Ալի Աամադա
Ալի Աամադա ֆր.՝ Ali Ahamada | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
| |||||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 19, 1991[1] (33 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Մարտիգ | ||||||||
Հասակ | 189 սանտիմետր | ||||||||
Քաշ | 83 կիլոգրամ | ||||||||
Դիրք | դարպասապահ | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||
Համար | 16 | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Ազգային հավաքական | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ալի Աամադա (ֆր.՝ Ali Ahamada, օգոստոսի 19, 1991[1], Մարտիգ), կոմորյան և ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Կայսերիսպոր» ակումբի և Կոմորյան կղզիների ազգային հավաքականի դարպասապահ, նախկինում հանդես է եկել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալի Աամադան «Թուլուզ» ֆուտբոլային ակումբի սան է։ Դեբյուտային խաղը թիմում խաղացել է 2011 թվականի փետրվարի 20-ին Ֆրանսիայի առաջնության 24-րդ մրցաշրջանում, ընդդեմ «Ռենն»-ի՝ հանդիպման ավարտից մի քանի րոպե առաջ փոխարինելով Մարկ Վիդալին[2]։ Առաջնության 27-րդ մրցաշրջանում ընդդեմ «Լանս»-ի Աամադան դաշտ է դուրս եկել մեկնարակային կազմում (քանի որ թիմի հիմնական դարպասապահ Մատյե Վալվերդը նախորդ խաղին հեռացվել էր դաշտից) և իր առաջին խաղը Լիգա 1-ում խաղացել է «անարդյունք»[3][4]։ 31-րդ մրցաշրջանում «Թուլուզ»-ի «Օսեր»-ին պարտվելուց հետո Աամադան վերջնականապես զբաղեցրել է իր տեղը որպես թիմի դարպասապահ, և առաջնության ավարտին մնացած 7 խաղերում բաց է թողել միայն 1 գոլ։
2011/12 մրցաշրջանում Ալի Աամադան «Թուլուզ»-ի կազմում խաղացել է առաջնության բոլոր 38 հանդիպումներում, և միայն մեկ անգամ նա դարպասները զիջեց Ռեմի Ռուին[5]։
2012/13 մրցաշրջանում Աամադան կրկին «Թուլուզի» հիմնական դարպասապահն է։ Թիմի երկրորդ դարպասապահ Օլիվյե Բլոնդելը սեզոնի ընթացքում խաղացել է ընդամենը մի քանի խաղ, իսկ Մարկ Վիդալը ոչ մի հանդիպման չի մասնակցել։ 2012 թվականի սեպտեմբերի 22-ին «Ռենն»-ի դեմ հանդիպման 5-րդ լրացուցիչ րոպեին Ալի Աամադան, մտնելով տուգանային խաղի մեջ, գլխի հարվածով գոլ խփեց մրցակցի դարպասին, ինչով էլ փրկեց «Թուլուզ»-ը պարտությունից[6][7]։
2016 թվականի հունվարին Աամադան տեղափոխվել է թուրքական «Կայսերիսպոր» ակումբ, որի հետ երկուսուկես տարով պայմանագիր է կնքել։
Ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալի Աամադան հանդես է եկել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում։ 2011-2012 թվականներին դարպասապահը թիմում անցկացրել է 11 խաղ, այդ թվում 10-ը՝ Եվրոպայի 2013 թվականի առաջնության ընտրական մրցաշարում։
2016 թվականին Աամադան որոշել է հանդես գալ Կոմորի ազգային հավաքականում։ Նրա դեբյուտային խաղը կայացել է 2016 թվականի մարտի 24-ին Բոտսվանայի հավաքականի դեմ խաղում։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Սեզոն | Ազգային մրցաշար | Ազգային գավաթ | Եվրոգավաթ | Ընդամենը | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Լիգա | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
![]() |
2010/11 | Լիգա 1 | 9 | -3 | 0 | 0 | 0 | 0 | 9 | -3 |
2011/12 | Լիգա 1 | 38 | -34 | 1 | -1 | 0 | 0 | 39 | -35 | |
2012/13 | Լիգա 1 | 36 | -41/1 | 1 | 0 | 0 | 0 | 37 | -41/1 | |
2013/14 | Լիգա 1 | 21 | -26 | 2 | -3 | 0 | 0 | 23 | -29 | |
2014/15 | Լիգա 1 | 4 | -6 | 0 | 0 | 0 | 0 | 4 | -6 | |
Ընդամենը կարիերայի ընթացքում | 108 | -110/1 | 4 | -4 | 0 | 0 | 112 | -114/1 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն) — «Тулуза» — «Ренн» 1:2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Transfermarkt.at» (գերմաներեն) — «Тулуза» — «Сошо» 0:1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն) — «Ланс» — «Тулуза» 0:1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Transfermarkt.at» (գերմաներեն) — «Тулуза» — «Ницца» 1:2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Transfermarkt.at» (գերմաներեն) — Статистика выступлений игроков «Тулузы» в чемпионате Франции 2012/13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն) — «Тулуза» — «Ренн» 2:2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը Ֆրանսիայի Ֆուտբոլի պաշտոնական կայքում Արխիվացված 2011-08-13 Wayback Machine (ֆր.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալի Աամադա» հոդվածին։ |
|