Ալիկ Միրզաբեկյան
Արտաքին տեսք
Ալիկ Միրզաբեկյան | |
---|---|
փետրվարի 20, 1959 (65 տարեկան) - | |
Ծննդավայր | Բերդաշեն, Մարտունու շրջան, Արցախ |
Կոչում | գեներալ |
Պարգևներ |
Ալիկ Ռազմիկի Միրզաբեկյան (փետրվարի 20, 1959, Բերդաշեն, Մարտունու շրջան, Արցախ), ՀՀ ռազմական գործիչ, ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ-Նյութատենիկական ապահովման դեպարտամենտի պետ, գեներալ-լեյտենանտ։ 2016 թվականի ապրիլի 26-ին ՊՆ տեղակալ-ՆՏԱ պետ պաշտոնից պաշտոնանկ է արվել ըստ ՀՀ նախագահի հրամանագրի[1]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1976-1981 թթ. սովորել և ավարտել է Սևաստոպոլի ռազմածովային ինժեներական բարձրագույն ուսումնարանը։
- 2000-2001 թթ. - ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիա։
Զինվորական ծառայությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1981-1992 թթ. – ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, զբաղեցրել է հրետանային հաշվարկի պետի օգնականի, գլխավոր մեխանիկ-բաժանմունքի պետի, բազայի շտաբի պետի պաշտոնները։
- 1988-1994 թթ. – Մասնակցել է Լեռնային Ղարաբաղի ազատագրական պայքարին
- 1992-1994 թթ. – ՀՀ ՊՆ սպառազինության վարչության շտաբի պետ
- 1994 թ. – ՀՀ ՊՆ սպառազինության վարչության պետ
- 1995-1998 թթ. – ՀՀ ՊՆ ինժեներական զորքերի պետ
- 1998-1999 թթ. – ՀՀ ՊՆ սպառազինության վարչության պետ
- 2001 թ. – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։
- 2007-2016 – ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Նյութատենիկական ապահովման դեպարտամենտի պետ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան (2012)[2]
- «Վարդան Մամիկոնյան» շքանշան,
- «Ներսես Շնորհալի» շքանշան,
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2008)
- Մարտական ծառայության մեդալ
- ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ
- ԼՂՀ «Մարտական ծառայություն» մեդալ,
- ՌԴ ՊՆ «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ,
- ԽՍՀՄ «Անբասիր ծառայության համար» մեդալ։
Ամուսնացած է, ունի 3 երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սերժ Սարգսյանը պաշտոնանկ է արել ՊՆ փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանին և այլ բարձրաստիճան զինվորականների». 168 ժամ. 2016 թ․ ապրիլի 26. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին