Ալեքսանդր Դոստոևսկի
Ալեքսանդր Դոստոևսկի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3, 1857 Կրոպիվնիցկի, Bobrinetsky Uyezd, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 6, 1894 (37 տարեկան) Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Սմոլենսկի ուղղափառ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | հյուսվածաբան |
Հաստատություն(ներ) | Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա |
Ալմա մատեր | Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա և Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա |
Գիտական աստիճան | բժշկության դոկտոր |
Հայր | Անդրեյ Դոստոևսկի |
Ալեքսանդր Դոստոևսկի (ռուս.՝ Александр Андреевич Достоевский, փետրվարի 3, 1857, Կրոպիվնիցկի, Bobrinetsky Uyezd, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 6, 1894, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս գիտնական-հյուսվածաբան։
Անդրեյ Միխայլովիչ Դոստոևսկու որդին, Անդրեյ Անդրեևիչ Դոստոևսկու ավագ եղբայրը, գրող Ֆեոդոր Դոստոևսկու եղբորորդին[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Յարոսլավի վարժարանը (1876) և Պետերբուրգյան բժշկա-վիրաբուժական ակադեմիան (1881)։
1884 թվականից եղել է բժշկության դոկտոր (ատենախոսություն Մակերիկամային գեղձերի միկրոսկոպիկ անատոմիայի նյութերի համար)։ 1885 թվականին գործուղվել է արտերկիր, որտեղ զբաղվել է հիմնականում Վալյեդեյերի մոտ Բեռլինում։ Այնուհետև աշխատել է որպես պրոեկտոր Կայսերական ռազմա-բժշկական ակադեմիայի ակնաբուժության ամբիոնում, 1888 թվականից՝ պրիվատ-դոցենտ։ Հրապարակել է «Archive für mikroskopische Anatomie» ամսագրում «Գրանդրի մարմնի կառուցվածքի մասին» (գերմ.՝ Über den Bau der Graudryschen Körperchen; հատոր 26), «Մակուղեղի առաջնային հատվածի կառուցվածք» (գերմ.՝ Über den Bau der Vorderlappen des Hirnanhanges; հատոր 26) և «Կաթնասունների թարթիչավոր մարմնի և ծիածանաթաղանթի կառուցվածքը» (գերմ.՝ Über den Bau des Corpus ciliare und der Iris von Säugetieren; հատոր 28)։
Ալեքսանդր Դոստոևսկին հաճախ էր լինում Ֆեոդոր Դոստոևսկու տանը, որը նրան 1879 թվականի դեկտեմբերի 13-ին да новое նվիրեց «Նվաստացվածներն ու անարգվածները» վեպի նոր հրատարակությունը, հետևյալ մակագրությամբ. «Սիրելի եղբորորդուն՝ Ալեքսանդր Անդրեևիչին, նրան սիրող հորեղբորից»[2]։
Մահացել է առաջընթաց կաթվածից։ Թաղված է Սմոլենսկու ուղղափառ գերեզմանատանը, հոր՝ Անդրեյ Միխայլովիչի և եղբոր Անդրեյ Անդրեևիչ Դոստոևսկիների գերեզմանների մոտ։ Գերեզմանները պահպանվել են և կապիտալ վերանորոգվել 2006 թվականին Դոստոևսկիների գերդաստանի 500-ամյակին նվիրված։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Изъ газеты Врачъ отъ 13го Октября 1894 г. № 41». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ 2,0 2,1 Белов С. В., Достоевский Александр Андреевич
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Некролог — «Новое время», 1894, № 6686
- Белов, Сергей Владимирович. «Достоевский Александр Андреевич». Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
- «Ալեքսանդր Դոստոևսկի». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
- Փետրվարի 3 ծնունդներ
- 1857 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հոկտեմբերի 6 մահեր
- 1894 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Ս.Մ. Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Ռուս գիտնականներ
- Ռուս հյուսվածաբաններ