Ալոյիսիոս
Ալոյիսիոս | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1637 |
Մահացել է | նոյեմբերի 20, 1717 (80 տարեկան) |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1] |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս |
Զբաղեցրած պաշտոններ | Roman Catholic Bishop of Baghdad? |
Ալոյիսիոս (իսկական անունը՝ Լուի Մարի Պիդու, ֆր.՝ Louis Marie Pidou, սեպտեմբերի 8, 1637 - նոյեմբերի 20, 1717), ֆրանսիացի հայերենագետ, թատերագիր, մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1664 թվականին Հռոմի «Պրոպագանդա» քարոզչական կազմակերպության կողմից Կղեմես Գալանոսի հետ ուղարկվել է Լվով։ Այստեղ նրանք հայերի համար հիմնել են պապական դպրանոց։ Գալանոսի մահից հետո (1666) Ալեյիսիոսը դարձել է նրա տնօրենը։
Գրել է Հռիփսիմե կույսին նվիրված հայերեն չափածո ողբերգություն («Մարտիրոսաթիւն սրբոյն Հռիփսիմէի», հրատարակված «Բազմավեպ», 1884, №10-12, 1885, № 1-9, 1886, № 1-3), որը 1668 թվականին բեմադրվել է այդ դպրանոցում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալանոսի հետ կազմել է «Բնաբանութիւն, այսինքն ֆիզիկա» ձեռնարկը։ Ունի լեհահայոց պատմությանը վերաբերող իտալերեն մի հիշատակարան, որը լեհերեն թարգմանությամբ 1876 թվականին Վարշավայում հրատարակել է Ա. Պավինսկին։ Այն լեհերենից հայերեն է թարգմանել Ս. Մալխասյանցը և 1884 թվականին տպագրել Կ. Եզյանցի հրատարակած «Բռնի միութիւն հայոց Լեհաստանի ընդ եկեղեցւոյն Հռովմայ» գրքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Catholic-Hierarchy.org — USA: 1990.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անասյան Հ. Ս., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 187)։ |