաբերական և տնտեսական հնարավորությունների համեմատ ծայրահեղ նախագիծ է եղել։ Արդյունքում, ամրակայունացման աշխատանքները տարիների ընթացքում զգալի դանդաղել են, որի պատճառը ֆինանսական անբավարար միջոցներն էին, ինչպես նաև հումքի սղությունը[21]։
Հետագայում աշխատանքները շարունակվել են մինչև 1942 թվականի հոկտեմբերի 15-ը[22]։ 1942 թվականի հոկտեմբերի 3-ի զեկույցում, որը ստորագրել էր Վիտտորիո Ամբրոսիոն, որն այն ժամանակ Իտալական թագավորական բանակի շտաբի պետն էր, ներկայացրել է ամբողջ սահմանի վրա կատարված համալիր աշխատանքների վիճակը։ Որից կարելի է եզրակացնել, որ Ալպյան պատնի ավարտին այն ունենալու էր ընդհանուր առմամբ 3325 ամրացված կայանքներ[7]։
Իտալական պաշտպանությունը կազմակերպվել է այլ կերպ, քան ֆրանսիականը կամ գերմանականը. Ալպյան պատը հենվել է այն զենքերի վրա, որոնք այն ժամանակ լայնորեն կիրառվել են հետևակային և հրետանային զորքերում։ Որոշ դեպքերում ենթադրվել է հավելյալ սպառազինություն, ինչպիսիք են բոցասայլերը և ականանետերը, իսկ որոշ դեպքերում նույնիսկ հին հրետանին, որոնք մնացել էին Առաջին համաշխարհային պատերազմի ֆորտերում։ Միայն հազվադեպ և միայն որոշ հովիտներում է դիտարկվել թունավոր գազերի օգտագործում, ինչպիսին է ման��նեխի գազը[23]։
Տնտեսական պայմաններից ելնելով հաճախ ստիպված են եղել օգտագործել ոչ համարժեք նյութեր. հազվադեպ է օգտագործվել պողպատ` հումքի ձեռքբերման դժվարությունների պատճառով, մասամբ Իտալիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցների պատճառով Եթովպիա ներխուժելու համար, մասամբ էլ` ֆաշիստական ռեժիմի ավտոկրատիայի կողմից, որը ստեղծել էր արտադրության և գնումների դժվարություններ։
Հումքի պակասի դեմ պայքարելու համար Ադոլֆ Հիտլերը մեծ քանակությամբ ապրանքներ է ուղարկել Իտալիա։ Ժամանած պողպատը, որն օգտագործվել է թնդանոթների և ընդհանրապես զենքի արտադրության համար, նորից հալվել է` երկաթե հեծաններ և հրակնատներ ստանալու համար` ամրաշինական հենակետերում օգտագործելու նպատակով։ Նույնիսկ այն ածուխը, որն օգտագործվել է պողպատի արդյունաբերության վառարանների վառելիքի համար` նախատեսված զրահատեխնիկայի, զրահապատ դռների և բետոնի արտադրության համար, ուղարկվել է Գերմանիայից[24]։
1930-ականների վերջին ըստ «200 տիպի շրջաբերականի» («Լեռներում մշտական պաշտպանական կազմակերպության հրահանգներ»)[25] սահմանված շինարարական հենակետերը հիմնականում միջին չափի են եղել և դրանցից միայն մի քանիսն են մեծ չափսերի հասել։ Ամեն դեպքում, դրանք այդ ժամանակ դեռևս բավականին մեկուսացված են եղել իրարից և հաճախ, ի տարբերություն Մաժինոյի մեծ բազմաշերտ համակարգի, դրանք չեն կարողացել պաշտպանել իրար։
Այս խնդիրը լուծելու համար որոշվել է կառուցել բազմաթիվ փոքր մոնոբլոկ բետոնե ամրաշինական կառույցներ, որոնք ստացել են «7000 տիպ» անվանումը` ըստ որոշման շրջաբերականի համարի, որով պետք է կարճ ժամանակում և սահմանափակ ծախսերով լրացվեր պաշտպանական կառույցների միջև եղած առկա բացերը` ընդգրկելով ամրություններով դեռևս չպաշտպանված տարածքները կապելով դրանք իրար հետ։
Իրականում, այդ հենակետերի փոքր չափերն ու սահմանափակ կրակային ուժը ի զորու չեն եղել արդյունավետորեն պաշտպանել սահմանը, ուստի 1939 թվականի վերջին, գեներալ Ռոդոլֆո Գրացիանիի ստորագրությամբ արձակվել է № 15000 շրջաբերականը, որը սահմանել է նոր սերնդի բնութագրերը` օպերատիվորեն ինքնավար, ավելի մեծ և հագեցած, ավելի մեծ կրակային հզորությամբ[26]։
Պատի կառուցումը շարունակվել է ընդհատումներով մինչև 1943 թվականը` ամբողջ Ալպիական աղեղի երկայնքով, ինչպես նաև ընդգրկել է գերմանական սահմանը «Ալպյան պատը Ալտո Ադիջեում», որը կառուցվել էր Ավստրիայի հետ սահմանին, որը միացվել էր Գերմանիային, չնայած այն բանին, որ Իտալիան հենց Գերմանիայի դաշնակիցն էր այդ ժամանակ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևմտյան Ալպյան պատի իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալպիական պատի ամրաշինական հենակետերը, որոնք մշակվել էին պաշտպանական նպատակներով` իտալական տարածք հակառակորդի ցանկացած հնարավոր ներթափանցմանը հակազդելու համար, մի քանի բացառությամբ, գործողության դաշտ չեն ունեցել սահմանից այն կողմ։ Սրանց թևերում մի քանի զրահապատ մարտկոցներ, այսպես կոչված, «ֆորտեր» կային, որոնք կարող էին կրակել սահմանից այն կողմ` նմանատիպ հակառակորդ հրետանու կրակին հակազդելու նպատակով։
«Ֆորտերն» առաջին անգամ անհարժեշտ են եղել 1940 թվականի հունիսին Արևմտյան Ալպերի ճակատամարտում, երբ Իտալիան ներխուժեց Ֆրանսիա, մինչդեռ ֆորտիֆիկացիան ինքնին, որևէ ակտիվ դերակատարում չեն ունեցել։ Օրինակ` Մոնչենիզիո լեռնանցքի և Լա Կուրտ ֆորտիֆիկացիաների զրահապատ մարտկոցներն օգտագործվել են ֆրանսիական Պտի Տուրա ֆորտի ուղղությամբ հակամարտկոցային կրակով[27], Պրամանդ զրահապատ մարտկոցը, որը գտնվում է Ուլքսից վերև, կրակել է Կլարե հովտում գտնվող ֆրանսիական դիրքերի դեմ, բայց ամենահայտնի միջամտությունը Չաբերտոն լեռան մարտկոցի միջամտությունն էր, որը կրակ բացեց մի քանի ֆրանսիական ամրոցների վրա` չեզոքացնելով Ռոշե դե Օլիվ ֆորտը Վալ Կլարեում։
3130 մ բարձրության վրա գտնվող Չաբերտոն ֆորտը, որից վախենում էին ֆրանսիացիները, քանի որ դիրքային առավելություն ուներ Բրիանսոն և Դյուրանս վերին հովտի նկատմամբ, ենթարկվել են ծանր հարձակման չորս ֆրանսիական 280 մմ Շնայդեր հաուբից ականանետների կողմից, որոնք խնամքով պատրաստվել էին դեռ պատերազմից առաջ, ինչը ֆորտը շարքից հանեց, մինչև որ եղանակային պայմանները, որոնք շատ վատն էին կոնֆլիկտի առաջին օրերին, թույլ տվեցին կարգավորել կրակը[29]։
Չորս տարի անց հազարավոր ամերիկացի և ֆրանսիացի զինվորներ 1944 թվականի օգոստոսի 15-ի լուսադեմին վայրէջք կատարեցին Պրովանսում` առափնյա պաշտպանության ուժգին ռազմածովային ռմբակոծությունից հետո` ստիպելով գերմանական զորքերին տարհանել հարավային Ֆրանսիան և բնակություն հաստատել Ալպյան լեռնանցքներում` կազմակերպելու դիմադրության գիծը[30]։ Այս պահին Վալլո Ալպիոյի որոշ ամրաշինություններ օգտագործվեցին գերմանական բանակի կողմից` փորձելով կասեցնել դաշնակիցների զորքերի առաջխաղացումը։
Օրինակ, 1944 թվականի աշնանը գերմանացիները վերազինեցին Մոնչենիզիոյի որոշ իտալական ֆորտիֆիկացիաները, ներառյալ Պարադիզիո և Լա Կուրտ ֆորտիֆիկացիաների զրահապատ մարտկոցները, որոնք արդեն գործել էին, երբ Իտալիան ներխուժել էր 1940 թվականին, և վերազինեցին դրանց 47/32 տրամաչափի հակատանկային դիրքերով, մինչդեռ Վալլո Ալպիոյի մնացած ամրաշինություններն այլևս չեն վերազինվել պաշտպանական ուժերի չափից ավելի ցրումից խուսափելու համար[31]։ Գերմանացիները Մոնչենիզիոյում վերելքներով և վայրէջքներով դիմադրել են մինչև 1945 թվականի ապրիլի 27-ը. դիրքերից նահանջը տեղի է ունեցել ապրիլի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում պլանավորված ոչնչացումից հետո` ներառյալ Լա Կուրտ և Պարադիզիո մարտկոցները[32]։
Բացառություն է եղել B2 մարտկոցը (611-րդ GaF մարտկոց), քարանձավային ամրաշինություն, որը զինված էր չորս 75/27 տրամաչափի թնդանոթներով, որը տեղակայված էր Պունտա Մելմիզեում` Բարդոնեքիայից ոչ հեռու։ Այն կառուցվել է Ֆրանսիայի հետ ռազմական գործողությունների սկզբում և գործարկվել միայն 1943 թվականի առաջին ամիսներին։ Դա Վալլո Ալպինոյում գործող վերջին հենակետեն էր։ Փաստորեն, 1945 թվականի ապրիլին այն գրաված գերմանական զորքերը սպառեցին իրենց 75 մմ արկերի բոլոր պաշարները` կրակելով Ֆրանսիայի տարածքի վրա՝ նախքան հովիտ կիջնեին 1945 թվականի ապրիլի 25-ին[33]։
Հյուսիսային Ալպյան պատի իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուսոլինիի պաշտոնանկությանը հաջորդող օրվա վաղ առավոտյան, որը տեղի ունեցավ 1943 թվականի հուլիսի 25-ին[34] և չնայած Պիետրո Բադոլիոյի գլխավորած նոր կառավարության չեզոքություն պահելոու մտադրությունների վերաբերյալ տրված հավաստիացումներին, Հիտլերը հրամայեց իրականացնել Իտալիա ներխուժման ծրագիրը, որը կոչվում է «Առանցք» գործողություն (գերմ.՝ «Fall Achse»), որը գերմանական գլխավոր շտաբը նախապատրաստում էր 1943 թվականի մայիսից։
Հուլիսի 26-ին տեղի ունեցավ Բրենների սահմանային անցման առաջին խախտումը, որը տեղի ունեցավ գրեթե գրոտեսկային հանգամանքներում. տանկերի շարասյունի հրամանատարը ճանապարհ խնդրեց իտալացի պահակ զինվորներից, որոնք ապշած էին հրամայողական տոնի իսպառ բացակայությունից։ Այնուհետև պահակը շատ հանգիստ իջավ սայլակառքից և բարձրացրեց սահմանի նշաձողը, կանաչ լույս վառելով շարասյան առաջ[Ն 4] և այդպիսով սկսվեց Ալտո Ադիջեի օկուպացիան[35]։
Նույն օրը բազմաթիվ գերմանական ստորաբաժանումներ, որոնք պաշտոնապես մտադիր էին ուժեղացնել պաշտպանությունը հարավային Իտալիայում, սկսեցին անցնել Ռեզիա, Պրատո ալլա Դրավա և նաև Տարվիզիո անցումներով[36]։ Իրականում, փաստացի ներխուժումը Իտալիա ավելի վաղ էր սկսվել, քանի որ գերմանական բանակի հրամանատարությունը գերադասել էր ուժեղացնել իրենց ներկայությունը Իտալիայում մարդկանցով և նյութերով` օգտվելով 1941 թվականի հունվարի 19-20-ին Հիտլերի և Մուսոլինիի միջև կնքված համաձայնագրերի, որոնք դեռևս մերժված չէին կողմերից ոչ մեկի կողմից[Ն 5]։
Այս իրավիճակը հարուցեց իտալական կողմի բողոքը և 1943 թվականի օգոստոսի 6-ին Տարվիզիոյում կազմակերպվեց հետմուսոլինյան Իտալիայի և Գերմանիայի ներկայացուցիչների առաջին պաշտոնական հանդիպումը, որտեղ գերմանացիները բացատրեցին իտալացիներին ալպյան լեռնանցքների պաշտպանության հարցում օգնելու անհրաժեշտությունը (պետք է հնարավորություն ունենալ հարավում գտնվող իրենց զորքերին սպառազինություն մատակարարել) և նրանք կարողացան հակաօդային պաշտպանություն տեղադրել բոլոր անցուղիներում և հատկապես Բրենների լեռնանցքում[37]։ Օգոստոսի 6-ի ժողովը, որը կազմակերպվել էր գերմանական նախաձեռնությամբ Իտալիայի Գերագույն հրամանատարության գնացքի վագոնում Տարվիզիո կայարանում, նշանավորեց փոխադարձ ստերի շարքի սկիզբ.
- իտալական կողմը ցանկանում էր ժամանակ շահել՝ սպասելով դաշնակիցների հետ ձեռնարկված գաղտնի բանակցություններին, որոնք կհանգեցնեին առանձին զինադադարի.
- գերմանական կողմը ցանկանում էր ուժեղացնել իրենց ռազմական ներկայությունը, որպեսզի պատրաստ լինեն չեզոքացնել իտալական ուժերը՝ ակնկալելով նրանց հաջորդ բեկումը[38]։
Հաջորդ օրը Բոլցանոյի 35-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ Գլորիան Ալպյան երկու դիվիզիա ուղարկեց Ալտո Ադիջե և գրավեց Վալլո Ալպինո ամրությունների դիրքերը։ Ի պատասխան՝ Հիտլերը հրամայեց տիրանալ ամրություններ տանող բոլոր ճանապարհներին և կանգնել պատի դիրքերի մոտ՝ առաջացնելով իտալացիների արձագանքը, որոնք գերմանացիներին ստիպեցին մնալ ամրացումներից առնվազն հիսուն մետր հեռավորության վրա։ Երբ դիրքերի բանալիները ձեռք բերելու փորձը ձախողվեց, գերմանացիները վայրկենապես հրաժարվեցին իրենց մտադրությունից, սակայն իտալական և գերմանական զորքերը շարունակեցին ռազմական դիմակայությունը միմյանց նկատմամբ, մինչև գերմանական հակաօդային մարտկոցներն ուղղվեցին Իտալիայի դիրքերի վրա։ Այս ամենը կատարվում էր, չնայած այն հավաստիացումներին, որ Իտալիայի Գերագույն հրամանատարությունը շարունակում էր ուղարկել իր գերմանացի դաշնակցին[39], որն իր հերթին քաջ գիտակցում էր դրանց կեղծիքը։
Դաշտային ուժերի միջև թվային հավասարակշռությունը հաջորդ օրերին շրջվեց իտալացիների օգտին, որոնք, այնուամենայնիվ, մնացին անշարժ և չէին կողմնորոշվում, թե ինչ անել, մինչև նրանց մեջ սողոսկեց կասկածը, որ բանակի բարձրագույն հրամանատարությունն իրենց թողել է գերմանական մարտունակ ուժի ողորմածությանը[40]։
1943 թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 19։ 42-ին, Իտալիայի կառավարության ղեկավար Մարշալ Բադոլիոն հանդես է եկել ելույթով, որով հայտարարել է[41], որ սեպտեմբերի 3-ին Կասիբիլեում առանձին ��ինադադար է կնքվել Իտալիայի և դաշնակիցների միջև և այն ուժի մեջ է մտել[Ն 6]։ Գերմանական զորքերը, որոնք այդժամ լավ դիրքավորվել էին Տրենտինո Ալտո Ադիջեում, սկսել են Իտալիայի օկուպացիան։ Սեպտեմբերի 8-ի և 9-ի գիշերը նրանք գրոհել են իտալական բոլոր ռազմական հենակետերը, որոնք, չնայած կատաղի դիմադրության որոշ դրվագներին, պարբերաբար օկուպացվում էին[43]։
Այդպիսով, Բրենների լեռնանցքով նացիստական զորքերի Իտալիա մուտք գործելու վճռական ժամանակաշրջանում ( 1943թ. հուլիսի 25 - սեպտեմբերի 9), Vallo Alpino-ի ֆորտիֆիկացիաները ռազմավարականորեն դասավորված էին ըստ հաջորդական պաշտպանական համակարգերի ( I, II և III), որոնց նպատակն էր դանդաղեցնել և մաշել զավթիչին, երբեք չգործեցին իրենց հատուկ գործառույթի համաձայն, ոչ թե հենց պաշտպանական համակարգերի թերի լինելու պատճառով, այլ առաջին հերթին այն պատճառով, որ նախկին դաշնակիցն այդժամ նրանց թիկունքում էր գտնվում[43]։
Իտալիայի օկուպացումից և Նախալպյան (OZAV) և Ադրիատիկ ափի (OZAK ) ռազմական գործողությունների գոտու ստեղծումից անմիջապես հետո գերմանացիները դիտարկում էին Ալպյան պատի, ինչպես նաև Առաջին համաշխարհային պատերազմի հին Ավստրո-Հունգարիայի դիրքերի վերաադապտացումը որպես «նախալպյան դիմադրության դիրք»։
Ֆյուրերը, այնուամենայնիվ, որոշեց դիմադրել շատ ավելի հարավ՝ հակազդելով դաշնակիցների առաջխաղացմանը տարբեր պաշտպանական գծերով ( Բարբարայի գիծ, Ռայնհարդի գիծ, Գուստավի գիծ, Կեսարի գիծ, Հիտլերի գիծ, Ալբերտի գիծ, Կանաչ գիծ 1 և 2 (կամ գոթական գիծ )։ Դիրքերի փոփոխություները գուցե հնարավոր լինեին, եթե դրա համար ժամանակ լիներ. փաստորեն գերմանական ուժերը կապիտուլյացիայի ենթարկվեցին 1945 թվականի մայիսի 2-ին[44]։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակամարտության ավարտին իտալական տարածքում մնացած Արևմտյան Ալպյան պատի պաշտպանական հենակետերի մեծ մասը քանդվեց 1948 թվականին, ինչպես նախատեսված էր 1947 թվականի Փարիզի խաղաղության պայմանագրերի կետերով։ Սակայն նույն հաշտության պայմանագրով ֆրանսիական տարածք անցածները փրկվեցին կործանումից, թեև զինաթափվեցին և զրկվեցին վերականգնվող բոլոր մասերից ու լքվեցին[45]։ Փոխարենը, Արևելյան Ալպյան պատի հենակետերն անցել են Հարավսլավիայի տիրապետության տակ՝ Ֆրիուլի Վենեցիա Ջուլիայի մի մասը նրան հանձնելու արդյունքում, և, հետևաբար, նրանք նույնպես փրկվեցին։
Մասնավորապես, խաղաղության պայմանագրերը նախատեսում էին, որ Ֆրանսիայի և Հարավսլավիայի հետ սահմանների երկայնքով 20 կիլոմետրանոց գոտում բոլոր ամրությունները կամ մշտական ռազմական հենակետերը պետք է ոչնչացվեին կամ վերացվեին մեկ տարվա ընթացքում, և դրանք հնարավոր չէր վերակառուցել։ Արգելվում էր նաև, անկախ սահմանից հեռու կառուցել ամրություններ կամ մշտական ռազմական հենակետեր, որոնք կարող են կրակել կամ կրակ ուղղել Ֆրանսիայի և Հարավսլավիայի տարածքների և տարածքային ջրերի վրա[46]։
Նոր պաշտպանական գիծ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այնուամենայնիվ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Իտալիային պաշտպանելու նոր անհրաժեշտություն առաջացավ Արևելքի հնարավոր ագրեսիայից, ինչը հանգեցրեց Ալպյան պարսպից մնացած մշտական ամրացված հենակետերը նոր արժեվորմանը և նոր սահմանին մոտ նոր սահմանային մշտական ամրացման աշխատանքների իրականացման։ Ծրագիրը ֆինանսավորվել է ՆԱՏՕ-ի կողմից։
Պաշտպանական այս նոր գաղափարը նախատեսում էր, որ Երկրորդ աշխարհամարտի գոյություն ունեցող ֆորտիֆիկացիաները կվերօգտագործվեն Ավստրիայի հետ սահմանին, իսկ Հարավսլավիայի հետ սահմանին պետք է նոր պաշտպանական գիծ կառուցվի՝ փոխարինելու սահմանից այն կողմ մնացած մասին։
Այսպիսով, Իտալիան հայտնվեց հյուսիս-արևելյան սահմանի մշտական ամրացման նոր գծով, որի լեռնային հատվածը, Ռեսիա լեռնանցքից մինչև Պրեդիլ լեռնանցքը, նորից օգտագործեց որոշ պաշտպանական միջոցներ, և սկզբում վստահվեց դիրքապահ գումարտակներին, իսկ ավելի ուշ՝ Alpini d'arresto-ին[47]։ Մինչդեռ Պրեդիլ լեռնանցքից մինչև ծով ընկած հատվածում, Տալյամենտոյի և Հարավսլավիայի (այժմ՝ Սլովենիայի) սահմանի միջև, կառուցվեցին մեծ թվով նոր տիպի հենակետեր՝ դասավորված մի քանի անընդմեջ գծերով[48]։ Նաև այս հատվածում հենակետերին, որոնք ի սկզբանե հանձնարարված էին դիրքապահ գումարտակներին, այնուհետև 1957 թվականին վստահվեցին Fanteria d'arresto-ին[49]։
Նոր պաշտպանական գիծը որպես հիմնական զենք օգտագործեց վնասազերծված հին տանկային աշտարակները։ Շահագործումից հանված կամ փոխարինված մեքենաների կիրառման այս տեխնիկան փոխառվել էր Իտալիայում կառուցված գերմանական պաշտպանական գծերից (օրինակ՝ Հիտլերի գիծը և Գոթական գիծը )[50]։ Սա թույլ էր տալիս կրակի զգալի ծավալ, որը կարող էր հորիզոնական կրակ բացել 360 աստիճանով՝ միաժամանակ փոքր թիրախ լինելով։ Այս վերածնված ամրությունների հիմնական խնդիրն էր զրահատեխնիկայի և մեքենայացված ուժերի ներթափանցումն ուղղորդելն ու հետաձգելը։
Բացի զենքի նոր համակարգերի կիրառումից (ինչպես գնդացիրներ, այնպես էլ հրետանային սարքեր), հենակետերը համալրվել են ծովագնացության մեջ օգտագործվող նոր անջրաթափանց դռներով և զանգվածային ոչնչացման զենքից ( միջուկային, կենսաբանական և քիմիական զենքեր) անձնական պաշտպանության միջոցներով, այսինքն՝ հակագազերի օգտագործմամբ։ Հենակետերն ավելի լավ պաշտպանելու համար ստեղծվեցին նաև «Մոտակա պաշտպանության թիմեր», որոնց խնդիրն էր կանխել պաշտպանակն ամրաշինական կառույցներին պարագծով մոտենալը և ակտիվացնել դրանց պաշտպանելու համար տեղադրված ականապատ դաշտերը[51]։
Նույնիսկ 1976 թվականին մշտական ամրացման վրա հիմնված այս պաշտպանական համակարգը, Իտալիայի պաշտպանության գլխավոր շտաբի կողմից համարվել է ռազմավարական։ Իրականում, թեև արդեն 1950-1960 թվականներին միջուկային զենքերի դեմ դրանց արդյունավետության վերաբերյալ բազմաթիվ կասկածներին, համարվում է, որ ամրությունները կարող են բավարար դիմադրել մոտակայքում միջուկային պայթյունի ալիքին[50]։
Լքվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային Միության փլուզումը, Արևելքից սպասվող հիպոթետիկ սպառնալիքի վերջը և Վարշավայի պայմանագրի երկրներում կատարված փոփոխությունները, վերջնականապես ոչ արդիական դարձրեցին Ալպիական պատի և d'arresto մասերի հենակետերը։
Թեև 1986 թվականին որոշ ոչ այնքան ռազմավարական հենակետերն արդեն շահագործումից հանվել էին, 1991-1992 թվականներին Ալտո Ադիջում և Ֆրիուլիում տեղակայված բոլոր դեռևս գործող ամրությունները կնքվեցին, և բոլոր համապատասխան բաժինները կազմացրվեցին։ Ավելին, բոլոր պաշտպանական կառույցներից հեռացվեցին սպառազինությունները և ներքին կցասարքերը և եռակցման միջոցով փակվեցին մուտքերը և կրականցքերը։ Այդ գործողություններն իրակացվել են Նեապոլի Արսենալի պատվերով քաղաքացիական ընկերությունների կողմից, որոնք ավելի քան քառասուն տարի հոգ էին տանում հրետանու պահպանման մասին, օգնել են Բրենտա և Տալիամենտո գծերի Ալպիական վերջին գումարտակները[51]։ Տարիների ընթացքում բնությունն իր ավերիչ ազդեցությունն է ունեցել երկաթբետոնի վրա։ Մեր օրերում ամրաշինական հենակետերը մնում են միայն որպես լուռ վկայություններ[52]։
Որոշ հենակետերի նկատմամբ իրականացվում է պահպանության քաղաքականություն և, հետևաբար, այդ հենակետերը հասանելի են այցելուներին՝ ապագա սերունդներին փոխանցելով զինվորական կյանքի տանջալի շրջանի վկայությունը։ Բոլորի համար օրինակ է Ֆորտեցայի լեռնանցքի Հենակետ 3 ամրաշինությունը, որը վերականգնվել է և այժմ օգտագործվում է որպես թանգարան Բոլցանո ինքնավար նահանգում[53][54]։ Նույնիսկ Տարվիզիոյի մերձակայքում՝ Ավստրիայի և Սլովենիայի հետ սահմանին, նախկին Ալպայն պատի կարևոր դիրքերը կարող են այցելել տեղական ասոցիացիաները, իսկ ավելի ուշ՝ վերօգտագործվել ՆԱՏՕ-ի կողմից։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալլո Ալպինոյի պաշտպանական գիծը ստեղծվել է մի քանի պաշտպանական պատնեշների միջոցով, որոնք խոչընդոտել են մուտքը տարանցիկ տարածքների միջով, օգտագործելով հովիտների թևերը և հովտի հատակը, երբ հովիտը բավական լայն էր։ «Արգելք» տերմինը վերաբերում է հիմնական տարանցիկ երթուղիների միջև տեղակայված անշարժ ամրացված շինությունների համալիրին, որը ղեկավարում էին հատուկ զորամասերը։
Պաշտպանական պատնեշի բաղկացուցիչ տարրերից են[55].
- տարածքում տեղակայված որոշակի թվով բունկերներ` զինված գնդացիրներով և հակատանկային գնդացիրներով, որոնք, հնարավոր է, կարող են կրակով ծածկել ողջ տարածքը
- խրամատ կամ հակատանկային արգելափակոց, որը որոշ դեպքերում կարող է համալրվել ականապատ դաշտով և փշալարե ցանկապատով
- որոշ հրետանային դիրքեր՝ զինված ականանետներով, որոնք պատնեշի մոտակյքում են տեղադրված՝ աջակցության և արգելանքի համար
- դիտակետեր, որոնք տեղադրված են ավելի լավ տեսարանով ամենաբարձր գագաթներին
- մեծ ապաստարաններ զորքերի համար` ավելի ետ գտնվող դիրքերում
- դժվարամատչելի հենակետերի համար երբեմն կառուցվում էին ճոպանային ուղիներ
- ճանապարհային կապեր, որպեսզի կարողանան արագ և արդյունավետ կերպով տեղակայել օժանդակող հրետանին
- մալուխային կամ ֆոտոֆոնային[Ն 7] միացումների ցանց։
Անկախ նրանից, թե դա հարթավայրային կամ լեռնային կայան է, ամրաշինությունն ամրակայուն կազմակերպված կառույց է, որը կազմված է եղել միմյանց հետ համագործակցող կայաններից` հագեցած խոչընդոտելու բարձր հզորությամբ։ Ամրաշինական հենակետերի ղեկավարումն իրականացվել է նաև մեկ հրամանատարության ներքո, որպեսզի կարողանան կատարել միասնական առաջադրանք։
Սովորաբար ամրաշինությունն ինքնին ինքնավար պաշտպանական տարր է, բայց պաշտպանությունում այն միշտ կապված է եղել այլ տարրերի հետ մարտավարական համախմբվածության կապով, ինչին հասնելու համար անհրաժեշտ էր.
- համագործակցություն այլ մշտական ստատիկ դաշտային կառույցների հետ
- հրետանային և ականանետային կրակի աջակցություն
- պաշարների դինամիկ արձագանքներ, որոնց համար այն հանդես էր գալիս որպես մանևրի առանցք։ Լեռներում, մուտքի երթուղիները փակելու համար, դրանք սովորաբար միավորվում էին ամրաշինական համալիրներով (պատնեշներ) մեկ հրամանատարության ներքո։ Ամրաշինութունը կարող էր ուժեղացվել սպառազինությամբ և հետևակային ստորաբաժանումներով (մասնավորապես՝ հարթավայրային ամրաշնություններում)։
Ամրաշինությունը պետք է ունենար հետևյալ բնութագրերը[56].
- հակատանկային կրակի գերակայություն շրջակա տեղանքում՝ դյուրանցանելի ճանապարհը փակելու համար
- ռեակտիվություն հորիզոնի նկատմամբ
- հրամանատարական բլոկ
- մարտավարական-լոգիստիկ ինքնավարություն
- անվերջ դիմանալու ունակություն։
Կառուցվածքային էվոլյուցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալպիական պատի ծնունդից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներն ընկած ժամանակահատվածում պատնեշների կառուցվածքը և ամրաշինությունների տիպաբանությունը ենթարկվել են էվոլյուցիայի, որն ըստ էության եղել է երեք փուլով, համաձայն Թագավորական բանակի գլխավոր շտաբի անձնակազմի շրջաբերականներին, որոնք նրանք սահմանել են մշտական ամրացման ուղեցույցներով։
200 շրջաբերական
[խմբագրել | խմբագրել կոդը]1931 թվականի հունվարի 6-ին հրապարակված 200-րդ շրջաբերականը սահմանել է, որ ամրաշինական պաշտպանական համակարգը բաժանված է երեք գոտիների.
- «Դիմադրության դիրք», որը ձևավորվում է սահմանին զուգահեռ երկու իրար հաջորդող գծերով.
- Առջևի գոտու խնդիրն էր թշնամու հարձակումը ջախջախել. այն ապահովված էր մշտական ամրություններով (քարանձավներում կամ բետոնե կազեմատներում)՝ կազմված «դիմադրության կենտրոններից» (նաև կոչվում են «կրակակետեր»)՝ զինված գնդացիրներով և զինված ցանկացած փոքր տրամաչափի հրետանային «մարտկոցներով»
- Թիկունքային գոտու խնդիրն էր առջևի գոտին անցած հակառակորդին գնդացրային կրակով և հակագրոհով ետ մղել դեպի բաց տեղանք։ Այս տարածքում նախատեսված մշտական հենակետերը ներառում էին «հակահարձակման զորքերի ապաստարանները» և «բաց կրակակետերի համար ապաստարանները»։
- Դիմադրության դիրքի ետևում գտնվող «ընդարձակման տարածք», որտեղ մոբիլիզացիայի դեպքում կարող են տեղակայվել պաշտպանական հրետանին և հետևակի զորքերը, որը նախատեսված էր դիմադրության դիրքում պաշտպանությանը սննդով ապահովելու և աջակցելու համար։ Այս տարածքում ծրագրված ամրակայման հենակետերը բաղկացած էին հրետանու բաց հենակետերից, մարդկանց ապաստարաններից և զինամթերքի պահուստներից, խրամատներից, քարանձավներից, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հետևակային զորքերի և դիտորդների ապաստարաններից։
- Դիմադրության դիրքի դիմաց «անվտանգության գոտի», որտեղ զորքերի գործողությունը սահմանափակվում էր հարձակման առաջին իսկ պահերին հակառակորդի հետ շփման պահպանմամբ, նրանց տեղաշարժերի վերահսկմամբ և բարենպաստ պայմաններում կրակային գործողություններով նրանց առաջխաղացման դանդաղեցմամբ և պասիվ խոչընդոտներով[57]։
«Տիպ 200 շրջաբերական» (կամ պարզապես «տիպ 200») ամրությունների դասակարգումը, որոշ բացառություններով, կառուցվել է հետևյալ կանոններով.
- Դիմադրության կենտրոններ. «Կենտրոն» տերմինը, որին հաջորդում է արաբական թիվը (օրինակ՝ «Կենտրոն 37»)։
- Մարտկոցներ. «Մարտկոց» տերմինը, որին հաջորդում է B տառը և արաբերեն համարը (օրինակ՝ «Մարտկոց B3»)։
- Ապաստաններ հակահարձակման զորքերի համար. «Ապաստարան» տերմինը, որին հաջորդում է լատինական այբուբենի մեծատառը կամ հռոմեական թվանշանը (օրինակ՝ «Ապաստարան» կամ «Ապաստարան IV»)։
- Հոսպիտալացումներ բաց տարածքում օդից հսկողության դեպքում. «Հսկողություն» տերմինը, որին հաջորդում է լատինական այբուբենի մեծատառը (օրինակ՝ «Stakeout E»)[58]։
800 շրջաբերական
[խմբագրել | խմբագրել կոդը]200 շրջաբերականի ավարտից հետո, որը վերաբերում էր լեռներում մշտական ամրացմանը, 1931 թվականի մարտի 5-ին հրապարակվեց 800-րդ շրջաբերականը, որը վերաբերում էր անտառապատ տարածքներում մշտական ամրացմանը։ Պատնեշների կառուցվածքը նման է 200 շրջաբերականով նախատեսվածին` տեղանքի տարբեր տեսակներին հարմարեցված[59]։
7000 շրջաբերական
[խմբագրել | խմբագրել կոդը]7000 շրջաբերականը, որը թողարկվել է 1938 թվականի հոկտեմբերի 3-ին, ծնվել է գոյություն ունեցող 200 տիպի պաշտպանական ամրաշինություններին խորություն հաղորդելու անհրաժեշտությունից, որոնք մինչ այդ սահմանափակված էին պաշտպանական բարակ գոտիներով՝ տնտեսական սահմանափակումների պատճառով։ Համաձայն այս շրջաբերականի դրույթների, խորությունը պետք է ձեռք բերվեր ինչպես առկա պաշտպանական գծերը փոխակերպելով փոփոխական լայնությամբ գոտիների՝ կախված տեղանքի առանձնահատկություններից, այնպես էլ ստեղծելով նոր «խորացված պատնեշներ»՝ երկու դեպքում էլ օգտագործելով պարզ և խնայողական բետոնե մոնոբլոկներ` հագեցած մեկ, երկու կամ երեք զինատեսակներով (գնդացիրներ և հակատանկային զենքեր)[60]։
«7000 տիպի» ամրությունները (կամ «7000 դիրք») դասակարգվել են «Կայան» տերմինով, որին հաջորդում է արաբական թիվը (օրինակ՝ «Կայան 64»)[58]։
15000 շրջաբերական
[խմբագրել | խմբագրել կոդը]15000 շրջաբերականը, որը թողարկվել է 1939 թվականի դեկտեմբերի 31-ին, ամբողջովին հեղափոխեց Ալպիական ամրացման գաղափարը, այլևս չսահմանափակվելով ջրբաժանով, այլ տարածվել է մի քանի հաջորդական ամրացված համակարգերով մինչև հովտի հատակը և բնութագրվում է ավելի բարդ և ավելի լավ զինված, քան նախատեսված էր 200 շրջաբերականով։
Տարբեր համակարգերի կառուցվածքը սահմանվել է ըստ տեղանքի գործունակության մակարդակի՝ ապահովելով քիչ թե շատ կարևոր պաշտպանական դասավորություններ («տիպ A, տիպ B և տիպ C»)՝ կախված հավանական հարձակման տեսակից։
15000 շրջաբերականով նախատեսված էին երեք տեսակի ամրաշինություններ.
- «մեծ հենակետ». մեծ տրամաչափերով զինատեսակների պաշտպանությամբ, որոնք կահավորված են միմյանց և սպասարկման սենյակների հետ կապված հինգ կամ ավելի կայաններով և քարանձավի թունելներով՝ համապատասխան բոլոր սարքավորումներով, որոնք որոշակի չափով կարող են ապահովել կայազորի կյանքը և գործողությունը` նույնիսկ երկարատև կրակի տակ, շրջանցելու և շրջապատման դեպքերում՝ սպայի հրամանատարությամբ։
- «միջին հենակետ». պաշտպանական կառույց, սովորաբար միջին տրամաչափերի համար (մեծ տրամաչափերը «Ա տիպի դասավորություններում»), որոնք հագեցած են երկուսից չորս կայաններով, որոնք տարբերվում են ըստ դասավորության («տիպ A, B կամ C»)` նախատեսված կայազորի կյանքը և գործողությունը որոշակի ժամանակով ապահովելու համար, նույնիսկ վազանցի և շրջապատման դեպքում` սովորաբար, ենթասպայի ղեկավարությամբ (ամրաշինական խմբի ղեկավար սպայական կազմից)
- «փոքր հենակետ». փոքր կամ միջին տրամաչափի պաշտպանությամբ ամրաշինություն՝ հագեցած երկու կամ նույնիսկ մեկ կայանով, հագեցած ապաստանով և զինամթերքի պահեստով, բայց սովորաբար առանց ներքին սարքավորումների; այն զբաղեցվում էր միայն մարտական գործողությունների դեպքում` ենթասպայի կամ շարքայինի ղեկավարությամբ (հնարավոր է խմբի սպան)[61]։
«15000 տիպի» ամրությունները դասակարգվել են «հենակետ» տերմինով, որին հաջորդում է արաբական թվանշանը (օրինակ՝ «Հենակետ 5»)[58]։
15000 շրջաբերականն ամբողջությամբ իրականացվել է Գերմանիայի սահմանին գտնվող «Հյուսիսային Ալպյան պատում», որի ամրացումը որոշվել է 1939 թվականին, մինչդեռ Ֆրանսիայի և Հարավսլավիայի սահմաններում, որոնք արդեն հագեցած էին «Կենտրոն 200 և դիրք 7000», նախատեսված էին «Հենակետ 15000» ամրությունների, ավելի թիկունքային պաշտպանական գծերում և միայն մի քանի դեպքերում են դրանք ավարտին հասցվել։
Հենակետերի կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հենակետ» ընդհանուր տերմինը վերաբերում է պաշտպանական արտեֆակտին, որը ստեղծվել է քարանձավում կամ մակերեսի վրա և հետագայում ծածկվել՝ իրեն վերապահված տարածքը պաշտպանելու նպատակով[55]։
Քարանձավի հենակետերը փորվել են ժայռի մեջ, իսկ դրանց ներքին կառուցվածքը հետագայում ծածկվել է բետոնով։ Փորելուց արդյունահանված նյութն այնուհետև նորից օգտագործվել է արտաքին սվաղի համար (ինչպես մարտական խցիկների, այնպես էլ մուտքերի պաշտպանության համար՝ կապոնիերա)[55]։ Լավագույն լուծումը, թե՛ թշնամու կրակին և թե՛ քողարկմանը դիմակայելու տեսակետից, հենակետերը կառուցելն էր՝ դրանք ժայռի մեջ փորելով, բայց դա միշտ չէ, որ հնարավոր էր, և հետևաբար բետոնը հաճախ օգտագործվում էր նաև (կամ միայն) պաշտպանական կառույցներն արդյունավետ կառուցելու համար (3,5-ից 4,5 մ հաստությամբ պատերով)։ Դրանք կա՛մ ամբողջովին վերգետնյա, կա՛մ կիսաստորգետնյա էին՝ կախված տարածքի տոպոլոգիայից, այնուհետև դրանք քողարկվում էին համապատասխան նյութերով, որպեսզի հնարավորինս տեղանքի սկզբնական տեսքը ստացվի, այսինքն՝ ժայռի, հողի և բուսականության (երբեմն նույնիսկ ծառերով) տեսք տան, կամ դրանք քողարկվել են որպես գյուղական կամ լեռնային շինություններ[55]։
Հենակետերի էվոլյուցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատնեշների նման, Վալո Ալպինոյի ծնունդից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիները ընկած ժամանակահատվածում Հենակետերի կառուցվածքի էվոլյուցիա է տեղի ունեցել հիմնականում երեք փուլով, որոնք վերագրվում են 200, 7000 և 15000 շրջաբերականներին, որոնք թողարկվել են Թագավորական բանակի գլխավոր շտաբի կողմից` մշտական ամրացման ուղեցույցներ սահմանելու համար։
Այս փուլերին հաջորդեց չորրորդը 1950-ականներին, երբ ՆԱՏՕ-ի կողմից Ալպյան պատի վերօգտագործման հետ մեկտեղ, Ավստրիայի հետ սահմանին, որոշվեց ստեղծել հետևակային հենակետերի նոր գիծ՝ Հարավսլավիայի հետ նոր սահմանը պաշտպանելու համար` օգտագործելով շինարարական չափանիշները, որոնք էապես տարբերվում են նախորդներից[62]։
200 տիպի հենակետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հենակետերի բնութագրերը, որոնք նաև կոչվում են «Կենտրոն 200», սահմանվում են «200 շրջաբերականով», որը նախատեսում էր ստեղծել.
- Դիմադրության կենտրոններ քարանձավներում կամ բետոնում, որոնք զինված են գնդացիրներով և հակատանկային ցանկացած տեսակով, ներառյալ մարտական սենյակները, հնարավոր դիտակետերը, կայազորի ապաստարանը, սննդի և զինամթերքի պահեստները, ջրի պահեստը, գեներատորային սարքավորում և օդի օդափոխման և զտման սարքավորումներ։
- Քարանձավային մարտկոցներ՝ զինված 75/27 տրամաչափի թնդանոթներով, դիմադրության կենտրոնների կառուցվածքին նմանությամբ
- Հակահարձակման զորքերի ապաստարաններ՝ դիմադրության կենտրոնների կառուցվածքին նմանությամբ, բայց առանց մարտական սենյակների և դիտակետերի։
- Ցանկացած մեկուսացված դիտակետեր, որոնք հագեցած են անձնակազմի համար ստորգետնյա սենյակներով և մոտակա հենակետերի հետ կապի միջոցներով։
7000 տիպի հենակետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հենակետերի բնութագրերը, որոնք նաև կոչվում են «Կայան 7000», սահմանվում են «7000 շրջաբերական»-ով, որը նախատեսում էր բետոնե հասարակ մոնոբլոկների կառուցում, որոնք կարող են տեղակայել մեկից երեք զենք, որոնք կարող են լինել գնդացիրներ կամ հակատանկային մասեր։
15000 տիպի հենակետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հենակետերի բնութագրերը, որոնք սովորաբար կոչվում են «Հենակետ 15000», սահմանվում են «15000 շրջաբերականով», որը նախատեսում էր «Կենտրոն 200» ամրաշինությունների համեմատ ավելի մեծ և ավելի լավ զինված կառույցների կառուցում։
«Հենակետ 15000» կարող էր լինել «մեծ», «միջին» կամ «փոքր» (տես` Կառուցվածք ըստ 15000 շրջաբերականի) և սովորաբար զինված գնդացիրներով և հակատանկային միջոցներով, որոնց կարող է ավելացվել 75/27 մոդելի հրետանի և 81 մմ տրամաչափի ականանետեր հատուկ նշանակված դիրքերում։ «Հենակետ 15000» ֆորտիֆիկացիաները բնութագրվում էին նաև գնդացիրներով համալրված կապոնիերաների առկայությամբ, որոնք թույլ էին տալիս սերտորեն պաշտպանել մուտքերը և հրաձգային անցքերի դիմաց գտնվող տարածքները։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հետևակային հենակետերի կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կառուցված հետևակային ֆորտիֆիկացիաները սովորաբար կազմված են ոչ մեծ անկախ դիրքերից, որոնք իրենց գործառույթներով և սպառազինությամբ տարբերվում են հետևյալ տեսակներով.
- «M կայան». ավտոմատներով զինված ստորգետնյա շենքեր
- «P կայան». հակատանկային զենքերով զինված ստորգետնյա շինություններ
- «Հրամանատարական և դիտակետային կայան» (PCO), ավելի մեծ և բարդ ստորգետնյա շինություններ, որոնցից ղեկավարվում և համակարգվում էին նախորդները՝ նշելով, թե ուր ուղղել կրակը՝ ըստ շրջակա տեղանքի դիտարկման արդյունքների։
«M կայանը», օրինակ, կարող էր բաղկացած լինել լքված հենակետերից վերցված մետաղական գմբեթից և անձնակազմի համար ստորգետնյա որոշ սենյակներից[52]։ «M կայանում» սովորաբար նշանակվում էին երկու կամ երեք զինվոր՝ հրամանատար և մեկ կամ, հնարավոր է, երկու զինվոր։
«P կայանը» սովորաբար կառուցվել է M4 Sherman կամ M26 Pershing տանկերից վերցված զրահագմբեթների միջոցով[63], որոնց տակ կառուցվում էր ստորգետնյա կառույց (hypógheios), որը սովորաբար ներառում էր մուտք, վթարային ելք, գեներատոր, ջրի, սննդի և զինամթերքի պահեստ, հեռախոսային սենյակ և ռադիո[64]։ «P կայանի» համար սովորաբար նշանակվում էին չորս կամ հինգ զինվոր` հրամանատար, հրաձիգ, հրաձիգի օգնական` լիցքավորող, տարբեր գործերով օգնական և, հնարավոր է, ռադիոհաղորդագրող։
Որոշ կոնկրետ դեպքերում, զրահագմբեթների փոխարեն, մի փոքր ավելի բարդ դիրքում օգտագործվել է հրետասայլի վրա տեղադրված հրանոթ, որը նույնպես դասվել է որպես P տիպի կայան։
Ամեն դեպքում, դրանք անկախ կայաններ էին, որոնք միմյանց հետ կապված չէին այնպիսի ստորգետնյա թունելներով, ինչպես Ալպյան պատի 200 և 15000 տիպի հենակետերում էր։
Պաշտպանական հենակետերի ֆունկցիանալ նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտական սենյակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտպանական շինությունների համար ամենակարևոր հենակետերը մարտական սենյակներն էին (նաև կոչվում են «կայաններ»), այսինքն՝ այն փոքր ու նեղ սենյակները, երբեմն գետնի տակ, որտեղ տեղակայված էին հակատանկային միջոցներ կամ գնդացիրներ՝ թաքնված հատուկ ճեղքում և հատուկ քողարկված։ Սրանք ամբողջ կառույցի ամենաթույլ կետերն էին` ավելի տեսանելի ու խոցելի էին։ Ուստի որոշվեց պաշտպանել դրանք՝ տեղադրելով ամուր պողպատե թիթեղներ՝ այդպիսով նաև փոքրացնելով բացվածքների չափերը։ Թնդանոթների կամ գնդացիրների հրասայլերը (հատուկ կառուցված Տերնիի ռազմական գործարանում) հաճախ ամրակայվում էին բետոնի մեջ ներկառուցված այդ թիթեղների վրա։ Այս թիթեղները, որոնք կոչվում են զրահապատ թիթեղներ, ըստ էության կարող էին լինել երկու տեսակի՝ հարթ կամ կոր, միջինում մոտ 15 սմ հաստությամբ։
Մարտախցերում միշտ գործում էր օդափոխման համակարգ, որը թույլ էր տալիս զենքի կիրառման արդյունքում առաջացած գազերը սենյակից դուրս մղել և ապահովել խցիկի ներսում գտնվողներին մաքուր օդի մատակարարումը օդափոխման խողովակին միացված հատուկ դիմակների միջոցով, որպեսզի մարդիկ չթունավորվեին արտանետված գազերից։
Քանի որ սողանցքները դրսից տեսանելի միակ կետերն էին, դրանք խնամքով քողարկված էր։ Որոշվեց խաղաղության ժամանակ անցքերը ծածկել սկզբում մետաղական թիթեղներով, որոնց վրա ամրացված էր բետոնով պատված մետաղյա ցանց, որը հետագայում փոխարինվեց ապակեպլաստեով։ Անկախ օգտագործվող նյութից, այս ծածկույթը պետք է հիանալի կերպով միաձուլվեր տվյալ միջավայրի մորֆոլոգիայի և գույների հետ։
Յուրաքանչյուր մարտական սենյակ նույնպես միացված էր հենակետի կոմուտատորի հետ հեռախոսային կապի զույգով, որը տանում էր դեպի պատի վարդակ, որին հեռախոսը միացված էր հատուկ վարդակով։
Պատերազմից հետո հրամանատարների թելադրանքով, որպեսզի զենքի փողերը հրակնատի անցքից դուրս չմնան, որոշվեց, որ ոչ ռազմական ժամանակաշրջաններում զենքերը պետք է հետ քաշվեն և տեղադրվեն հատուկ եռոտանիների վրա։ Զենքերը ծածկվել են նաև մետաղե հատուկ ծածկող թիթեղներով՝ դրանք խոնավությունից պաշտպանելու համար։
Մուտքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի մարտական սենյակներից, պաշտպանական հենակետի մեկ այլ թույլ կետ էր մուտքը (մեկ, երբեմն նույնիսկ բազմակի)։ Սա սովորաբար գտնվում էր ներխուժման հավանական գծի հակառակ ուղղությամբ և, հնարավորության դեպքում, կառուցվում էր հատուկ խրամատում, երբեմն նույնիսկ քողարկված՝ իր գոյությունը թաքցնելու համար (մեկ մուտքի հազվագյուտ օրինակ է «Հենակետ 7» ամրաշինությունը Պրատո Դրավա ամբարտակում)։ Մուտքին մեծ նշանակություն է տրվել նաև քողարկման առումով։
Մուտքի յուրաքանչյուր դռնից հետո ստեղծվում էր «S»-աձև միջանցք՝ դեպի սենյակի ներս կրակելու հնարավորությունից խուսափելու համար, որը հաճախ համալրված էր ավտոմատների դիրքով (կոչվում է «զինված թունելի դիրք»)՝ կրակոցով մուտքի դռան ուղղությամբ՝ դրա պաշտպանությունը ներսից ապահովելու համար[65]։ «15000 տիպի» հենակետում մուտքը պաշտպանում էր նաև հատուկ կապոնիերա, որը նույնպես զինված էր գնդացիրներով[66]։
Սովորաբար հենակետերն ունեին երկու և ավելի մուտք. բացի հիմնականից, կառուցվում էր նաև վթարային ելք, որը տեղադրվում էր գլխավոր մուտքի քիչ թե շատ հակառակ դիրքում, որպեսզի ներս ներթափանցելու դեպքում փախուստի երթուղի լիներ։ Սա կարող էր լինել ևս մեկ դուռ կամ, երբեմն, նույնիսկ փոքր լյուկ[67], որը գտնվում էր «S»-a48 միջանցքի հատակին կամ պատին, որը կապված էր նեղ թունելի հետ, որը թույլ էր տալիս դուրս գալ փողոց՝ չորքոտանի շարժվելով ելքի միջով, որը նաև կոչվում է «լյուկ»[68]։
Ներքին հարդարանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներսում հենակետերն ունեին երկար և նեղ միջանցքներ, որոնք հաճախ ընդհատվում էին անջրանցիկ դռներով և աստիճաններով, որոնք տանում էին դեպի մարտական սենյակներ, բայց նաև մյուս հարկերը, հաշվի առնելով, որ աշխատանքները կարող էին կառուցվել նաև երկու կամ ավելի հարկերում։
Սովորաբար վերին հարկում գտնվում էին մարտական սենյակները, զինամթերքի պահուստները, գեներատորը, կապի սենյակները, հրամանատարական կետը և սպասարկման սենյակները, իսկ ներքևում՝ հանրակացարանները (հիվանդանոցները), որոնք օգտագործում էին երկաթե երկհարկանի մահճակալների հատուկ կառուցվածքներ (դրանք ոչ այլ ինչ էին, քան լայնացված միջանցքներ)[69]։ Մահճակալներն ու դրանց ցանցերը, Երկրորդ համաշխարհային պատերազմին նախորդող ժամանակաշրջանում, երկաթից էին, ուստի աշխատանքների խոնավության հետ շուտով ժանգոտվեցին։ Պատերազմից հետո, սակայն, դրանք փոխարինվեցին մետաղական մահճակալներով, սակայն շենքի ներսում քնած զինվորը ստիպված էր հավաքել իր մահճակալը և, հետևաբար, հեռացնել այն, երբ այն չէր օգտագործվում։
Սանհանգույցները սովորաբար գտնվում էին հենակետի մուտքի մոտ՝ գետնահար զուգարաններով, ինչը նվազեցնում էր հենակետից դուրս գալու անհրաժեշտությունը։ Հազվադեպ էին այս սենյակների պատերը սալիկապատված կամ նույնիսկ ջրահեռացման հնարավորությամբ։ Նախատեսված էին նաև բուժօգնության սենյակներ[70]։
Յուրաքանչյուր հենակետի ներսում՝ մեծ թե փոքր, միշտ տեղադրվել են բաքեր ոչ խմելու ջրի պաշարի համար։ Հաշվի առնելով այս տարաների ներսում ջրի ոչ խմելի լինելը, հենակետերում կային հատուկ բաքեր, որոնք պարունակում էին 5 լիտր խմելու ջուր։ Այս ապակե տարաները ջերմամեկուսացված էին պոլիստիրոլի շերտով և դրսից պատված էին շագանակագույն պլաստիկ պրիզմայով։
Դռներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գազի հնարավոր ախտահարումից պաշտպանվելու համար հենակետերը պետք է առանձնացվեին անջրանցիկ խցիկների միջոցով, որոնք տեղակայված էին միջանցքների բոլոր ճյուղերում, որոնք կապ ունեին արտաքին միջավայրի հետ, այսինքն՝ մուտքերն ու ելքերը դեպի կայաններ և դիտակետեր։ Վերոհիշյալ խցերը կազմված էին երկու անջրանցիկ, մոտավորապես 25 մմ հաստությամբ մետաղական դռներից[71], դիտակով և զմռսած միջադիրներով, որոնց փակումն ապահովվում էր խաչաձև սարքով աշխատող մի շարք սողնակներով։ Առնվազն 2,5 մ տարածություն էր նախատեսված երկու դռների միջև՝ պատգարակի անցման համար։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում հումքի մշտական պակասի պատճառով, ինչը հաճախ պատճառ էր դառնում պահանջվող դռների մեծ մասի չմատակարարմանը, այս ցուցումները հաճախ անտեսվել են՝ սահմանափակվելով միայն մեկ անջրանցիկ դռան տեղադրմամբ յուրաքանչյուր պլանավորված խցիկի համար[72]։
Զենքի դիրքերի մոտ տեղակայված անջրանցիկ խցիկները կատարել են ևս երկու գործառույթ.
- կանխել մարտական խցիկի ներսում հնարավոր պայթյունը և պայթյունի տարածումը կոնստրուկցիայի ներսում (հակահարձակման գործառույթ)
- կանխել զենքի շահագործման արդյունքում առաջացած գոլորշիների ներթափանցումը ապաստարաններ, մասնավորապես ածխածնի օքսիդը (CO), և անձնակազմի թունավորում առաջացնելը։
Մուտքերը, որոնք սովորաբար տեղակայված են կառույցի հետևի մասում կամ հակառակորդի կրակոցից բնական խոչընդոտներով պաշտպանված վայրերում, սովորաբար արգելափակվել են արտաքին դռով, որն ի սկզբանե կոչվել է «Տիպ 1» դուռ։ Այն բաղկացած է եղել 8 մմ հաստությամբ մետաղական շրջանակից` կնքված ազբեստից միջադիրով, դիտանցքով և բավականաչափ ամուր՝ հարվածներին կամ բեկորներին դիմակայելու համար։
Երբ անհնար է եղել ստեղծել բավականաչափ պաշտպանված մուտք, կիրառվել է պահակային խուց` դռանը կից։ Այն իրենից ներկայացրել է պողպատե կոնստրուկցիայով մինչև 30 մմ հաստությամբ սալ, որից հնարավոր էր իրականացնել հենակետի տվյալ մուտքի և ոլորանի արդյունավետ անմիջական պաշտպանություն։ Պահակային խցում նախատեսվել են երեք ոչ մեծ ճեղքեր՝ ներսից մետաղական թիթեղով կողպման հնարավորությամբ, ինչը թույլ է տվել տեղադրել ավտոմատ զենքեր կամ գնդացիրներ։ Պահակային կետը ունեցել է նաև դիտակետի գործառույթ[73]։
Հենակետի ինքնավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրաքանչյուր պաշտպանական հենակետ, որը նախագծվել է ըստ 1939 թվականի դեկտեմբերի 31-ի 15000 շրջաբերականից հետո, նախատեսված է եղել մշտական անձնակազմի համար[Ն 8] և ստեղծվել է զորքերին և նրանց հարաբերական հրամանատարությանը տեղավորելու համար՝ հնարավորություն տալով նրանց դիմադրել առանց արտաքին օգնության։ Այդ իսկ պատճառով, աշխատանքի ներսում կային ոչ խմելու ջրի և խմելու ջրի բաքեր[Ն 9], սննդի և զինամթերքի պահեստներ, լուսավորության, օդափոխության, օդի ֆիլտրման և վերականգնման համակարգեր և, վերջապես, հակաածխածնային պաշտպանության համակարգեր[74]։
Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ աշխատանքների համար նախատեսված սննդամթերքի և զինամթերքի դրույթները, որոնք դասակարգված էին 15000 շրջաբերականով ներկայացված անվանացանկի համաձայն, հետևյալն էին[75].
- «A տիպի կացարանի» համար 10 օրվա սնունդ և 30 օրվա ավտոմատ զենքի զինամթերք
- «Բ տիպի կացարանի» համար 5 օրվա սնունդ և 15 օրվա ավտոմատ զենքի զինամթերք
- «C տիպի կացարանի» համար 2 օրվա սնունդ և 4 օրվա ավտոմատ զենքի զինամթերք։
Ավելի սահմանափակ ժամանակահատվածում սպասվում էր ձեռքի նռնակների և հրետանու կամ հակատանկային զինամթերքի մատակարարումներ։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կրկին օգտագործված հենակետերի նորմալ ինքնավարությունը 8 օր էր[71]։
Էլեկտրամատակարարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում «200 տիպի» հենակետում էլեկտրահամակարգը եղել է հաստատուն հոսանքով։ Հենակետերի մեծ մասում էլեկտրական էներգիան մատակարարվել է Guidetti Condor U 1620 տիպի գեներատորով[76], որն արտադրել է Միլանի Fratelli Guidetti մեխանիկական կոնստրուկցիաների Condor ունիվերսալ շարժիչներ արտադրող ընկերությունը, որի առավելագույն հզորությունը 1,62 կՎտ էր, լարումը 72 վոլտից 90 վոլտ։ Գեներատորի և ցանցի միջև տեղադրվել են բուֆերային կուտակիչներ, որոնք հենակետերին էներգիա են մատակարարել մարտիկների ոչ ակտիվ ժամանակ։ Եթե հաշվի առնենք առկա փոքր հզորությունը, ապա պարզ է, որ լամպերի հզորությունը սահմանափակ էր. սովորաբար 16 վատտից 24 վատտ[77]։ Այնուամենայնիվ, մշտապես առկա են եղել վթարային նավթային լամպեր կամ մոմեր, որոնք տեղադրվել են խցերում և միջանցքների երկայնքով բաշխված հատուկ խորշերում[78]։
Ավելի փոքր դիմադրության կենտրոններում օգտագործվել է Guidetti Condor PV400 շարժիչ-գեներատոր, որը կարող է ապահովել առավելագույն հզորություն 400 Վտ[79]։ Իսկ ավելի խոշոր հենակետերում նախատեսվել է 8 կՎտ հզորությամբ գեներատորի օգտագործում՝ հատուկ հավաքված «Pellizzari» ընկերությունում[79]։ Քարանձավային հենկետերի մարտկոցներում 8 կՎտ հզորությամբ գեներատորը հաճախ գոյակցել է 1,62 կՎտ գեներատորի հետ[80]։
1964/1965 թվականներին պատերազմից հետո վերականգնված հենակետերը միացվել են Էնել[81] էլեկտրացանցին[82] 380 Վ եռաֆազ փոփոխական հոսանքի գծերով, որը պետք է օգտագործվի խաղաղ ժամանակ, մինչդեռ անհրաժեշտության դեպքում գեներատորները միշտ կարող են օգտագործվել։
Քողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենակետերը սովորաբար քողարկվել են շրջակա միջավայրով` կատարյալ միաձույլ տեսք ստանալով։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել անցքերին, հրացակնատներին և մուտքերին, առավել բաց կետերին[52]։
Fanteria d'Arresto հետևակայինների հենակետերի համար, հաշվի առնելով հարթ միջավայրը և ոչ այնքան հարմար լինելը որևէ բան թաքցնելու համար, ավելի դժվար էր դրանք քողարկել։ Լեռնային հենակետերի համար, սակայն, քողարկումն ավելի պարզ էր, հաշվի առնելով, որ աշխատանքները հաճախ ուղղակիորեն փորվել են ժայռի մեջ։ Իրականում, բազմաթիվ հենակետերի քողարկման համար օգտագործվել է շրջակա ժայռի նմանակող նյութեր (այն ժամանակ լայնորեն կիրառվել է ապակյա մանրաթել) և տնկվել է հատուկ բուսականություն։
Որոշ դեպքերում դրանք քողարկվել են որպես գոմեր, անտառներ կամ փոքր ֆերմերային տներ, այնուհետև ծածկվել փայտե տախտակներով, այնպես որ նրանք չեն կարող աչքի ընկնել նույնիսկ մարգագետնի մեջտեղում (ինչպես Հենակետ 23- ի հայտնի «գոմը» կամ Հենակետ 6 -ը)։
Մյուս դեպքերում հենակետը քողարկվել է՝ ստանալով տան կամ ֆերմայի տեսք, հետևաբար՝ պատուհանների և դռների տեսք ունեցող ճեղքերով (օրինակ, Հյուսիսային Ալպյան պատի Հենակետ 9-ը Դոբիակոյում)։
Այլ հնարավոր քողարկումներից են եղել նյութերի պահեստների կամ էլեկտրական ենթակայանների առկայության մոդելավորումը, սակայն դրանք պահանջում էին, որ անհրաժեշտության դեպքում քողարկումը հեռացվեր։
Զորանոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենակետերի մոտ գրեթե միշտ զորանոցներ են նախատեսվել. կարելի է առանձնացնել զորանոցների երկու տեսակ.
- թիկունքի մոտակա դիրքերում տեղակայվածներ. կիրառվել է զինվորների տեղակայման համար, որոնց խնդիրն էր պահպանել հենակետերի արդյունավետությունը, վերահսկել դրանք և անհրաժեշտության դեպքում նախատեսել նաև հենակետերի անհապաղ վերագործարկում՝ ըստ հստակ սահմանված պլանների
- բարձունքում տեղակայվածներ. սովորաբար տեղակայվել են սահմանային գծերի երկայնքով` բարձր դիրքերից հակառակորդի տեղաշարժերը նախապես վերահսկելու հնարավորությամբ։
Պաշտպանական զորանոցները կառուցվել են 1938-1941 թվականներին, որի հիմնական նպատակը սահմանը ծածկելու համար կազմակերպված սահմանապահ զինվորներին տեղակայելն էր։ Ալտո Ադիջում, Հարավային Տիրոլի ազատագրման կոմիտեի (BAS) ահաբեկչության ժամանակաշրջանում, որոշ զորանոցներ վերագործարկվել և զբաղեցվել են Ալպյան և ֆինանսական ոստիկանության ստորաբաժանումների կողմից՝ սահմանային հսկողության ծառայության համար։
Օդափոխման համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենակետերում նախատեսվել է օդափոխման համակարգ՝ խիստ կախված անջրանցիկ դռներով ստեղծված սենյակների բաժանումից։ Օդափոխման համակարգը բաղկացած էր ժալյուզներից կամ օդափոխման խողովակներից կազմված համակարգից, որը թույլ է տալիս արտաքին մուտքերից եկող օդը, հնարավոր է ֆիլտրացված, տեղափոխել հենակետի տարբեր սենյակներ էլեկտրական կամ սահող շուռտվիկային մեխանիզմով (Slider-crank linkage) աշխատող օդափոխիչների միջոցով։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերաօգտագործված Ալպյան պատի կայաններում օդափոխության համակարգը ենթարկվել է բարելավման և պարզեցման՝ համեմատած սկզբնական նախագծում նախատեսվածի հետ։
Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին համաշխարհային պատերազմում ագրեսիվ քիմիական նյութերի օգտագործումից ելնելով Ալպյան պատի աշխատանքների շրջանակներում որոշվել է մարտական գազերից կոլեկտիվ պաշտպանության համակարգ ստեղծել։ Այս համակարգում ներքին սենյակները հերմետիկ փակվել են անջրանցիկ դռների միջոցով և տեղադրվել են կենտրոնական օդափոխման և օդի ֆիլտրման համակարգ, որն անցնում է մի շարք օդանցման ժալյուզների միջոցով, որոնք տեղադրվել են կամ կրակագծից հեռու վայրերում, կամ զրահապատ ծխնելույզներում, որտեղ դա հնարավոր չէ։
Օդային անցումները միշտ պետք է բազմակի լինեին՝ հրետանային կրակի դեպքում ախտոտվելու կամ միաժամանակ ոչնչացման հնարավորությունից խուսափելու համար[83]։ Խողովակները պատրաստվել են ներսից ոչ ողորկ մակերեսով, իսկ թեքությունները կոր` օդի անցման դիմադրությունը նվազեցնելու համար, սովորաբար պատրաստված ցինկապատ երկաթից և ներսից մշակված հակաթթվային ներկով՝ կոռոզիայից խուսափելու համար[84]։ Օդափոխման սարքավորումները գտնվել են հենակետի ամենաներքին մասում՝ մուտքի միջանցքի երկայնքով հատուկ սենյակում կամ զորքերի ապաստարանի պատի մեջ բացվող խորշում։ Օդափոխման ագրեգատը կարող է աշխատել էլեկտրականությամբ, բայց միշտ պետք է լիներ մի շարք բազմապատկիչ փոխանցումներ՝ կապված մի զույգ շուռտվիկային մեխանիզմներով` անհրաժեշտության դեպքում ձեռքով աշխատացնելու համար[84]։
Պատերազմի նախարարության ինժեներական կորպուսի տեսչության կողմից թողարկված Պաշտպանական համակարգերի տարրերի կառուցման ստանդարտների համաձայն, «Համակարգը պետք է թույլ տա օդափոխություն դրսից ազատ մուտքով, օդափոխություն արտաքին օդի ֆիլտրմամբ և փակ միացումով օդափոխություն` ներքին օդի վերականգնումով»[85]։ Դա պետք է իրականացվեր, համաձայն նկարում պատկերված օդափոխության համակարգի գծապատկերի, քառակողմ փոխանակման փականով, որը միացնում էր օդափոխիչի մուտքը հերթափոխով.
- դրսից եկող օդատար` նորմալ պայմաններում
- օդի ֆիլտրման բլոկ` գազի հարձակման դեպքում
- օդի ռեգեներատոր` օդի արտաքին մուտքերի խցանման կամ ֆիլտրերի ախտոտման կամ անհայտ թունավոր գազերի առկայության դեպքում.[86]:
Օգտագործվել են SCM35 տիպի գազի ֆիլտրեր[87], որոնք արագ փոխարինելու միացումներով են[88] և դասավորված են զուգահեռ՝ մաքրված օդի ծավալը մեծացնելու համար։ Դրանց թիվը (երկու, երեք կամ չորս) տարբեր էր՝ կախված սենյակների ծավալից[89]։
Օդային ռեգեներատորը խնդիր ուներ վերաշրջանառել ապաստարանից եկող հնացած, անձնակազմի շնչառության արդյունքում ածխաթթու գազով (CO2) հարստացած օդը, այն հատուկ վերականգնող պարկուճներով անցկացնելու միջոցով, որոնք պարունակում են այնպիսի նյութեր, ինչպես «պրոքսիլենը», որը ունակ է կլանել CO2 և միաժամանակ արտադրել թթվածին, կամ «նատրիումի հիդրատ» պարունակող պարկուճներ, որոնք միայն CO2 են կլանում և պահանջվում է թթվածնի ներմուծում բալոններից[89]։
Օդային ռեգեներատորի տեղադրումն անհրաժեշտ է համարվել այն հենակետերի համար, որոնք կարող են ենթարկվել երկարատև հրետանային կրակի՝ գազի ֆիլտրերի ախտոտման դեպքում կայազորի կյանքի տևողությունը ևս 9-12 ժամով երկարացնելու համար[90]։ Օդային ռեգեներատորների սահմանափակ տարածումը հաստատվում է 20-րդ դարի վերջին տասնամյակից սկսած Արևմտյան Ալպյան պատի աշխատանքների վերաբերյալ հրատարակված գրականությամբ, ինչպես նաև հենց հենակետերի ներսում հայտնաբերված պատերազմի մնացորդների ուսումնասիրմամբ (օրինակ՝ Բարդոնեկիայի Բրամաֆամ ամրոցի թանգարանային տարածքը)[91], որտեղից հայտնաբերված օդափոխության համակարգերի գտածոներն առանց օդի ռեգեներատորի են։ 1940 թվականին կառուցված հյուսիսարևելյան սահմանի «15000 տիպի» որոշ աշխատանքների նե��սում հայտնաբերվել են օդափոխման բլոկների մնացորդներ՝ պատրաստված Միլանի «Aeromeccanica Marelli SA»-ի կողմից՝ հագեցած ռեգեներատորով[92]։
Օդափոխիչի ներքևում ժալյուզներ են եղել, որոնք թույլ էին տալիս օդը հատուկ խողովակների միջոցով ուղարկել ապաստարան և զենքի դիրքեր։ Համակարգի կառավարման վահանակը ներառում էր նաև հոսքաչափ՝ ներմուծված օդի ընդհանուր հոսքի արագությունը չափելու համար և մի շարք ճնշման չափիչներ՝ տարբեր բաշխիչ կոնտուրներում ճնշումները ստուգելու համար[93]։
Ապաստարանի օդափոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապաստարանի սենյակի օդափոխությունն իրականացվել է մի շարք ելքային օդանցքների միջոցով։ Երկհարկանի մահճակալներով սենյակներում նախատեսված են եղել դեֆլեկտորներով (շեղիչ) օդատար խողովակներ, որոնք պատի երկայնքով բաշխվել են կանոնավոր միջակայքերով (մոտավորապես յուրաքանչյուր 6 մետրի վրա)։ Այս օդափոխիչներով կարգավորվել է ներմուծվող օդի քանակը՝ բացառելով սենյակներում օդի կանգը կամ վնասակար հոսքները[94]։ Դիմացի պատի երկայնքով նախատեսվել է ևս մեկ խողովակ` ոչ թարմ օդի արտամղման ելքերով։ Այդ օդի դուրս մղումը կատարվել է հատուկ ծխնելույզի միջոցով, որի վրա ավտոմատ ստուգիչ կափույրը խոչընդոտել է հակառակ ուղղությամբ օդի շրջանառության հավանականությունը[95]։ Արտամղման խողովակը, ինչպես նաև ներմղմանը, միացվել են ռեգեներատորին` անհրաժեշտության դեպքում օդի վերաշրջանառությունն ապահովելու համար։
Մարտական սենյակների օդափոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտական սենյակները մեկուսացվել են մնացած սենյակեներից հերմետիկ խցիկով, որի գործառույթներից մեկն էր կանխել զենքի կրակոցից առաջացած ածխածնի երկօքսիդի (CO) ներթափանցումը ներքին սենյակներ՝ անձնակազմի թունավորումից խուսափելով։ Կրակակետերի ներսում աշխատող անձնակազմի պաշտպանությունը ածխածնի օքսիդից ապահովվել է հատուկ հակագազերի միջոցով, որոնք ճկուն ծալքավոր խողովակով միացվել են ծալքավոր կոլլեկտորին, որը տանում է դեպի օդափոխման համակարգից եկող օդատարը։
Օդափոխման կափույրով, որը միացվել է նույն մաքուր օդի ընդունման սխեմային, կրակակետի խցիկը գերճնշման տակ է պահվել` գործողության մեջ գտնվող զենքի արտադրած գազերը արտանետելով դուրս հատուկ խողովակների միջոցով, որոնք տանում էին դեպի կազեմատի վերին մասը (կամ ճակատային պատը, երբ վերջինս ամբողջությամբ փորված էր)։ Կրակախցիկում առկա գերճնշումը նաև պաշտպանել է քիմիական ազդեցությունից՝ կանխելով մարտական գազերի մուտքը ճեղքերով կամ օդանցքներով, որոնք զենքերի պարապուրդի ժամանակ կազեմատում բնական օդափոխություն են ապահովել[96]։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կրկին շահագործված հենակետերի օդափոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կրկին շահագործված Ալպյան պատի հենակետերում կենտրոնացված օդափոխության համակարգը փոխարինվել է մի շարք տարբեր տեսակի սարքավորումներով, որոնք բաշխված էին սպասարկվող կայանքների մոտ գտնվող ամրաշինությունների շրջանակներում։ Մասնավորապես տեղադրվել են.
- օդի արտանետման էլեկտրական սարքավորումներ՝ ապաստարանների ներսում օդի փոխանակման համար[97], հնարավոր է, օդի խոնավացման համակարգերով ապահովված[98]
- էլեկտրական օդափոխիչներ, որոնք ապահովել են մարտախցեր տանող օդի հոսքը միջանցքներում
- ձեռքով կառավարվող հակա-CO կենտրոնախույս օդափոխիչներ յուրաքանչյուր մարտախցի մոտ[99]։
Միջուկային, կենսաբանական կամ քիմիական հարձակումներից պաշտպանության անհատական միջոցների ընդունումը թույլ է տվել նաև պարզեցնել պաշտպանական կառույցներում սեկտորավորումը՝ վերացնելով անջրանցիկ խցիկները։
Մարտական խցիկների օդափոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համեմատելով Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ ստեղծված իրավիճակի հետ՝ մարտական խցերի օդափոխության մեթոդները գործառութային առումով մնացել են նույնը, սակայն ենթարկվել են համակարգման հետևյալ փոփոխությունների.
- Մարտախցիկի մուտքի անջրանցիկ խցիկի վերացում և հենակետի ներսում հակաշնչառական և հակաCO պաշտպանիչ գործառույթով միասնական անջրանցիկ դռան օգտագործում։
- Յուրաքանչյուր կայանի համար կենտրոնացված օդափոխիչի փոխարեն կայանի դրսից տեղադրել ձեռքով ղեկավարվող մեխանիկական կենտրոնախույս օդափոխիչ։ Շնչելու օդը մտցվել է կազեմատի մեջ աշխատողի կողմից, որը պտտել է շուռտվիկը րոպեում մոտավորապես 40 պտույտ արագությամբ։ Որոշ հազվադեպ դեպքերում կենտրոնախույս օդափոխիչին ներկառուցվել է էլեկտրական շարժիչ, որն ապահովել է պտտման մշտական արագություն՝ առանց հատուկ զինվոր ներգրավելու։
- Հակա-միջուկային, կենսաբանական կամ քիմիական հարձակումների դեմ ֆիլտրերի տեղադրում կազեմատի ներսում օդատար խողովակի վրա գտնվող կոլեկտորի և զինվորների դիմակներին միացված ծալքավոր խողովակների միջև։ Այս ֆիլտրերի օգտագործումն անհրաժեշտ էր օդի օդափոխման և զտման կենտրոնացվածության լիկվիդացումը կոմպենսացնելու համար։
Օգտագործվել են օպտիկական` M34 կամ M41 տիպի գազի դիմակներ, որոնք հետագայում փոխարինվել են M59 մոդելով։
Հենակետերի սպառազինություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպառազինություն պատերազմից առաջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրաքանչյուր հենակետ համալրվել է առնվազն մեկ գնդացիրով և, հնարավոր է, հակատանկային հրացանով։ Հակատանկային մասի առկայությունը նորմա է դարձել 15000 շրջաբերականի թողարկումից հետո հենց շրջաբերականով նախատեսված «խոշոր հենակետերում» և «միջին հենակետերում»[100][⇨]:
Սովորաբար սպառազինությունը ներառել է[101][102][103].
- Fiat Mod. 14/35 գնդացիր բետոնե կազեմատների կամ մետաղական գմբեթների համար։
- 1937 թվականից փորձեր են արվել այն փոխարինել ավելի ամուր և ճշգրիտ Breda Mod 37 մոդելով, իդեալական է անընդհատ կրակահերթի և կրակը դադարեցնելու համար։ Օգտագործվել է նաև պատերազմից հետո։
- Breda Mod. 30 գնդացիր, օգտագործվել է կապոնիրի մեջ՝ աշխատանքների մուտքերը պաշտպանելու համար. արդյունավետ զենք մինչև 500 մ մոտ հեռավորության վրա մարտերում (հետագայում այն փոխարինվել է Beretta BM 59 հրացանով)։
Մյուս կողմից, հրետանին հիմնականում բաղկացած է եղել հակատանկային զենքի երկու մոդելից.
- 57/43 Mod, 1887 թվականի թնդանոթ, տեղադրվել են հատուկ մոմակալաձև ամրացումների վրա (դրանք իրականում «Նորդենֆելդ» արտադրության թնդանոթներ էին, որոնք հանվել էին Թագավորական նավատորմի շահագործումից)։ Այն հետագայում փոխարինվել է 1935 թվականի 47/32 Mod-ով[104][105]։
- 47/32 Mod, 1935 թվականի գնդացիր, տեղադրվել է աղավնապոչաձև հենարանի վրա և լավ եռակցված թիթեղներին, որոնք արդեն օգտագործվել էին 57/43-ի համար (երբ կազիմատներում թնդանոթի վրա զրահ չի եղել, այն տեղադրվել է դաշտային կառքի վրա)։ Մոդելն արտադրել է Breda ընկերությունը՝ ավստրիական Böhler-ի համաձայնությամբ։
FIAT Mod. 1914 օգտագործվել է Ալպյան պատի հենակետերում մինչև 1935 թվականը 14/35 մոդելի նախատիպն է |
Breda Mod. 30 1930 թվականին ստեղծված իտալական գնդացիր |
47/32 Mod. 35 1935 թվականին ստեղծված հաստոցային հակատանկային գնդացիր օգտագործվել է բունկերում |
Բացի հակատանկային գնդացիրներից, օգտագործվել են նաև աջակցության գնդաիրներ.
- 75/27 1906 թվականի գնդացիր, տեղադրվել է գնդաձև ծխնիի վրա` ամրացվել 10 սմ զրահապատ սալին (այս ծխնիի շնորհիվ կրճատվել է կրակաճեղքի չափը, և ընդգրկվել են նաև կրակի մեծ տիրույթներ)։
- Škoda 10 սմ 1916 թվականի հաուբից, ծագումով ավստրիական, Իտալիային է անցել որպես պատերազմական ավար։ Այն օգտագործվել է կազամատի մեջ իր դաշտային սայլի վրա միայն Քոլ դեի Բովի հենակետում
- 65/17 1908 թվականի ուղեկցող թնդանոթ։ Այս կտորը հաշվի է առնվել ինչպես հենակետերի ներսում, այնպես էլ բացօթյա դիրքերում՝ հակատանկային ֆունկցիայով (միայն կիրառվել է Malles-Glorenza Opera 3 հենակետում )։
Բացի վերը նշված զենքերից, շատ հենակետեր հագեցվել են նաև.
- 81 M35, 1935 թվականի արտադրության ականանետ` մուտքերի պաշտպանության և մեռած անկյունների գնդակոծության համար՝ կորագիծ կրակոցի շնորհիվ։ Սկզբում այն օգտագործվել է հենակետերից դուրս, բայց այնուամենայնիվ, մուտքերի մոտ։ Երբեմն այս ականանաետերի համար նախատեսվել են հատուկ արտաքին հարթակներ։ Հետագայում նախագծվել է դրանց տեղադրումը հենակետերի ներսում։ Այն կարող էր զինված լինել.
- 3265 կգ-անոց սովորական ռումբ` 0,5 կգ ականառումբի պայթուցիկ նյութով
- 6,6 կգ-անոց մեծ հզորությամբ ռումբ` 2 կգ ականառումբի պայթուցիկ նյութով
- Brixia Mod. 35, 1930-ականների 45 մմ տրամագծով ականանետ, որն իտալական բանակ ներմուծվել է 1935 թվականին
- Թաքնված տիպի բոցասայլ, հատուկ նախագծված ֆորտիֆիկացիոն ամրություններում օգտագործելու համար, 50 մ հեռահար տիրույթով
- Զինվորների անհատական զենքեր, օրինակ՝ ձեռքի նռնակներ, որոնք հնարավոր էր նետել որոշ հենակետերում նախատեսված ուղղահայաց թակարդներից` բարձրադիր հրակնատներից (մաշիկուլի)։
Բացի քողարկումից, հենակետը սովորաբար շրջապատվել է ականապատ դաշտով և փշալարով սակրավորներից պաշտպանվելու համար, ինչպես նաև հատուկ նշաններով, որոնք ցույց էին տալիս հենակետի առկայությունը (դրանք իրականում հետաքրքրասերներին հեռու պահել ու համար էր և ոչ թե թշնամիներին)։
Բացի հակատանկային գործառույթով խրամատից կամ պատից, որը սովորաբար կառուցվել է հովտի հատակում՝ զավթիչի սայլերի ճանապարհը փակելու համար, կային ճանապարհային և երկաթուղային բլոկների տեղակայման մարտավարական պլաններ և հարձակման համար նախատեսված տարածքներով գնդակոծման պլաններ, որոնք պետք է կիրառվեին հարձակման դեպքում։ Հաճախ ճանապարհները և երկաթուղիները փակվել են մալուխներով կամ եղջերավոր ուղեփակոցներով` ֆրիզներով, ըստ անհրաժեշտության։
Մարտական գործողությունների ժամանակ զենքի նորմալ դիրքից բացի, անհրաժեշտության դեպքում, հրացանները հանվել և տեղադրվել են հատուկ հենարանների վրա, ինչպես նաև ծածկվել ջրի և խոնավության դեմ հատուկ պաշտպանիչ թիթեղներով։
Սպառազինություն պատերազմից հետ��
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, երբ հենակետերը վերաբացվել են և վերստին համալրվել անձնակազմով, այս անգամ որպես Alpini d'Arresto և Fanteria d'Arresto, հենակետերի սպառազինությունը մասամբ փոխվել է[101][102]։
- Ավտոմատներ
- Breda M37 մոդելի 8 մմ տրամաչափով գնդացիր, տեղադրվել է բետոնե հենակետերում հատուկ հրետասայլի վրա (հետագայում այն փոխարինվեց MG 42/59 գնդացիրով 1981-1982 թվականներին)
- Beretta BM 59 հրացան, որն օգտագործվել է հենակետերի և մուտքերի սերտ պաշտպանության համար
- Bren Mk1 մոդելի 7,62 մմ տրամաչափով թեթև գնդացիր, մոտակա և մուտքի պաշտպանության համար
- MG 42/59 գնդացիր, որը գործարկվել է 1970-1980-ական թվականներին։ Շատ դեպքերում դա հանգեցրել է հրետասայլերի փոփոխությանը։
- Browning M2 զենիթային ծանր գնդացիր, որն օգտագործվել է այն դիրքերում, որոնք թույլ էին տալիս գործողությունների լայն շրջանակ և բաց դաշտ (Alpini d'Arresto և Fanteria d'Arresto դիրքերում, որոնք ինտեգրվել են հետպատերազմյան քարանձավային հենակետերում)։
- Հրետանի
- 75/21 IF մոդելի իտալական արտադրության թնդանոթ
- 75/34 SF մոդելի իտալական արտադրության թնդանոթ
- MECAR 90/32 մոդելի թնդանոթ, որը փոխարինել է նախորդ երկու մոդելներին։ Այս թնդանոթը բելգիական արտադրության էր և գոյություն ուներ թեթև «L» և «P» ծանր տարբերակներով
- 76/40 1916 RM մոդելի թնդանոթ, որոշ դեպքերում փոխարինելով 90/32-ին
- Ansaldo 105/25 M.43 մոդելի իտալական արտադրության հրետանային ինքնագնաց, փոխարինել է 75/27. Այս թնդանոթը իտալական M.43 ինքնագնաց տանկային կործանիչի խիստ փոփոխված տարբերակն է, որն օգտագործվել է պատերազմի ժամանակ։ Այն Իտալիայում արտադրված վերջին մեքենան է, որն արտադրվել է միայն 1943 թվականի սեպտեմբերի 8-ից հետո, ինչպես նաև առաջինն էր, որը կառուցվել էր հիմնականում եռակցված և ոչ միայն պտուտակավոր թիթեղներով։
- Հին տանկեր` M4 Sherman, M26 Pershing, M47 Patton, որոնց վրա մոնտաժվել են զրահաաշտարակ կամ ամբողջ կորպուսը տեղադրվել է հատուկ բետոնե տանկում։ Առաջինը 76/55 թնդանոթի փողով (SF (Sherman Firefly) կայծոռիկ անգլիական արտադրության մոդել, որը հայտնի է նաև որպես «17 ֆունտանի»), իսկ մյուս երկուսը ունեին 90/50 M-3 փող։
- Որոշ դեպքերում օգտագործվել է նաև Fiat M-15/42-ի կորպուսը։
Ավելին, հենակետերը պաշտպանվել են նաև ականապատ դաշտերի օգտագործմամբ, որոնց տեղակայումն իրականացրել են ռազմական ինժեներները։
1992 թվականին աշխատանքների ապամոնտաժմամբ/փակմամբ զենքերի մեծ մասը հանվել է, այդ թվում՝ պտուտահաստոցները, տանկերը կամ դրանց մասերը (երբ դա հնարավոր էր անել, քանի որ դրանցից շատերը եռակցվել էին երկաթբետոնի մեջ)։
Beretta BM59 | Breda M37 | MG42/59 |
Browning M2 խոշոր տրամաչափի գնդացիր |
M26 Pershing միջին տանկ |
M4 Sherman Firefly միջին տանկ |
Հաղորդակցություն հենակետերի մեջ և միջև
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենակետերում նախատեսվել է տեղադրել հեռախոսային ցանց և այլ համակարգեր՝ տարբեր կայանները հրամանատարությանը միացնելու համար, ինչպիսիք են հեռախոսափողը, լուսային և ձայնային ազդանշաններով վահանակները, բարձրախոսները[106][107]։ Այնուամենայնիվ, եթե դա, գոնե մասամբ, իրականացվել է ավելի մեծ հենակետերում, որտեղ հեռահաղորդակցությունը խիստ անհրաժեշտ էր, նույնը տեղի չի ունեցել փոքր հենակետերի դեպքում[108]։
Փոխարենը, արտաքին կապերը հիմնված էին ֆոտոհեռախոսակայանների վրա, որոնք հետագայում փոխարինվեցին ռադիոկայաններով և ստորգետնյա մալուխով հեռախոսային ցանցով[106][107]։
��ոտոֆոնային կայաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆոտոֆոնները էլեկտրաօպտիկական սարքեր են, որոնք թույլ են տալիս աուդիո ազդանշանի լրիվ դուպլեքս փոխանցումը կապի ալիքի միջոցով՝ հիմնված տեսանելի կամ մոտ ինֆրակարմիր սպեկտրում էլեկտրամագնիսական ալիքների օգտագործման վրա։ Գործնականում, խոսափողի կողմից արտադրված էլեկտրական ազդանշանը համապատասխան ուժեղացումից հետո օգտագործվում է օպտիկական պրոյեկտորի մեջ տեղադրված շիկացած լամպի սնուցման լարման ամպլիտուդը մոդուլացնելու համար, որի ճառագայթումը (տեսանելի կամ ինֆրակարմիր դաշտում) ուղարկվում է ուղիղ գծով դեպի ընդունող կայան։ Այստեղ օպտիկական ճառագայթը ֆիքսվում է երկու հայելիներից կազմված կատադիօպտրիկ[Ն 10] համակարգով, որի կիզակետում դրված էր ցեզիումի լուսարձակող բջիջ[109], որը լույսի տատանումները վերափոխում է էլեկտրական ազդանշանի, որն ուժեղացվում է և ուղարկվում ականջակալ, որով օպերատորը կարող է լսել համապատասխան կայանի կողմից փոխանցված ձայնային հաղորդագրությունը[110]։
Ֆոտոֆոնիկ կայանները, որոնք այդ ժամանակների համար ամենաարդիականն էին, ռազմական իշխանություններին հասանելի են եղել 1935 թվականից։ Դրանք կազմված են տուփից, որը պարունակում է էլեկտրոնային մաս, որը բաղկացած է թերմիոնիկ խողովակի միացումից, որը սնուցվում է մարտկոցներով, և օպտիկական ապարատից, որը բաղկացած է երկու կողք կողքի մետաղական խողովակներից, որոնցում համապատասխանաբար տեղադրված են լամպը և ցեզիումի բջիջը, որոնց տեսադաշտը դեպի այն կայանն է, որի հետ պետք է կապ հաստատվի[79]։ Համակարգը կարող է աշխատել տեսանելի կամ ինֆրակարմիր ճառագայթման հետ՝ փոխանցման համալիրի դիմաց կիրառելով հատուկ գունավոր ապակե էկրաններ (հատուկ զտիչներ)[111]։
Գործել են երկու տեսակի ֆոտոֆոնիկ կայան, որոնք տարբերվում են օպտիկական ապարատի խողովակների տրամագծով (115 մմ կամ 180 մմ), որից կախված է համակարգի օգտակար հոսքի արագությունը։ Երկու տեսակներն էլ կարող են օգտագործվել որպես դաշտային կայաններ՝ օպտիկական ապարատը տեղադրելով հատուկ եռոտանու վրա, սակայն հենակետերի շրջանակներում նախատեսվել է միայն 180 մմ կայանի տեղադրում, որի օպտիկական մասը դրվել է հենակի վրա՝ զույգ կողք կողքի խողովակներով, որոնք ներկառուցված են եղել մի փոքրիկ ճեղքի մեջ, որը կոչվում էր ֆոտոֆոնիկ ծորան, որն անցնում էր համապատասխան հենակետի ֆոտոֆոնիկ կայանի ուղղությունը պաշտպանող բլոկի պատի կամ ժայռային զանգվածի վրա արված անցքով։ Ֆոտոֆոնային կայանները սովորաբար տեղակայվել են մուտքի բլոկներում և մարտական սենյակներում կամ, որոշ դեպքերում, հատուկ նշանակված տարածքներում[108]։
Այս համակարգը տեսականորեն թույլ էր տալիս հաղորդակցվել մինչև 6 կմ հեռավորության վրա ցերեկը և 10 կմ (մոտավորապես) գիշերը[112]։ Գործնականում լեռնային միջավայրի մթնոլորտային պայմանները, որոնք հաճախ բնութագրվում են մառախուղով կամ ցածր ամպամածությամբ, մեծ ազդեցություն են թողել գործառնական աշխատանքի վրա՝ երբեմն խոչընդոտելով հաղորդակցությունների հասկանալիությանը։ Այս կապակցությամբ մարշալ Բադոլիոն 1940 թվականի մայիսի 16-ին և 17-ին Մոնչենիզիոյի մեր պաշտպանական կայանքների ստուգման մասին զեկույցում գրել է հետևյալը. «Հենակետում առկա ֆոտոֆոնիկ կայանները ներկայացնում են այնպիսի թերություն, որ գործելու դեպքում կանխատեսելի է, որ դրանք համապատասխան արդյունք չեն տա։ Արդեն ուսումնասիրվում է դրանք կարճ ալիքներով ռադիոկայաններով փոխարինելը»[113]։
Ռադիոկայաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաշվի առնելով ֆոտոֆոնիկ համակարգերի անկատարությունը մառախուղի կամ թանձր ծխի դեպքում՝ որոշվել է աշխատանքը կահավորել ռադիոկայաններով։
Ռադիոյի վաղ մոդելը` R4/D-ն, հետագայում փոխարինվել է RF4/D մոդելով։ Այս ռադիոկայանները, բացի մեծածավալ լինելուց (դիպոլային տիպի 20 մ ալեհավաքներ) նաև ծանր էին (R4/D-ը կշռում էր 152 կգ), ունեին 50-60 կմ հեռահարություն, և աշխատել են մոտ 1300-4285 կՀց հաճախականությամբ` առաջինը և 1270-4300 կՀց` երկրորդը։ Հաճախ ֆոտոֆոնիկ ծորանն օգտագործվել է ալեհավաքը պահելու համար[106][107]։
Հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ռադիոսարքերն ավելի ու ավելի կարևոր դեր են ունեցել հաղորդակցության մեջ, և վերականգնված հենակետերը հագեցվել են ռադիոհամակարգերով, որոնք հարմար էին շահագործման համար նույնիսկ դրանց ներսից՝ լրացուցիչ սարքավորումների միջոցով, որոնք կոչվում էին «OB/9 լրացուցիչ համալիրներ», որը ներառել է ցցաձողային ալեհավաք, կոաքսիալ միացման մալուխ, ալեհավաքի ադապտեր և մեկուսիչով ցից՝ ալեհավաքը հենելու համար[106]։ Օգտագործված ռադիոյի մոդելներից մի քանիսն էին.
- «CPRC-26» կայան։ Այս պարզ FM` հաճախականային մոդուլյացիայի ռադիոսարքն օգտագործվել է «մերձակա պաշտպանության դասակի» հետ հենակետի ներսից կապ պահպանելու համար, երբ այն թողնում էր հենակետը` օրինակ, պարեկային ծառայության համար։ Ռադիոկայանն ուներ 28,5x26x10,2 սմ չափսեր՝ 4,8 կգ ընդհանուր քաշով (ներառյալ պարագաներ, մարտկոցներ և պայուսակ)։ Ռադիոն ուներ վեց ալիք՝ 47-ից 55,4 ՄՀց հաճախականության միջակայքով։ Մարտկոցներն ապահովել են ռադիոյին 20 ժամ կապ։ Օգտագործելով իր սեփական ցցային ալեհավաքը՝ սարքն ունեցել է 1,5 կմ շառավիղ, որը կարող էր աճել մինչև 3 կմ, եթե ալեհավաքը երկարացվեր՝ ավելացնելով 1,22 մ երկարությամբ մետաղալար[106]։
- «SCR-300» կայան։ Այս պարզ FM ռադիոսարքն օգտագործվել է «մերձակա պաշտպանության դասակի» հետ հենակետի ներսից կապ պահպանելու, ինչպես նաև հենակետից հենակետ կապի համար։ Ռադիոն ուներ 28x43x15 սմ չափսեր՝ 15 կգ ընդհանուր քաշով (ներառյալ պարագաներ, մարտկոցներ և պայուսակ)։ Ռադիոն ուներ 40 ալիք՝ մոտ 48 ՄՀց հաճախականությամբ։ Կախված օգտագործվող մարտկոցներից, ռադիոն կարող էր ինքնավար աշխատել 10 կամ 20 ժամ։ Ռադիոկայանն ուներ երկու մատակարարվող ալեհավաք՝ կարճ և երկար ցցաձողերով, որոնք ապահովում էին համապատասխանաբար 3 և 5 կմ հեռահարություն[106]։
- «AN/GRC-9» կայան։ Այս ամպլիտուդային մոդուլային ռադիոսարքը (պարզ կամ այլ կերպ) օգտագործվել է հենակետերից մինչև բարձր հրամանատարությունը կապ պահպանելու համար։ Ռադիոն բաղկացած էր երեք հիմնական և առանձին մասերից. ապարատի ծածկ՝ 40x29x22 սմ չափսերով, 15 կգ քաշով, սնուցող-վիբրատորի ծածկ՝ 45x24x27 սմ չափսերով, 37 կգ քաշով և 33x28x30 սմ չափսերով սնուցող-օժանդակ ծածկ՝ 16 կգ քաշով։ Ընդհանուր առմամբ սարքն ուներ 80 կգ քաշ։ Ռադիոն աշխատում էր 2-12 ՄՀց հաճախականությամբ։ Սարքի սնուցման համար հնարավոր էին երեք լուծումներ, որոնք ապահովում էին համապատասխանաբար 6, 12 կամ 24 Վ լարում, հետևաբար տալիս էին համապատասխանաբար 5, 8 կամ 14 ժամ ինքնավար գործելու հնարավորություն։ Կախված ալեհավաքից, ռադիոկայանը կարող էր ունենալ հեռահարության տարբեր տիրույթ։ Եթե օգտագործվեր ցցային ալեհավաք, որը կարող էր բաղկացած լինել 1 մ երկարությամբ 5 տարրերից, ձայնային կապը հասնում էր 25 կմ-ի, իսկ հեռագրային՝ 56 կմ-ի։ Եթե դրա փոխարեն օգտագործվեր մետաղալարային ալեհավաք, ձայնային կապը հասնում էր 40 կմ-ի, իսկ հեռագրային կապը` 120 կմ[106]։
Հեռախոսային ցանց
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչ վերաբերում է Հյուսիսային Ալպյան պատի հենակետերին, ապա արտաքին հեռախոսային կապերը, որոնք հաշվի են առնվել Ինժեներական կորպուսի տեսչության (IAG) տարբեր շրջաբերականներում, սկսել են նախատեսվել 1940-ականների նախագծերում[Ն 11], սակայն չեն դիտարկվել որպես առաջնային նշանակություն՝ հաշվի առնելով, որ հենկետերի մեծ մասը դեռ ավարտված չէին։ Այսպիսով, երբ հենակետերի աշխատանքները դադարեցվել են (1941-1942 թթ.), նման միացումով ոչ մի հենակետ չի սարքավորվել[114]։
Պատերազմից հետո դա շտկվել է որոշ հենակետերի վերաօգտագործմամբ, որոնք այդպիսով հագեցած էին ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հեռախոսային ցանցով։ Օգտագործված սարքերից մի քանիսն են[106].
- «EE-8» տիպի դաշտային հեռախոսային ապարատ։ Օգտագործվել է հենակետի ներքին միացումների համար։ Սարքը տեղադրվել է 26x21x11 սմ չափսի կաշվե կամ կտավե պատյանի մեջ, որի ընդհանուր քաշը (ներառյալ մարտկոցները) 5,1 կգ էին։ Էլեկտրաէներգիան ապահովվել է երկու BA-30 մարտկոցներով, որոնք տեղադրված էին հաջորդաբար և ապահովում էին 3 Վ լարում[106]։
- «UC» տիպի դաշտային հեռախոսային բաշխիչ, 10 գծով։ Այն օգտագործվել է Ալպյան պատի հենակետերի միջև ներքին, բայց նաև արտաքին միացումների համար։ Սարքը հիմնականում պատրաստվել է մետաղյա տուփից՝ 53x20x20 սմ չափսերով, սարքի ընդհանուր քաշը 21,5 կգ։ Էլեկտրաէներգիան ապահովվել է 3 WB-0/200 մարտկոցներով, որոնք տեղադրված էին հաջորդաբար, որոնք ապահովել են 4,5 Վ լարում[106]։
- «SB-22/PT» դաշտային հեռախոսային կոմուտատորը, որը ութսունականների սկզբին փոխարինվել է «UC» մոդելով՝ գծերը հասցնելով 12-ի։ Այն օգտագործվել է Ալպյան պատի հենակետերի հետ ներքին, բայց նաև արտաքին միացումների համար։ Սարքը հիմնականում կազմված էր 13x39x33 սմ չափի անջրանցիկ մետաղական տուփից, սարքի ընդհանուր քաշը 14 կգ։ Էներգամատակարարման համար պահանջվել է 2 BA-30 տիպի մարտկոց՝ միացված հաջորդաբար, որոնք ապահովում էին 3 Վ ելքային լարում։ Դրանցից երկուսն անհրաժեշտ էին հեռախոսի համար, և նույնքանը՝ լուսավորության և զանգի լարման համար[106]։
Հենակետի շրջանակներում հիմնական սենյակները համալրվել են շարժական հեռախոսներով՝ հատուկ համակարգի միջոցով միացված հեռախոսային բաշխիչին։
Սիմվոլներ հենակետերի ներսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բունկերների ներսում օգտագործվել է հատուկ սիմվոլիկա, որը, ի լրումն հրշեջ դիրքերի հետ կապված առաջադեմ նույնականացման, ցույց է տալիս հենակետերի ներսում գտնվող սենյակներն ու սարքավորումները։ Օգտագործված սիմվոլիզմի տեսակը, թեև նման էր, բայց տարբեր էր՝ կախված ժամանակաշրջանից (պատերազմից առաջ և պատերազմից հետո) և նաև կախված նրանից, թե դա լեռնային թե հարթավայրային հենակետ էր։
Սովորաբար Ալպյան պատի բոլոր հենակետերում եղել են ցուցանակներ կամ լավագույն դեպքում ալյումինե ցուցանակ, որը ցույց է տալիս կրակային դիրքերի քանակը և տեսակը, հետևաբար ցանկացած տարբեր սենյակները, օրինակ՝ հանրակացարանը կամ պահուստային կետերը։
Սիմվոլները լեռնային հենակետերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենակետերի գործարկման սկզբում օգտագործված խորհրդանիշները պատերի վրա գրվել են տարբեր ոճերով և գույներով (սովորաբար սև, դեղին կամ կարմիր), հավանաբար նկարչի անհատական հնարավորությունների պատճառով։ Այս տիպի նշանները, բնականաբար, կարճատև են եղել, հետևաբար, դժվար է դրանք գտնել մեր օրերում օպտի��ալ պայմաններում։ Այս տիպի որոշ գրություններ, որոնք պատրաստված են սև ներկով և տառերի համար նախատեսված հատուկ տրաֆարետներով, դեռևս լավ վիճակում պահպանվել են Արևմտյան Ալպիական պատի որոշ հենակետերում[115]։
Հետպատերազմյան շրջանում և հատկապես լեռնային հենակետերում ցուցանակները սովորաբար սև ֆոնի վրա սպիտակ սիմվոլներով են արվել՝ շրջանակված սպիտակով, տպագրված քառակուսի ձևով պլաստիկ պիտակների վրա, որոնք կարող էին կախվել առանձին կամ համակցվել այլոց հետ՝ այդպիսով ձևավորելով ավելի բարդ նշան։ Դրանց տեսանելիության աստիճանը բարձրացնելու համար սիմվոլները սովորաբար բեկումով էին[116]։
Երբեմն հենակետի մեջ զենքի տարբեր տեղակայման համար թվերի փոխարեն, թվից առաջ ավելացվում էր «M» կամ «P» տառը։ Այս տարբերակումը ցույց էր տալիս առկա դիրքի տարբերությունը՝ գնդացիր կամ հակատանկային զենք[117]։
Բացի այս նշաններից, հետագայում կիրառվել է տրաֆարետներով և սև ներկով պատրաստված բլոկային տառերի տեխնիկա[118]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կալանել Ալպերը» և «Կալանել հակառակորդին»։ Alpini d'arresto իտալական բանակի մասնագիտացված հետևակային կորպուս. ստեղծվել են 1962 թվականին, որոնք իրականացրել են 1951 թվականից սկսած մշտական պաշտպանական դիրքերի աստիճանական բարելավում՝ Ավստրիայի և Հարավսլավիայի սահմանի երկայնքով` Վարշավայի դաշնային զորքերի հարձակումից պահպանվելու նպատակով[5]։
- ↑ 1947 թվականին վերանվանվել է Տորնոու ամրոց (Castel di Tornou)՝ Ալտա Վալլե Ռոյան Ֆրանսիայի տարածք անցումից հետո[20]:
- ↑ Լա Կուրտը (իտալ.՝ La Court) ֆորտիֆիկացիա է Մոնչենիզիո բլրի ալպյան լեռնանցքում, որը կառուցվել է 1905-1910 թվականներին և ոչնչացվել 1945 թվականին գերմանական բանակի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում։ Ի սկզբանե Իտալիայի տարածքում, 1947 թվականի Փարիզի պայմանագրից հետո հանձնվել է Ֆրանսիային[28]: Մնացել են միայն մի քանի ավերակներ։
- ↑ Բրենների ամրությունները, բավականին համեստ էին, քանի որ դրանք 1934-1938 թվականների ֆորտիֆիկացիաներ էին, որոնք կանոնավոր կերպով պահպանում էին սահմանապահները, սակայն սպառազինություններն այդտեղից տեղափոխվել էին ափամերձ դիրքերն ամրապնդելու համար։ Ուստի ստիպված էին գերմանական տանկերին թույլ տալ անցնել առանց դիմադրություն ցույց տալու։
- ↑ 1941 թվականի հունվարի 19-ին և 20-ին Բերխտեսգադենում Մուսոլինին հանդիպել էր Հիտլերի հետ, որը նրան խոստացել էր գերմանական ռեսուրսներ, մեքենաներ և զորախումբ ուղարկել Հունաստան և Հյուսիսային Աֆրիկա՝ որպես այնտեղ ներկա իտալացիների զորքերին աջակցություն։ Գերմանիայի օգնության և ավելի մեծ ռազմական պատրաստության շնորհիվ Իտալիան բարելավել էր իր ռազմական ցուցանիշները, բայց հրաժարվել էր «զուգահեռ պատերազմի» (լինել ամենահզոր դաշնակցի աջ կողմում, որից կախված էր հակամարտության արդյունքը) ռազմավարությունից և ի վերջո հակամարտությունն ավելի ու ավելի վարելով համաձայն նացիոնալ-սոցիալիստական ցուցումների և շահերի, այսինքն վարելով «կոնվերգենտ պատերազմ» կամ նույնիսկ «ենթակայական պատերազմ» և «գերմանական պատերազմ», քանի որ իտալական ուժերը հաճախ գործում էին նացիստական Գերմանիայից լիովին կախվածության մեջ։ Հիտլերին պարտական չլինելու համար էր, որ Մուսոլինին մտահղացել էր փոխօգնության գաղափարը և Իտալիան ներքաշել Խորհրդային Միության և Միացյալ Նահանգների դեմ պատերազմի մեջ[37]։
- ↑ Նույն օրը, Բադոլիոյի ելույթից առաջ` Ալժիրի ժամանակով 17:30-ին, ԱՄՆ գեներալ Դուայթ Դ. Էյզենհաուերը ելույթ է ունեցել Ռադիո Ալժիրով, որտեղ նույնպես հայտարարել էր զինադադարի մասին[42]։
- ↑ Ֆոտոֆոնը սարք է , որը ձայնը տարածության մեջ փոխանցում է լույսի միջոցով։ Աշխատում է հեռախոսի նմանությամբ, միայն այն տարբերությամբ, որ ֆոտոֆոնն օգտագործում է լույս՝ տեղեկատվություն արտադրելու համար, իսկ հեռախոսը՝ էլեկտրականություն։
- ↑ Բացառություն են կազմում «փոքր օբյեկտները», որոնք զբաղեցրել են կայազորը միայն մարտական գործողությունների նախապատրաստման ժամանակ։
- ↑ Պատերազմի նախարարության շրջաբերականները, որոնք սահմանում էին Vallo Alpino-ի աշխատանքների բնութագրերը (մասնավորապես, «Շրջաբերական 200» և «Շրջաբերական 1100») տարբերություն չկար խմելու և չխմելու ջրի միջև։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերաշահագործված օբյեկտների համար ներդրվել է խմելու ջրի հատուկ ռեզերվուարների օգտագործումը։
- ↑ Կատադիօպտրիան օպտիկական համակարգերի կամ դրանց հետ է կապված, որոնք օգտագործում են և՛ ռեֆրակտիվ (բեկող - դիոպտրիկ), և՛ ռեֆլեկտիվ (անդրադարձող - կատօպտրիկ) տարրեր։ Դիօպտր (Diopter), տարադիտման կամ նշանառությունը ստույգ դարձնելու գործիք` հարմարանք է։ Դիօպտրիան երկրաչափական օպտիկայի հնացած անվանումն է։
- ↑ Արևմտյան Ալպիական պատում, օրինակ՝ Մոնչենիզիոյում և Բարդոնեքիայի տարածքում, դեռևս կան քարե ցուցիչներ, որոնք նշում են ստորգետնյա հեռախոսային կապերի երթուղին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Y. Le Bohec, L'esercito romano da Augusto a Caracalla, Roma 1992.
- ↑ Bernasconi & Giovanni (2009), էջ. 84-85 & 190
- ↑ Bernasconi, Alessandro. Le fortificazioni del Vallo Alpino Littorio in Alto Adige. Trento: Temi. էջ 15. ISBN 88-85114-18-0.
- ↑ Bernasconi Alessandro e Prünster Heimo, L'occhio indiscreto - Das indiskrete Auge, ed. curcuegenovese, 978-88-6876-121-9
- ↑ Bernasconi & Giovanni (2009), էջ. 9
- ↑ Bernasconi & Muran (1999), էջ. 12 harv error: multiple targets (2×): CITEREFBernasconiMuran1999 (help)
- ↑ 7,0 7,1 Corino (1997), էջ. 26
- ↑ «I settori del Vallo Alpino Settentrionale».
- ↑ Bernasconi & Giovanni (2009), էջ. 8
- ↑ Boglione (2005), էջ. 20
- ↑ Boglione (2005), էջ. 20, նշում, որը վերաբերում է բոլոր 5 շինարարական մեթոդներին
- ↑ Boglione (2005), էջ. 21
- ↑ Boglione (2005), էջ. 13
- ↑ Vaschetto (2008), էջ. 2
- ↑ Vaschetto (2008), էջ. 3
- ↑ Vaschetto (2008), էջ. 5
- ↑ Urthaler, Niederkofler & Pozza (2005), էջ. 29
- ↑ «Linea Cadorna - Sentiero della Pace». www.provincia.va.it. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Ascoli, Massimo. la Guardia Alla Frontiera. Roma: editore Ufficio Storico SME. էջ 171. ISBN 88-87940-36-3.
- ↑ «CAPOSALDO MONTE CORTO - MONTE BERTRAND - Opera 243». valloalpino.altervista.org. Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Bernasconi, Alessandro; Muran, Giovanni (1999). Le fortificazioni del Vallo Alpino Littorio in Alto Adige. Trento: Temi. էջեր 49, 328. ISBN 978-88-85114-18-0.
- ↑ Bernasconi & Muran (1999), էջ. 35 harv error: multiple targets (2×): CITEREFBernasconiMuran1999 (help)
- ↑ Corino (1997), էջ. 187-189
- ↑ Bernasconi & Giovanni (2009), էջ. 86
- ↑ Bagnaschino (2002), էջ. 163-175, 200-րդ շրջաբերականի ամբողջական տեքստը
- ↑ Vaschetto (2008), էջ. 5-6
- ↑ Minola (2010), էջ. 79-80
- ↑ «Treaty of Peace with Bulgaria; Treaty of Peace with Finland; Treaty of Peace with Hungary; Treaty of Peace with Italy; Treaty of Peace with Roumania [1948] ATS 2». www.austlii.edu.au. Վերցված է 2024 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Castellano (1983), էջ. 57-68
- ↑ Minola & Zetta (2007), էջ. 247
- ↑ Minola & Zetta (2007), էջ. 250
- ↑ Minola & Zetta (2007), էջ. 262
- ↑ Corino (2007), էջ. 100
- ↑ Bernasconi & Muran (2009), էջ. 145-152. §8.2. Il 25 luglio: la fine di un regime. [§8.2. Հուլիսի 25. ռեժիմի վերջը]
- ↑ Bernasconi & Muran (1999), էջ. 40 harv error: multiple targets (2×): CITEREFBernasconiMuran1999 (help) & Bernasconi & Muran (2009), էջ. 165
- ↑ Bernasconi & Muran (2009), էջ. 165-166
- ↑ 37,0 37,1 Bernasconi & Muran (1999), էջ. 40 harv error: multiple targets (2×): CITEREFBernasconiMuran1999 (help)
- ↑ Bernasconi & Muran (2009), էջ. 166-167
- ↑ Bernasconi & Muran (1999), էջ. 40-41 harv error: multiple targets (2×): CITEREFBernasconiMuran1999 (help)
- ↑ Bernasconi & Muran (1999), էջ. 44 harv error: multiple targets (2×): CITEREFBernasconiMuran1999 (help)
- ↑ «SURRENDER OF ITALY». www.ibiblio.org. Վերցված է 2024 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Le 17.30 di Algeri BBC News
- ↑ 43,0 43,1 Bernasconi & Muran (1999), էջ. 44 harv error: multiple targets (2×): CITEREFBernasconiMuran1999 (help)
- ↑ Bernasconi & Muran (1999), էջ. 46-47 harv error: multiple targets (2×): CITEREFBernasconiMuran1999 (help)
- ↑ Corino & Gastaldo (1993), էջ. 35
- ↑ Articoli 47 e 48 del Trattato di pace fra l'Italia e le Potenze Alleate e Associate - Parigi, 10 febbraio 1947.
- ↑ «Vecio.it - La storia degli Alpini nel web - Alpini d'Arresto/G.a.F.». web.archive.org. 2016 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Bernasconi & Muran 2009, էջ. 217, nota 236
- ↑ Bernasconi & Muran (1999), էջ. 47 harv error: multiple targets (2×): CITEREFBernasconiMuran1999 (help)
- ↑ 50,0 50,1 Bernasconi & Muran (1999), էջ. 47 harv error: multiple targets (2×): CITEREFBernasconiMuran1999 (help)
- ↑ 51,0 51,1 Bernasconi & Muran (1999), էջ. 48 harv error: multiple targets (2×): CITEREFBernasconiMuran1999 (help)
- ↑ 52,0 52,1 52,2 «Le opere fortificate moderne». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Opera 3 dello sbarramento di Fortezza sul sito della Provincia di Bolzano».
- ↑ «Bunker Nr.3 – Franzensfeste» (PDF) (գերմաներեն and իտալերեն).
- ↑ 55,0 55,1 55,2 55,3 «Strutture...». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 24-ին. Վերցված �� 2024 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Stato Maggiore Regio Esercito, Circolare 13500, 14 օգոստոս, 1941
- ↑ Ministero della Guerra - Comando del Corpo di Stato Maggiore, Circolare 200, Roma, 6 gennaio 1931
- ↑ 58,0 58,1 58,2 Corino (1995), էջ. 22
- ↑ Ministero della Guerra - Comando del Corpo di Stato Maggiore, Circolare 800, Roma, 5 marzo 1931.
- ↑ Ministero della Guerra - Comando del Corpo di Stato Maggiore, Circolare 7000, Roma, 3 ottobre 1931.
- ↑ Ministero della Guerra - Comando del Corpo di Stato Maggiore, Circolare 15000, Roma, 31 dicembre 1939.
- ↑ Bernasconi & Muran (2009), էջ. 217
- ↑ Bernasconi & Muran (1999), էջ. 47 harv error: multiple targets (2×): CITEREFBernasconiMuran1999 (help)
- ↑ Bernasconi & Muran (2009), էջ. 218-219
- ↑ Corino (1995), էջ. 43-44
- ↑ Corino (1995), էջ. 45
- ↑ Urthaler, Niederkofler & Pozza (2005), էջ. 59
- ↑ Corino (1995), էջ. 43
- ↑ Urthaler, Niederkofler & Pozza (2005), էջ. 56
- ↑ Urthaler, Niederkofler & Pozza (2005), էջ. 106-107 Հենակետ 19- հատակագիծ և էջեր 108-109, Հենակետ 20-ի հատակագիծ, երկուսն էլ պատկանում են Ռեսիայի ամբարտակին
- ↑ 71,0 71,1 Urthaler, Niederkofler & Pozza (2005), էջ. 56
- ↑ Urthaler, Niederkofler & Pozza (2005), էջ. 55
- ↑ Corino (1995), էջ. 41-43
- ↑ Corino (1995), էջ. 56-59
- ↑ Corino (1995), էջ. 60
- ↑ «Musée Du Vallo Alpino - Opera 261 - Vallo alpino». opevneni.eu. Վերցված է 2024 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Corino (1995), էջ. 47-50
- ↑ Corino (1995), էջ. 48, schema di un impianto di illuminazione
- ↑ 79,0 79,1 79,2 Bagnaschino (2002), էջ. 45
- ↑ Esempi di batterie in caverna con doppio gruppo elettrogeno: «Caposaldo Tre Croci — Batteria B3». «Caposaldo Rivers — Batteria B1». «Caposaldo Ospizio — Batteria B3». «Caposaldo Roncia — Centro 22 e Batteria B4».
- ↑ «ENEL (Ente Nazionale per l'Energia Elettrica) - Treccani». Treccani (իտալերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Bernasconi & Muran (2009), էջ. 218
- ↑ Corino (1995), էջ. 55-56
- ↑ 84,0 84,1 Corino (1995), էջ. 56
- ↑ Bernasconi & Muran (1999), էջ. 310 harv error: multiple targets (2×): CITEREFBernasconiMuran1999 (help)
- ↑ Corino (1995), էջ. 57-58
- ↑ Bernasconi & Muran (2009), էջ. 241
- ↑ Corino (1995), էջ. 57
- ↑ 89,0 89,1 Bernasconi & Muran (2009), էջ. 242
- ↑ Corino 1995 & Bagnaschino (2002), էջ. 188, "Circolare 300", riportata in Appendice 4 alle pp. 183-188
- ↑ Bagnaschino (2002), էջ. 47, fotografia della ricostruzione di un impianto di ventilazione:
- ↑ Bernasconi & Muran (2009), էջ. 242, testo, e p. 243, fotografia della placca con le istruzioni per la "manovra valvole sul gruppo"
- ↑ Corino (1995), էջ. 56 & Bernasconi & Muran (2009), էջ. 243: Schema di impianto di ventilazione - filtrazione - rigenerazione riprodotto in entrambe le fonti.
- ↑ Corino (1995), էջ. 58
- ↑ Bernasconi & Muran (1999), էջ. 310, Norme per la costruzione degli elementi delle sistemazioni difensive Ministero della Guerra - Ispettorato dell'Arma del Genio, trascrizione riportata alle pp. 289-314 harv error: multiple targets (2×): CITEREFBernasconiMuran1999 (help)
- ↑ Corino (1995), էջ. 58-59
- ↑ Urthaler, Niederkofler & Pozza (2005), էջ. 191
- ↑ Urthaler, Niederkofler & Pozza (2005), էջ. 201
- ↑ Urthaler, Niederkofler & Pozza (2005), էջ. 101 & 163
- ↑ Esistevano tuttavia delle eccezioni a questa norma, come per esempio a Castel Tournou nel vallone laterale di Riofreddo in Valle Roja.
- ↑ 101,0 101,1 Urthaler, Niederkofler & Pozza (2005), էջ. 59
- ↑ 102,0 102,1 «Armamenti bunker». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Bagnaschino (1994)
- ↑ «Cannone Nordenfelt 57/43». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Թնդանոթի որոշ լուսանկարներ՝ raleighcitymuseum.org կայքում». web.archive.org. 2010 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 18-ին.
- ↑ 106,00 106,01 106,02 106,03 106,04 106,05 106,06 106,07 106,08 106,09 106,10 «Opere | Associazione Nazionale Fanti d'arresto» (իտալերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ 107,0 107,1 107,2 «I diversi tipi di opera». www.alpifortificate.com. Վերցված է 2024 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ 108,0 108,1 Corino (1995), էջ. 63
- ↑ Bernasconi & Muran (1999), էջ. 320, riassunto dell'articolo del prof. Federico Gatta Le radiazioni visibili e oscure nei collegamenti tattici pubblicato sul numero di agosto-settembre 1936 della rivista Nazione Militare, riportato alle pp. 319-323 harv error: multiple targets (2×): CITEREFBernasconiMuran1999 (help)
- ↑ Corino (1995), էջ. 63
- ↑ Bernasconi & Muran (2009), էջ. 252
- ↑ Bagnaschino (2002), էջ. 245, stralcio del Prontuario Organico - Tattico - Logistico n° 3305 del 1938 - Tabella D, riportato alle pp. 238-247.
- ↑ Corino (1995), էջ. 64
- ↑ Bernasconi & Muran 1999, էջ. 81
- ↑ Due esempi sono riportati in Bagnaschino (2002), էջ. fotografie a p. 91 e 110
- ↑ Alcuni esempi di questi simboli sono riportati in Urthaler, Niederkofler & Pozza (2005), էջ. 48-49
- ↑ Urthaler, Niederkofler & Pozza (2005), էջ. fotografia a p. 101
- ↑ Urthaler, Niederkofler & Pozza (2005), էջ. 100-103 նկարներ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bernasconi, Alessandro; Muran, Giovanni (2009), La Nuova Base Editrice (ed.), Il testimone di cemento - Le fortificazioni del "Vallo Alpino Littorio" in Cadore, Carnia e Tarvisiano, էջեր 498 + CD con allegati storici e tecnici, ISBN 86-329-0394-2
- Bernasconi, Alessandro; Muran, Giovanni (1999), editore Temi (ed.), Le fortificazioni del Vallo Alpino Littorio in Alto Adige, էջ 328, ISBN 88-85114-18-0
- Ascoli, Massimo; Russo, Flavio (1999), Stato maggiore dell'esercito, Ufficio storico (ed.), La difesa dell'arco alpino (1862-1940), էջ 270, ISBN IT\ICCU\RAV\0689433
{{citation}}
: Check|isbn=
value: invalid character (օգնություն); Unknown parameter|città=
ignored (|location=
suggested) (օգնություն) - Bagnaschino, Davide; Pier, Giorgio Corino (2001), editore Melli (ed.), Alta Roja Fortificata, էջ 208
{{citation}}
: Unknown parameter|città=
ignored (|location=
suggested) (օգնություն) - Bagnaschino, Davide (2002), editore Atene Edizioni (ed.), Il Vallo Alpino a Cima Marta, էջ 272, ISBN 88-88330-03-8
{{citation}}
: Unknown parameter|città=
ignored (|location=
suggested) (օգնություն) - Bagnaschino, Davide (1996), edizione completa (fuori commercio) a cura dell'autore (priva di disegni nella versione PDF) (ed.), Il Vallo Alpino - Le armi (PDF), Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 22-ին, Վերցված է 2024 թ․ հունվարի 8-ին
{{citation}}
: Unknown parameter|città=
ignored (|location=
suggested) (օգնություն); Unknown parameter|urlarchivi=
ignored (օգնություն); Unknown parameter|urlmorto=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - Bernasconi, Alessandro; Massimo, Ascoli; Lucarelli, Maurizio (2004), Fortezze e soldati ai confini d'Italia, էջ 188, ISBN 88-85114-79-2
- Bernasconi, Alessandro; Collavo, Daniela (2002), editore Temi (ed.), Dei sacri confini guardia sicura, էջ 312, ISBN 88-85114-71-7
- Boglione, Marco (2012), editore Blu (ed.), L'Italia Murata, էջ 288, ISBN 978-88-7904-129-4
{{citation}}
: Unknown parameter|città=
ignored (|location=
suggested) (օգնություն) - Boglione, Marco (2005), editore Blu (ed.), Le Strade dei Cannoni, էջ 336, ISBN 88-87417-68-7
{{citation}}
: Unknown parameter|città=
ignored (|location=
suggested) (օգնություն) - Boglione, Marco (2010), editore Blu (ed.), Le Strade dei Forti, էջ 240, ISBN 978-88-7904-073-0
{{citation}}
: Unknown parameter|città=
ignored (|location=
suggested) (օգնություն) - Castellano, Edoardo (1983), editore Tipolito Melli s.n.c. (ed.), Distruggete lo Chaberton, էջ 152
{{citation}}
: Unknown parameter|città=
ignored (|location=
suggested) (օգնություն) - Corino, Pier Giorgio; Gastaldo, Piero (1993), editore Melli (ed.), La montagna fortificata, էջ 364
{{citation}}
: Unknown parameter|città=
ignored (|location=
suggested) (օգնություն) - Corino, Pier Giorgio (1995), editore Melli (ed.), L'opera in caverna del Vallo Alpino, էջ 96
{{citation}}
: Unknown parameter|città=
ignored (|location=
suggested) (օգնություն) - Corino, Pier Giorgio (1997), editore Melli (ed.), Valle Stura Fortificata, էջ 224
{{citation}}
: Unknown parameter|città=
ignored (|location=
suggested) (օգնություն) - Corino, Pier Giorgio (2007), Elena Morea Editore (ed.), VIII Settore G.a.F. - Il Vallo Alpino nella conca di Bardonecchia, էջ 112, ISBN 978-88-95395-03-6
{{citation}}
: Unknown parameter|città=
ignored (|location=
suggested) (օգնություն) - Di Martino, Basilio (1998), Rossato (ed.), Spie italiane contro forti austriaci. Lo studio della linea fortificata austriaca sugli altopiani trentini, էջ 96, ISBN 88-8130-059-1
{{citation}}
: Unknown parameter|città=
ignored (|location=
suggested) (օգնություն) - Midnight, Buzz (2010), editore Blurb (ed.), Sentinelle. Le fortificazioni del 33° Ardenza, էջ 160
{{citation}}
: Unknown parameter|città=
ignored (|location=
suggested) (օգնություն) - Minola, Mauro; Ronco, Beppe (1998), editore Priuli e Verlucca (ed.), Fortificazioni nell'arco Alpino, էջ 120, ISBN 978-88-8068-085-7
{{citation}}
: Unknown parameter|città=
ignored (|location=
suggested) (օգնություն) - Minola, Mauro; Zetta, Ottavio (2007), editore Susalibri (ed.), Moncenisio - Battaglie e fortificazioni, էջ 304
{{citation}}
: Unknown parameter|città=
ignored (|location=
suggested) (օգնություն) - Minola, Mauro (2010), editore Susalibri (ed.), Battaglie di confine della Seconda Guerra Mondiale, էջ 304
{{citation}}
: Unknown parameter|città=
ignored (|location=
suggested) (օգնություն) - Pederzolli, Elvio (2007), editore Panorama (ed.), Rupi murate, էջ 96, ISBN 88-7389-053-9
{{citation}}
: Unknown parameter|città=
ignored (|location=
suggested) (օգնություն) - Urthaler, Josef; Niederkofler, Christina; Pozza, Andrea (2005), editore Athesia (ed.), Bunker, էջ 244, ISBN 88-8266-392-2
{{citation}}
: Unknown parameter|ed=
ignored (օգնություն) - Vaschetto, Diego (2008), editore Capricorno (ed.), Strade e sentieri del Vallo Alpino - Mete storiche delle Alpi occidentali, ISBN 978-88-7707-101-9
{{citation}}
: Unknown parameter|città=
ignored (|location=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Le fortificazioni in caverna del Vallo Alpino».
- «Le strade militari e il Vallo Alpino».
- «Le fortificazioni del Vallo Alpino in provincia di Cuneo». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 16 dicembre 2006-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն); Unknown parameter|urlarchiv=
ignored (օգնություն) - «Bunker Blog: Blog sul Vallo Alpino con speciale riguardo per le fortificazioni nel territorio dell'Alto Adige».
- «Vecio.it».
- «Eastern Vallo Alpino». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 8-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dataarchiv=
ignored (օգնություն); Unknown parameter|urlarchiv=
ignored (օգնություն) - «Vallo alpino del littorio nelle attuali Slovenia e Croazia (1920-1943)». Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 8-ին.
- «Storia Montagne Fortificazioni, del Cai Ligure». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 8-ին.
- «Der Alpenwall in Südtirol» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 28 aprile 2010-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - «Bunker-pedia». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 8-ին. - տեխնիկական տերմինների որոշ սահմանումներ
- «Fanteria d'Arresto».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալպիական պատ» հոդվածին։ |