Ալի Ֆուադ Էրդեն
Ալի Ֆուադ Էրդեն թուրքերեն՝ Ali Fuat Erden | |
---|---|
Ծնվել է | 1882[1] |
Ծննդավայր | Taşkasap, Ֆաթիհ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | մայիսի 12, 1957 |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Թուրքիա |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Կրթություն | Օսմանյան ռազմական քոլեջ |
Մասնագիտություն | զինվոր |
Ali Fuat Erden Վիքիպահեստում |
Ալի Ֆուադ էրդեն (թուրքերեն՝ Ali Fuad Erden, 1882[1], Taşkasap, Ֆաթիհ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն[1] - մայիսի 12, 1957, Ստամբուլ, Թուրքիա), թուրք զինվորական գործիչ, գեներալ։
Առաջին համաշխարհային պատերազմի (1914) ժամանակ ծառայել է Ջեմալ փաշայի 4-րդ բանակում և ականատես է եղել Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայերի տեղահանությանն ու կոտորածներին։ 1954 թվականին հրատարակել է հուշեր՝ «Սիրիական հուշեր առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում» խորագրով (լատինատառ թուրքերեն)։ Էրդենը մանրամասն անդրադարձել է հայերի տեղահանության խնդրին, տվել իրադարձությունների կողմնակալ գնահատականը՝ ձգտելով մեղմացնել թուրքական ջարդարարների հանցանքը։
Էրդենը հայերի ինքնապաշտպանական մարտերը համարել է ապստամբական շարժում և մեղադրել հայ քաղաքական կուսակցություններին, որոնք, իբր իրենց գործողություններով վտանգել են թուրքական բանակի թիկունքը։ Ավելին, նրա ասելով Ջեմալ փաշան և ինքը իբրև թե ձգտել են ամեն կերպ թեթևացնել Սիրիա աքսորված հայերի վիճակը։ Էրդենի հուշերի նպատակն է հայերի ցեղասպանությունը բացատրել որպես հարկադրական միջոցառում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալի Ֆուադ Էրդեն» հոդվածին։ |
- 1882 ծնունդներ
- Մայիսի 12 մահեր
- 1957 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Օսմանյան ռազմական քոլեջի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Թուրք գեներալներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության ռազմական գործիչներ
- Օսմանյան ռազմական ակադեմիայի շրջանավարտներ
- Օսմանյան բանակի սպաներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին