Ալթայի ոսկե լեռներ
Ալթայի ոսկե լեռներ | |
Golden Mountains of Altai* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Ռուսաստան |
Տիպ | բնության |
Չափանիշներ | x |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | (անհայտ նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Ալթայի ոսկե լեռներ, անուն, որով 1998 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկվել են Ռուսաստանի տարածքում ձգվող Ալթայի լեռների երեք հատվածներ.
- Ալթայի արգելոցը և Տելեցկոյե լճի բուֆերային գոտին (965 753 հեկտար),
- Կատունի արգելոցը և Բելուխա լեռան բուֆերային գոտին (392 800 հեկտար),
- Ուկոկ սարահարթը (252 904 հա)[1]։
Պահպանվող տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 16 175 կմ²[2]։
Այս տարածքների ընտրությունը պայմանավորված է նրանով, որ հենց այդտեղ է Սիբիրում իր ամբողջականությամբ առավել լիովին ներկայանում են ալպյան բուսականության գոտիների հաջորդականությունը՝ տափաստանային, անտառատափաստանային, խառը անտառների, ենթալպյան և ալպյան գոտիներ։ Բացի այդ, հաշվի է առնվել այդ տարածքների կարևորությունը հազվագյուտ կենդանիների պոպուլյացիայի պահպանման համար, ինչպիսիք են ձյունահովազը, սիբիրյան լեռնային այծը և Ալթայի արգալին։
Պաշտպանության գոտում կան պազիրիկյան գերեզմանատեղիների հայտնաբերման որոշ վայրեր։
Բնության պահպանության միջազգային միությունը մտահոգություն է հայտնում, որ չնայած այդ տարածքները Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելուն, ինչը պետք է երաշխավորեր նրանց հատուկ պահպանվող կարգավիճակը, այդտեղ շարունակում է ակտիվ որսագողությունը։ Բնապահպանների շրջանում մտահոգություն է առաջացնում նաև Կոշ-Ագաչա գազատարի և Ուկոկով անցնող ու դեպի Չինաստան ձգվող արագընթաց մայրուղու կառուցման նախագիծը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Golden Mountains of Altai — unesco.org
- ↑ «Greater Altai—Altai Krai, Republic of Altai, Tyva (Tuva), and Novosibirsk—Crossroads». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Рудой, 2002, էջ 52—64
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Рудой А. Н. Обратная сторона Луны? // Алтайский вестник. — 2002. — № 2. — С. 52—64. Архивировано из первоисточника 20 հուլիսի 2011.