Ալեքսանդրիա Միլս
Ալեքսանդրիա Միլս | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26, 1992 (32 տարեկան) |
Ծննդավայր | Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից |
Ալեքսանդրիա Միլս (փետրվարի 26, 1992, Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ), ամերիկացի հեռուստատեսային հաղորդավար, նորաձևության մոդել և գեղեցկության թագուհի, ով 2010 թվականի հոկտեմբերի 30-ին Սանյայում (Չինաստան) թագադրվեց որպես Միսս Աշխարհ։ Միլսը երրորդ կինն էր Միացյալ Նահանգներից, ով հաղթեց Միսս Աշխարհ մրցույթում, և առաջինն էր 1990 թվականի հաղթող Ջինա Տոլեսոնից սկսած և ցուցադրության պատմության մեջ 60-րդ Միսս Աշխարհն էր ԱՄՆ-ից։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտուկի նահանգի Շեֆերդսվիլ քաղաքի բնակիչ Միլսը հետաքրքրված էր մոդելավորմամբ գրեթե ութերորդ դասարանից։ Հետևելով 2010 թվականին Միսս Աշխարհում Միլսի հաղթանակին, նրա միջնակարգ դպրոցի խորհրդի անդամը հիշեց, որ դեռ այն ժամանակ է նա մոդելային պորտֆել ունեցել։ Խորհրդի անդամը հիշեց նրան նաև որպես «շատ խոստումնալից և շատ համարձակ», և այն, որ Միլսը խիզախություն է ցուցաբերել դպրոցական միջոցառման ժամանակ կամավոր «Աստված օրհնի Ամերիկան» բարձրախոսով երգելու համար[1]։
Նախքան Միսս Աշխարհին մասնակցելը, 18-ամյա Միլսը ավարտել էր ավագ դպրոցը և ցանկացել էր դառնալ ուսուցիչ։ Նրա մոր խոսքերով, նա հետաքրքրված էր նաև լանդշաֆտային լուսանկարչությամբ։ Լինելով բուսակեր` Միլսը նաև մոդել է և համագործակցում է Elite Models գործակալության հետ։
Միսս Աշխարհ 2010
[խմբագրել | խմբագրել կոդը]Միսս Աշխարհ 2010 Ամերիկա նշանակված Միլսը Միսս Աշխարհ 2010-ին առաջադրվեց Elite Models-ի կողմից, ներկայացնելով իր երկիրը Չինաստանի Սանյա քաղաքում անցկացվող Միսս Աշխարհ գեղեցկության մրցաշարում։ Հոկտեմբերի 19-ին կայացած Միսս աշխարհ լողափի գեղեցկություն մրցաշարում զբաղեցրեց առաջին տեղը, իսկ հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած Միսս Աշխարհի Թոփ մոդել մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրեց` դառնալով Միսս Աշխարհ 2010-ի եզրափակիչ հաղթող հոկտեմբերի 30-ին, պարտության մատնելով այն ժամանակ ֆավորիտ համարվող Մերիան Բիրկեդալին, ով տեղ զբաղեցրեց թոփ յոթնյակում։
Միսս Աշխարհի կարգավիճակով Միլսը այցելել է Ավստրալիա, Բահամներ, Չինաստան, Գանա, Հոնկոնգ, Ինդոնեզիա, Քենիա, Կորեա, Մալազիա, Ֆիլիպիններ, Սինգապուր, Տրինիդադ և Տոբագո, Բարբադոս, Իսպանիա, Բրազիլիա, ԱՄԷ, Հարավային Աֆրիկա, Մոնղոլիա, Ուգանդա, Կանադա, Միացյալ Թագավորություն և Միացյալ Նահանգներ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդրիան ամուսնության առաջարկ էր ստացել Ֆրանկլին Հիբսի կողմից Լոնդոնում անցկացվող Միսս Աշխարհ 2011 մրցույթի եզրափակիչ օրերից առաջ։ Զույգը ամուսնացել է 2012 թվականի նոյեմբերի 2-ին, բնակվում են Բարդսթոունում, Կենտուկի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ikenberg, Tamara (2010 թ․ նոյեմբերի 2). «Shepherdsvillian wins Miss World title in first try at pageants». The Courier-Journal. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|