Ալեքսանդրե Մրևլիշվիլի
Արտաքին տեսք
Ալեքսանդրե Մրևլիշվիլի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1866 |
Ծննդավայր | Մցխեթ, Վրաստան[1] |
Մահացել է | դեկտեմբերի 25, 1933[1] (67 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Վրաստան |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Երեխաներ | Makvala Mrevlishvili? |
Alexander Mrevlishvili Վիքիպահեստում |
Ալեքսանդրե Ռոմանի Մրևլիշվիլի (վրաց.՝ ალექსანდრე რომანის ძე მრევლიშვილი, օգոստոսի 15, 1866, Մցխեթ, Վրաստան[1] - դեկտեմբերի 25, 1933[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), վրացի նկարիչ, XIX դարի վերջի - XX դարի սկզբի ազգային արվեստի մեջ ռեալիստական, դեմոկրատական ուղղության ներկայացուցիչ։
Սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (1884 - 1890) և Փարիզի Ժյուլիան ակադեմիայում (1898-1901)։
Աշխատանքները հիմնականում արտացոլում են «մինչհեղափոխական» Վրաստանի գյուղացիների նիստուկացը («Գյուղական դիվանատան մոտ», 1899, «Ցածր ցանկապատ», 1901, «Հարկահավաք», 1900-ական թթ․, բոլորն էլ՝ Վրաստանի արվեստների պետական թանգարան, Թբիլիսի)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Мревлишвили Александр Романович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 67)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրե Մրևլիշվիլի» հոդվածին։ |